Երեքշաբթի, 19.03.2024, 12:08
Ողջունում եմ ձեզ Гость | RSS

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Категории раздела
Հարցում
Ում ստեղծագործություններն են ավելի լավը?
Ընդհանուր պատասխանած: 156
Ով կա կայքում

Կայքում ընդհանուր 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
page38

ՈՒԽ

Երևանի պետական համալսարանի Ուսանողական խորհուրդը ԵՊՀ ուսանողության ներկայացուցչական, ինքնակառավարման և նրա շահերը ներկայացնող մարմին է: 
       ԵՊՀ ՈՒԽ-ն ապահովում է ուսանողների մասնակցությունը համալսարանի կառավարմանը: ՈւԽ-ի նպատակներից է ուսանողության շրջանում հայրենասիրական ոգին ամրապնդելը: ՈւԽ-ն համալսարանի կառավարման համապատասխան մարմինների քննարկմանն է ներկայացնում ուսանողությանն առնչվող հարցերը, իրազեկում ուսանողներին իրենց իրավունքների ու պարտականությունների մասին:
       Ուսանողական խորհուրդը մասնակցում է ուսումնական գործընթացի կազմակերպմանը և ուսուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի մշակմանն ու իրականացմանը: 
Այն միավորում է համալսարանի ուսանողական կազմակերպությունների, ակումբների և միությունների ջանքերը` նպաստելու ուսանողության համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը և խթանելու ուսանողների գիտական, կրթական, հոգևոր, ստեղծագործական ու ֆիզիկական զարգացմանը: ՈւԽ-ն ուսանողների մասնակցությամբ կազմակերպում է տարբեր կրթական, գիտական, մշակութային և ժամանցային միջոցառումներ, քննարկումներ, կլոր սեղաններ, սպորտային առաջնություններ:
       ՈւԽ-ն կազմակերպում է նաև ուսանողների ազատ ժամանցն ու հանգիստը, աջակցում է նրանց սոցիալական վիճակի բարելավմանը: 
       ՈՒԽ-ն հրատարակում է ամսագիր "Ալեք Մանուկյան 1" անվանումով: Տպագրում է նաև բուկլետներ, գործում է նաև ԵՊՀ ՈՒԽ պաշտոնական կայքը:
       ԵՊՀ ՈՒԽ-ն սերտորեն համագործակցում է ՀՀ-ում և արտերկրում գործող բուհական, ուսանողական, երիտասարդական և այլ կազմակերպությունների հետ, համատեղ կազմակերպում են միջոցառումներ` ընդգրկելով հնարավորինս մեծ թվով ուսանողների: ԱՊՀ երկրների երիտասարդական կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնց շնորհիվ տարին մի քանի անգամ տեղի են ունենում մի շարք փոխադարձ այցելություններ:
       ԵՊՀ ՈՒԽ-ին կից գործում են մի շարք ակումբներ, որոնցից հատկապես ակտիվորեն են գործում Մաֆիայի, Բանավեճի և PR ուսանողական ակումբները:
Բանասիրական

Copyright MyCorp © 2024