Շաբաթ, 20.04.2024, 13:17
Ողջունում եմ ձեզ Гость | RSS

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Категории раздела
Հարցում
Ում ստեղծագործություններն են ավելի լավը?
Ընդհանուր պատասխանած: 156
Ով կա կայքում

Կայքում ընդհանուր 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
nwEnt67

Главная » 2011 » Ապրիլ » 23 » ԵՊՀ ՖՈՒՏԲՈԼԻ ՉԵՄՊԻՈՆ
12:53
ԵՊՀ ՖՈՒՏԲՈԼԻ ՉԵՄՊԻՈՆ
Եզրափակչում մրցում էին Միջազգային հարաբերությունների եւ Տնտեսագիտության ֆակուլտետների թիմերը: Չափազանց լարված պայքարում միայն մեկ գոլի առավելությամբ չեմպիոնի տիտղոսն ու գավաթը նվաճեցին ապագա միջազգայնագետները: 

Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի` 4:4 արդյունքով: Իրավիճակը չփոխվեց նաեւ հավելյալ 5-ական րոպեանոց խաղակեսերում: Խաղի ելքը որոշեցին տուգանային հարվածները: Նախատեսված 5-ական հարվածներից Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի թիմը հաջողությամբ իրացրեց 3-ը, իսկ մրցակիցը` 2-ը: 

«Վերջին խաղն էր, բոլորս էլ տրամադրված էինք հաղթանակին: Շնորհակալ եմ թիմակիցներիցս, որ համախմբվեցին: Դժվար պահերին հենց մեր միասնականությունը մեզ հաղթանակ բերեց: Օլիմպիական կարգախոսն այսօր մեր թիմի համար չէր. մենք եկել էինք հաղթելու: Հոգեբանորեն էլ էինք պատրաստվել դրան»,- նշեց հաղթանակը «գաղտնազերծող» չեմպիոն թիմի ավագ Ալեքսանդր Սարգսյանը: 

Նույնիսկ բժշկական անվտանգությունն ապահովող Սամվել Աթանեսյանը փաստում է, որ ամենալարվածը հենց եզրափակիչ հանդիպումն էր: Այդ էր վկայում նաեւ խաղացող ուսանողների վնասվածքների քանակը: Իսկ ամենաշատը տուժել էին երկու դարպասապահները: 

«Լիարժեք ուսանողական կյանքը ոչ միայն լսարանային պարապմունքներն են, այլեւ արտալսարանային մարզամշակութային միջոցառումները: Ես ոգեւորված էի, որ մեր ֆակուլտետի ուսանողները եզրափակիչ փուլում են: Անկախ հաշվից` նրանք արժանի խաղ ցուցադրեցին: Ես իմ ուսանողներից շնորհակալություն կհայտնեմ»,- նշում է Տնտեսագիության ֆակուլտետի դեկան, հանդիպմանը ներկա, իր թիմի ջերմեռանդ երկրպագու դարձած Հայկ Սարգսյանը: 

Գավաթն ու մեդալները թիմերին հանձնեցին ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը եւ Ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Միհրան Հակոբյանը: 

Նշենք, որ եզրափակչից առաջ կայացել էր նաեւ 3-րդ տեղի համար խաղը: Մրցում էին Արեւելագիտության ու Աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետները: Առաջնության բրոնզը նվաճեցին ապագա արեւելագետները: 

«Գեղեցիկ նախաձեռնություն է, եւ այն նպաստում է, որ ուսանողական միջավայրն ավելի հետաքրքիր, էմոցիոնալ դառնա: Ուրախալի է, որ ֆակուլտետների միջեւ կար առողջ մրցակցություն: Ոգեւորության ալիքը փոքր-ինչ ինձ վրա էլ էր տարածվել, չնայած ես հավասար չափով երկրպագում էի երկու թիմերին էլ»,- նշում է Ռուբեն Մարկոսյանը:
Категория: ԵՊՀ | Просмотров: 455 | Добавил: Vahagn | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Բանասիրական

Copyright MyCorp © 2024