
Ծնվել է 1942թ. մարտի 13-ին:
1964-68թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը:
1977թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Պոլսահայ գրական կյանքը 1918-22թթ.», 1998թ.` դոկտորական «Կոստան Զարյան. կյանքը և գործը»:
1960 թվականից աշխատում է Երեւանի պետական համալսարանում: Կարդում է հետեւյալ դասընթացները`Հայ նորագույն գրականություն, Սփյուռքահայ գրականության հարցեր: Գիտական հետաքրքրությունների շրջանակն է հայ նորագույն գրականությունն ու սփյուռքահայ գրականությունը:
ԵՊՀ կառավարման և գիտական խորհուրդների անդամ է, ՀՀ ԳԱԱ հասարակագիտական ճյուղի գիտական խորհրդի անդամ, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտական խորհրդի անդամ, ԵՊՀ արևելագիտության, ժուռնալիստիկայի, աստվածաբանության ֆակուլտետների խորհուրդների անդամ, «Պատմա-բանասիրական հանդեսի» խմբագրական կոլեգիայի անդամ է, ԵՊՀ գիտական աստիճաններ շնորհող 012 մասնագիտական խորհրդի անդամ:
Արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության պատվոգրի, «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե հուշամեդալի: