Երեքշաբթի, 19.03.2024, 08:39
Ողջունում եմ ձեզ Гость | RSS

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Категории раздела
Հարցում
Ում ստեղծագործություններն են ավելի լավը?
Ընդհանուր պատասխանած: 156
Ով կա կայքում

Կայքում ընդհանուր 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
nwCat1

Главная » ՈՒԽ
Այսօր տեղի ունեցավ Ուսխորհրդի ընդլաjնված նիստ, որի ժամանակ ամփոփվեցին այս տարվա ընթացքում կատարված ամբողջ աշխատանքները: Եղան նաև նոր առաջարկներ` կապված գալիք տարվա հետ:
Նիստի ընթացքում նաև պարգևատրվեցին ֆակուլտետների ամենաակտիվ և աչքի ընկած ուսանողները` իրենց հետ տանելով փոքրիկ հուշանվերներ:
Իսկ մեր ֆակուլտետից ԱՄԵՆԱԱԿՏԻՎԸ ճանաչվեց 1-ին կուրսի ուսանող ՎԱՀԱԳՆ ՔԱՐԱՄՅԱՆԸ:
Փիլիսոփայության և ռոմանո-գերմանական ֆակուլտետների ուսխորհրդի նախագահները պարգևատրվեցին փոքրիկ հուշամեդալներով:
Категория: ՈՒԽ | Просмотров: 546 | Добавил: ELEN | Дата: 19.05.2011 | Комментарии (0)

Ապրիլի 20-ին կայացավ Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողական խորհրդի հեթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր: ԵՊՀ-ի ուսխորհրդի հանձնաժողովներում ներգրավված ուսանողները ներկայացրին իրենց կատարած և կատարվելիք աշխատանքները: Խոսվեց նաև ՄԵԾ ԵՂԵՌՆԻ իննսունվեցամյա տարելիցին նվիրված միջոցառման մասին, որ կազմակերպում են Հայ բանասիրության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողները: Այս միջոցառման վերաբերյալ տեղեկություններ BANASERNER.DO.AM-ը Ձեզ դեռ կհայտնի:
Категория: ՈՒԽ | Просмотров: 566 | Добавил: ELEN | Дата: 20.04.2011 | Комментарии (0)

Ապրիլի 6-ին կայացավ ԵՊՀ-ի միջբուհական ֆուտբոլային առաջնության վիճակահանությունը: Շատերն էին խոսում ֆավորիտների մասին`առանձնացնելով Տնտեսագիտության և Միջազգային հարաբերությունների ֆակուլտետները: Բայց սա ֆուտբոլ է, և այստեղ ամենինչ հնարավոր է` առավել ևս, որ անցկացվում է առաջին անգամ:
Մայր բուհը ներկայացնողների միջև մեծ ֆուտբոլ փոքր դաշտում: Իրար դեմ դուրս կգան 12 հզոր թիմեր` հավասարները հավասարների դեմ, և կհաղթի նա, ով հավատում է իր ուժերին:
Հայ բնասիրության թիմը մեծ ուրախությամբ էր լցված վիճակահանությունից հետո: Հուսանք, որ այդպես կլինի նաև առաջնությունից հետո: Բանասիրականի տասնվեց տղաներից ընտրվեցին տասը, և այդ տղաների փոքր խումբը պատրաստ է արժանի պայքար ցույց տալ հակառակորդներին:
Դե ինչ. 10 ընկեր, 10 համակուրսեցի ընդդեմ 110 ֆուտբոլիստների: Պայքարը թեժ է լինելու, բայց չէ՞ որ մերոնք դուրս են գալու մեր ֆակուլտետի պատիվը բարձր պահելու համար: ... Ավելին
Категория: ՈՒԽ | Просмотров: 633 | Добавил: Vahagn | Дата: 07.04.2011 | Комментарии (2)

Ինչպես գիտենք ամեն տարի Երևանի պետական համալսարանը կազմակերպում է միջֆակուլտետային ֆուտբոլային խաղեր: Այս տարին ևս բացառություն չէ: Եվ չնայած բանասիրական ֆակուլտետում տղաների քչությանը` մեր ֆակուլտետը ևս ասպարեզ է հանել իր տղաներին, որոնց ավագն է Դիմաքսյան Դավիթը: Թիմի անդամներն են`
1. Դիմաքսյան Դավիթ (1-ին կուրս)
2. Քարամյան Վահագն (1-ին կուրս)
3. Ղարիբյան Արարատ (1-ին կուրս)
4. Մխիթարյան Մխիթար (1-ին կուրս)
5. Ամիրջանյան Վահագ (1-ին կուրս)
6. Աբրահամյան Արթուր (1-ին կուրս)
7. Գասպարյան Սիփան (1-ին կուրս)
8. Գևորգյան Արթուր (2-րդ կուրս)
9. Թաշչյան Արսեն (2-րդ կուրս)
10. Փոթոյան Հայկ (4-րդ կուրս)
Категория: ՈՒԽ | Просмотров: 773 | Добавил: ELEN | Дата: 03.04.2011 | Комментарии (0)

Բանասիրական

Copyright MyCorp © 2024