Ուրբաթ, 29.03.2024, 13:45
Ողջունում եմ ձեզ Гость | RSS

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Категории раздела
Հարցում
Ում ստեղծագործություններն են ավելի լավը?
Ընդհանուր պատասխանած: 156
Ով կա կայքում

Կայքում ընդհանուր 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
nwArchive

Главная » Архив материалов
«Ընդամենը գեղեցիկ պատկեր, եթե չլիներ ամպամածությունը»,- պատասխանում է Բյուրականի աստղադիտարանի տնօրենը:
2012 թվականին Երկիրը չի կործանվի, իսկ Արեգակնային համակարգի մոլորակները երբեք չեն հայտնվի նույն գծի վրա: Այս հայտարարությունները գուցե պակաս սենսացիոն են, բայց արժանահավատ, քանի որ այդ մասին վստահեցնում է ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը:

Այսօր ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպման ժամանակ Հայկ Հարությունյանը ներկայացրեց հետաքրքիր դասախոսություն, որի ընթացքում նա պարզաբանեց Լուսնի եւ Երկրի «մերձեցման» պատճառներն ու դրա հետեւանքները: Այն նաեւ ուշագրավ ու յուրօրինակ ճամփորդություն էր դեպի Տիեզերք` գիտական մեկնաբանություններով:

Բանն այն է, որ օրեր առաջ`մարտի 19-ին, Լուսինը մոտեցավ Երկրին 356 577 կմ հեռավորության վրա: Մի շարք մասնագետներ վստահեցնում էին, որ այդ երեւույթը սպառնու ... Ավելին

Просмотров: 463 | Добавил: ELEN | Дата: 31.03.2011 | Комментарии (0)

ԵՊՀ-ն ամփոփեց 2011 թ-ի դպրոցական օլիմպիադայի արդյունքները:
Այսօր ԵՊՀ մեծ դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ-ի կողմից կազմակերպվող 2011 թ-ի դպրոցական օլիմպիադայի արդյունքների ամփոփումն ու պարգեւատրման պաշտոնական արարողությունը:

Պարգեւատրման պաշտոնական արարողությունից առաջ դահլիճում հավաքված դպրոցականներին, նրանց ծնողներին եւ ուսուցիչներին ողջունեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Վերջինս խիստ կարեւորեց այն հանգամանքը, որ չնայած մեծ դժվարություններին` ԵՊՀ-ին, այնուամենայնիվ, ԿԳ նախարարության եւ դպրոցների օգնությամբ հաջողվել է վերականգնել օլիմպիադայի ավանդույթը:

«Օլիմպիադան օգնում է մեր աշակերտներին զգալ առողջ մրցակցության հատիկը, ավելի խնամքով վերաբերվել մասնագիտության ընտրության հարցին: Սա ոչ միայն ԵՊՀ-ավագ դպրոց կապի ամրապնդման միջոց է, այլեւ հրաշալի առիթ աշակերտ-ծնող-ուսուցիչ եռակողմ աշխատանքի արդյունքների ամփոփման համար»,- նշեց ԵՊՀ ռեկտորը` հույս հայ ... Ավելին

Просмотров: 445 | Добавил: ELEN | Дата: 26.03.2011 | Комментарии (0)

Համալսարանականները եւս մեկ անգամ վերահաստատեցին ազգային մեծ մտածողի հետնորդը լինելու իրենց կոչումը:
2011 թ-ը հոբելյանական է հայ ազգի համար. լրանում է մեծանուն հայ ազգային, պետական, քաղաքական, ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի 125-ամյակը: Հոբելյանն այսօր «հասել էր» նաեւ Մայր բուհ, որտեղ էլ Ուսանողական խորհրդի եւ Մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ մշակութային մեծ միջոցառում:

Օգտագործելով միջոցառման առիթը` ԵՊՀ ՈՒԽ նախագահ Ցոլակ Ակոպյանը ուսանողության անունից այսօր նաեւ հայտարարություն տարածեց, որում մասնավորապես ասվում է. «Մենք` Երևանի պետական համալսարանի ուսանողներս, մեր խիստ մտահոգությունն ենք հայտնում վերջին ժամանակներում ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ-ադրբեջանական սահմանում հաճախակի դարձած զինադադարի խախտման դեպքերի կապակցությամբ, որի ընթացքում զոհվում են մեր ընկերներն ու եղբայրները: Խոր ... Ավելին

Просмотров: 478 | Добавил: ELEN | Дата: 23.03.2011 | Комментарии (0)

Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Բարեւ, Եվրոպա» գրքի շնորհանդեսը:
Եվրասիա համագործակցության հիմնադրամի, Եվրամիության հայաստանյան գրասենյակի եւ ԵՊՀ ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ «Բարեւ, Եվրոպա» գիրքը ներկայացվեց Երեւանի պետական համալսարանի ուսանողներին: Շնորհանդեսի կապակցությամբ ուսանողների հետ հանդիպման էր եկել նաեւ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լյուցենբերգերը:

Եվրասիա համագործակցության հիմնադրամի հրատարակած «Բարեւ, Եվրոպա» գրքում ներկայացված են Եվրոպական միության ստեղծման պատմությունը, զարգացման ընթացքն ու նպատակները: Հիմնադրամի ներկայացուցիչ, գրքի համահեղինակ Միքայել Հովհաննիսյանի խոսքերով` գիրքը նկարագրում է եվրոպական ինտեգրման գաղափարախոսության էությունն ու արժեհամակարգը, որ ընկած է Եվրոպայի միավորման հիմքում: Գրքում պարզաբանվում է նաեւ Եվրամիության կառուցվածքը, թե այն ի վերջո կազմակերպություն, պետություն, գրասենյա՞կ, թե՞ մ ... Ավելին

Просмотров: 531 | Добавил: ELEN | Дата: 23.03.2011 | Комментарии (0)

Երեւանի պետական համալսարանի անվտանգության ծառայության պետը այսօր` մարտի 23-ին, ժամը 12:50-ի սահմաններում ահազանգել է ոստիկանության Կենտրոնականի բաժնի Նորք-Մարաշի բաժանմունք եւ հայտնել, որ քիմիայի ֆակուլտետի դեկանի հեռախոսին զանգ է ստացվել, որ ֆակուլտետում ռումբ է տեղադրված և պայթելու է:

Ինչպես հայտնի է, ֆակուլտետի ուսանողներին տարհանել են, դեպքի վայր են ժամանել Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները` վարժեցրած շներով, Երեւանի փրկարարական վարչության աշխատակիցները` վարչության պետի գլխավորությամբ:

Այս պահին քիմիայի ֆակուլտետում որոնողական աշխատանքներ են կատարվում: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության օպերատիվ-քննչական խումբը:

Просмотров: 521 | Добавил: Artsvik | Дата: 23.03.2011 | Комментарии (0)

Մարտի 19-ին Հայաստանի միաժամանակ երեք քաղաքներում կայացավ ԵՊՀ-ի կողմից անցկացվող դպրոցականների` 2011 թ-ի հանրապետական օլիմպիադան: 

ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնած ամենամյա օլիմպիադան անցկացվում է արդեն 3-րդ անգամ: 11-րդ դասարանի աշակերտների համար նախատեսված օլիմպիադայի հիմնական նպատակը դպրոցականների մասնագիտական կողմնորոշումն ու ավագ դպրոց-ԵՊՀ կապն ամրապնդելն է:

Միաժամանակ Երեւանում (Երեւանի պետական համալսարան), Գյումրիում («Պրոգրես» համալսարան) եւ Իջեւանում (ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղ) մեկնարկած օլիմպիադային ընդհանուր առմամբ մասնակցում էր 1601 դպրոցական` ՀՀ 8 մարզերի 137 դպրոցներից: 950 աշակ ... Ավելին
Просмотров: 584 | Добавил: Vahagn | Дата: 21.03.2011 | Комментарии (0)

ԵՊՀ ՈՒԽ սպորտի հանձնաժողովի նախաձեռնությամբ Իջեւանի մասնաճյուղի եւ Մայր բուհի ուսանողների միջեւ անցկացվեցին մի շարք մրցումներ: Նշենք, որ ի սկզբանե նախատեսված էր ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղում անցկացնել նաեւ ինտելեկտուալ եւ մշակութային բնույթի միջոցառումներ, սակայն ինչ-ինչ պատճառներով դրանց իրականացումը հետաձգվեց: 

Մրցաշարի սկիզբն ազդարարեց ինտելեկտուալ մարզաձեւը` շախմատը: Թիմերը բաղկացած էին 3 տղաներից եւ մեկական աղջիկներից: Արդյունքում 3:1 հաշվով հաղթանակ տարավ ԵՊՀ-ի` Երեւանից մեկնած թիմը: 

Երկրորդ օրը խաղահրապարակում հանդիպեցին վոլեյբոլիստ տղաները: Բավականին բարձր լարվածությամբ անցած խաղում միավորների փոքրիկ ... Ավելին
Просмотров: 426 | Добавил: Vahagn | Дата: 21.03.2011 | Комментарии (0)

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Այս մասին տեղեկացանք ԿԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հ ... Ավելին

Просмотров: 607 | Добавил: Vahagn | Дата: 11.03.2011 | Комментарии (0)

Բազմաթիվ պատմաբաններ, ներկա ու ապագա դիվանագետներ, գրականագետներ եկել էին ԵՊՀ` ներկա գտնվելու Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Էդիկ Զոհրաբյանի «Նախիջեւանի հիմնահարցը 1920-1921 թթ.» աշխատության շնորհանդեսին:

Այս գիրքը հեղինակի` Նախիջեւանի հիմնահարցին նվիրված եռամաս ուսումնասիրության երրորդ` վերջին հատորն է, որտեղ համակողմանի ներկայացվում են Ադրբեջանի խորհրդայնացումից հետո նախիջեւանյան հիմնահարցում տեղի ունեցած զարգացումները, խնդրի լուծման ուղղությամբ ծավալած ռազմական եւ դիվանագիտական գործընթացները: Հեղինակը ցույց է տալիս հիմնահարցի տեղն ու դեր ... Ավելին
Просмотров: 484 | Добавил: Vahagn | Дата: 11.03.2011 | Комментарии (0)

Մարտի 8-ից ապրիլի 7-ը կլինիկան ԵՊՀ բոլոր կին աշխատակիցների առջեւի ատամների կարիեսի բուժումը կիրականացնի բացարձակապես անվճար: 

Կլինիկայի տնօրեն Հայկ Սարգսյանի խոսքերով` նվերը պատահական չէ ընտրված. «Առջեւի ատամների բուժումը էսթետիկ ստոմատոլոգիայի այն գործերից է, որի արդյունքը կարեւոր նշանակություն ունի ե՛ւ հաճախորդի, ե՛ւ ատամնաբույժի համար: Բացի այդ, կարծում եմ, սա մեր կանանց հաճելի եւ անկաշկանդ ժպիտ պարգեւելու հրաշալի հնարավորություն է»:
Просмотров: 401 | Добавил: Vahagn | Дата: 11.03.2011 | Комментарии (0)

« 1 2 ... 6 7 8 9 10 11 »
Բանասիրական

Copyright MyCorp © 2024