Հինգշաբթի, 28.03.2024, 18:05
Ողջունում եմ ձեզ Гость | RSS

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Категории раздела
Հարցում
Ում ստեղծագործություններն են ավելի լավը?
Ընդհանուր պատասխանած: 156
Ով կա կայքում

Կայքում ընդհանուր 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
nwArchive

Главная » Архив материалов
«Կա՛մ ապրում ենք միասին, կա՛մ միասին մեռնում ենք: Եթե ապրելու ենք, պիտի խոսենք». ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր ապագա արեւելագետներն այսպես սկսեցին ազգային մշակույթի եւ պատմության ոգեկոչումը: «Մեզ համար կարեւոր է իմանալ թշնամու լեզուն, բայց առաջնային է սիրել ու գնահատել մերը»,- ասում է ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Գոռ Ավագյանը:

Միջոցառման մասնակիցները գեղարվեստորեն ներկայացրին հայոց պատմության դառն էջերը` Տիգրան Մեծից մինչեւ Արցախի հերոսամարտ` հայրենասիրություն արթնացնելով յուրաքանչյուրի սրտում: Ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողները հուզեցին իրենց հայրենասիրական երգերի կատարումներով, պարեցին խրոխտ քոչարի, արեցին ամեն ինչ` հաղորդելու իրենց մեջ ապրող հային:

«Ինքս չէի պատկերացնում, որ իմ ֆակուլտետում հայի ոգին այդքան հզոր է, այս մեկ ժամում վերապրեցի այն, ինչ զգում էի մայիսի 9-ին»,- ասում է Արեւելագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ու ... Ավելին

Категория: ԵՊՀ | Просмотров: 403 | Добавил: ELEN | Дата: 12.05.2011 | Комментарии (0)

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը Սփյուռքի նախարարին ուսանողներին ներկայացրեց որպես Մայր բուհի լավագույն բարեկամի, բոլոր ժամանակների ակտիվ համալսարանականի:

«Ես հպարտ եմ, որ համալսարանական եմ, ուրախ, որ իմ գործունեության լավագույն տարիներն անցել են Երեւանի պետական համալսարանում»,- նշեց Հրանուշ Հակոբյանը:

Համալսարանի նախկին կոմերիտական միության քարտուղարն ուրախությամբ հիշեց ուսանողության տարիներն ու անկեղծորեն խոստովանեց, որ իր անցած ճանապարհի համար պարտական է նաեւ Մայր բուհին: Նա փաստեց, որ այսօրվա ուսանողներն այդ գեղեցիկ ավանդույթների կրողն ու շարունակողն են:

Հրանուշ Հակոբյանը ուսանողներին նախ ներկայացրեց Հայաստան-Սփյուռք գործակցության առանցքում եղած հինգ համահայկական նշանակության հարցերը:
«Ղարաբաղն ամեն օր արյուն է տա ... Ավելին

Категория: ԵՊՀ | Просмотров: 400 | Добавил: Artsvik | Дата: 12.05.2011 | Комментарии (0)

ՀՀ անկախության 20-ամյա հոբելյանին ընդառաջ` ԵՊՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ ԵՊՀ ուսանողների հետ պարբերաբար հանդիպում են ՀՀ պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:

ԵՊՀ ՈՒԽ նախագահ Ցոլակ Ակոպյանի վստահեցմամբ` հանդիպումների շարքը կեզրափակվի սեպտեմբեր ամսին, երբ ԵՊՀ կայցելի ՀՀ նախագահ, ԵՊՀ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանդիպումների շարքը սկսվեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի այցով: Վերջինս նշեց, որ սիրով եւ հպարտությամբ է եկել հանդիպման ու մշտապես սիրով է այցելում Երեւանի պետական համալսարան, քանի որ ինքը եւս համալսարանական է, եւ ուսանողներին առաջարկեց անմիջապես անցնել հարց ու պատասխան ձեւաչափին:

Հնչեցին բազմազան ու բազմաբնույթ հարցեր: Շատերին էլ պարզապես ժամանակի սղության պատճառով հնարավորություն ... Ավելին

Категория: ԵՊՀ | Просмотров: 475 | Добавил: ELEN | Дата: 10.05.2011 | Комментарии (0)

Չնայած մայիսի 9-ը աշխատանքային օր չէր, սակայն ԵՊՀ-ի բակում վաղ առավոտյան եռուզեռ էր: Ընդունված ավանդույթի համաձայն` այս տարի նույնպես համալսարանականները «Հաղթանակ» զբոսայգի գնալուց առաջ ծաղիկներ դրեցին ԵՊՀ-ի տարածքում գտնվող հուշարձանների մոտ:

Արդեն «Հաղթանակ» զբոսայգում «Կատյուշայի», «День победы»-ի եւ «Հայկական բանակ»-ի հնչյունների ներքո համալսարանականները ծաղկեպսակ դրեցին անմար կրակի մոտ: Այդքանով, սակայն, ամեն ինչ չավարտվեց: Չէ՞ որ մեզ համար այս օրը ուրիշ նշանակություն էլ ունի. 19 տարի առաջ ազատագրվեց Շուշին:

«Ցավոք, այս տոնը մեր երիտասարդությունը չի ընկալում այնպես, ինչպես ռուսները: Այստեղ նաեւ քարոզչության դերն է կարեւոր, քանի որ ռուսական մամուլում խոսվում է միայն այն մասին, որ պատերազմում մասնակցել ու հաղթել են սլավոնական ժողովուրդները, եւ ոչ մի խոսք կովկասյան ժողովուրդների մասին»,- նշում է ՈՒԽ նախագահ Ցոլակ Ակոպյանը:

ԵՊՀ ուսանողական ... Ավելին

Категория: ԵՊՀ | Просмотров: 512 | Добавил: Artsvik | Дата: 10.05.2011 | Комментарии (0)

ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված քննարկման ընթացքում Կրթական խորհրդատվական կենտրոնի գլխավոր խորհրդատու Գայանե Գրիգորյանը ուսանողներին ներկայացրեց ԱՄՆ-ում կրթություն ստանալու վերաբերյալ մի շարք տեղեկություններ:

Բակալավրի, մագիստրոսի, դոկտորի աստիճան ստանալու կամ գիտահետազոտական աշխատանքներ կատարելու համար ուսանողները կարող են օգտվել Կրթական խորհրդատվական կենտրոնի գրադրանից, նաեւ ստանալ անվճար խորհրդատվություն:

Կրթական խորհրդատվական կենտրոնը Հայաստանում հիմնադրվել է 1992 թ-ին. այն ֆինանսավորվում եւ ղեկավարվում է «Միջազգային կրթական ամերիկյան խորհուրդներ» կազմակերպության կողմից:

ԱՄՆ-ում կրթություն ստանալ ցանկացող ուսանողները կարող են դիմել ԱՄՆ-ի պետական ու մասնավոր համալսարաններ: Պետական համալսարանները ֆինասնավորվում են իրենց երկրի պետական բյուջեից. ընտրության ժամանակ նախապատվությունը տալիս են նախ իրենց երկր ... Ավելին

Категория: ԵՊՀ | Просмотров: 424 | Добавил: ELEN | Дата: 05.05.2011 | Комментарии (0)


Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով` իր դիմումի համաձայն, Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Ա. Սիմոնյանն ազատվել է ռեկտորի պաշտոնից եւ նշանակվել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար:

ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարի հրամանը միտված է ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի նախատեսվող մրցույթը եւ կառավարման խորհրդի համապատասխան նիստը պատշաճ կազմակերպելուն:

Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ ռեկտոր Ա. Սիմոնյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է մայիսի 29-ին եւ սահմանված կարգով մրցույթի անցկացման ժամկետը համընկնում է ուսումնական տարվա ավարտի եւ ամառային արձակուրդների հետ:

ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթը կհայտարարվի սահմանված կարգով:

Категория: ԵՊՀ | Просмотров: 513 | Добавил: Artsvik | Дата: 01.05.2011 | Комментарии (0)

ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի նախաձեռնությամբ այս տարի արդեն 2-րդ անգամ ԵՊՀ-ում անցկացվեց հոգեբանական վերնիսաժ: Եվ եթե նախորդ տարի առանձին տաղավարներով ներկայացված էին միայն Ընդհանուր հոգեբանության ամբիոնի մասնագիտացումներն ու գործունեությունը, ապա այս տարի թե՛ ԵՊՀ-ն եւ թե՛ այլ կառույցներ ներկայացնող մեկ տասնյակից ավելի տաղավար կար:

Ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանը նշում է, որ վերնիսաժը հոգեբանության ոլորտում գործող կառույցների համար առողջ մրցակցության հարթակ է, հրաշալի հնարավորություն ներկայացնելու իրենց արտադրանքը:

Ամբիոնի վարիչը վերնիսաժի աշխ ... Ավելին
Категория: ԵՊՀ | Просмотров: 528 | Добавил: Vahagn | Дата: 23.04.2011 | Комментарии (0)

Եզրափակչում մրցում էին Միջազգային հարաբերությունների եւ Տնտեսագիտության ֆակուլտետների թիմերը: Չափազանց լարված պայքարում միայն մեկ գոլի առավելությամբ չեմպիոնի տիտղոսն ու գավաթը նվաճեցին ապագա միջազգայնագետները: 

Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի` 4:4 արդյունքով: Իրավիճակը չփոխվեց նաեւ հավելյալ 5-ական րոպեանոց խաղակեսերում: Խաղի ելքը որոշեցին տուգանային հարվածները: Նախատեսված 5-ական հարվածներից Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի թիմը հաջողությամբ իրացրեց 3-ը, իսկ մրցակիցը` 2-ը: 

«Վերջին խաղն էր, բոլորս էլ տրամադրված էինք հաղթանակին: Շնորհակալ եմ թիմակիցներիցս, որ համախմբվեցին: Դժվար պահերին հենց մ ... Ավելին
Категория: ԵՊՀ | Просмотров: 452 | Добавил: Vahagn | Дата: 23.04.2011 | Комментарии (0)

Ապրիլի 22-ին անցկացվեց քվեարկություն, որն ընթացավ շատ լավ և օբյեկտիվ:Քվեարկությունն ընթացավ առաջին կուրսի երկրորդ հոսքում: Ապրիլի 27-ից կսկսվի գլոբալ քվեարկություն հայ բանասիրության ֆակուլտետում:, Իսկ 1-ին կուրսի 2-րդ հոսքի հաղթողները կհայտարարվեն երեքշաբթի:
Категория: 1 կուրս | Просмотров: 527 | Добавил: Vahagn | Дата: 23.04.2011 | Комментарии (0)

Մայիսին կկայանա <<ՄԻՍ կամ, ինչու չէ նաև, ՄԻՍՏԵՐ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ 2011>>
մրցույթը, որտեղ յուրաքանչյուր կուրսից կընտրվեն 5 թեկնածուներ տարբեր նոմինացիաներում, և 20 լավագույնները կմրցեն գլխավոր կոչման համար:
Միջոցառումը իր մեջ կներառի ոչ միայն մրցույթ, այլ նաև ամբողջ տարվա ամփոփում:
Եթե դուք ունեք ինչ-որ  ... Ավելին
Категория: 1 կուրս | Просмотров: 665 | Добавил: Vahagn | Дата: 22.04.2011 | Комментарии (1)

« 1 2 ... 4 5 6 7 8 ... 10 11 »
Բանասիրական

Copyright MyCorp © 2024