Երեքշաբթի, 16.04.2024, 21:53
Ողջունում եմ ձեզ Гость | RSS

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Категории раздела
Հարցում
Ում ստեղծագործություններն են ավելի լավը?
Ընդհանուր պատասխանած: 156
Ով կա կայքում

Կայքում ընդհանուր 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
nwArchive

Главная » Архив материалов
Տարվա այս ժամանակահատվածը յուրաքանչյուր համալսարանականի համար առավել պատասխանատու է, քանի որ ավարտվում է ուսումնական եւս մեկ տարի, բայց չէ՞ որ վերջապես սկսվում է այդքան սպասված ամառային արձակուրդը: Դե իսկ հանգիստն առավել հաճելի է լինում, երբ կիսամյակն ավարտում ես բարձր գնահատականներով, իսկ եթե այդ ամենին էլ գումարվում են ֆակուլտետի տարվա լավագույն ուսանողի կոչումն ու այդ կապակցությամբ ստացած ԵՊՀ բրոնզե մեդա՞լը…

Այս տարի արդեն 11-րդ անգամ ընտրվեցին Մայր բուհի լավագույն ուսանողները: Հիշեցնենք, որ ավանդույթի համաձայն` մրցանակաբաշխությունն անցկացվում է ԵՊՀ գիտական խորհրդի կողմից հաստատված կանոնակարգով: «ԵՊՀ լավագույն ուսանող» մրցանակաբաշխության երեք հավակնորդները առաջադրվում են ֆակուլտետների կողմից: Նրանք պետք է ունենան գերազանց առաջադիմություն, ներգրավված լինեն գիտական աշխատանքներում եւ մասնակցեն ներհամալսարանական ուսանողական կյանքին: Առաջադրվ ... Ավելին
Категория: ԵՊՀ | Просмотров: 603 | Добавил: ELEN | Дата: 01.06.2011 | Комментарии (0)

Այս տարի լրանում է աշխարհահռչակ կոմպոզիտոր, դաշնակահար, Խորհրդային Միության եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի 90-ամյակը: Բաբաջանյանական այս տարին կոմպոզիտորի արվեստի սիրահարները տոնում են մեծ շուքով:

«Մենք երգում ենք Բաբաջանյան». այսպես էր կոչվում ամենամյա ուսանողական մրցույթը, որի գալահամերգը կայացավ մայիսի 1-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում: Մրցույթը կազմակերպվել էր «Առնո Բաբաջանյանի հիշատակին» միջազգային հիմնադրամի եւ «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոնի կողմից: Մասնակցում էին տարբեր բուհերի ուսանողներ` Երեւանից, Գավառից, Գյումրիից, Վանաձորից եւ Արցախից:

Այս տարի Երեւանի պետական համալսարանից մրցույթին մասնակցում էին ԵՊՀ մշակույթի կենտրոնի չորս սաներ: Նրանցից ... Ավելին
Категория: ԵՊՀ | Просмотров: 608 | Добавил: Artsvik | Дата: 25.05.2011 | Комментарии (0)

Արթուր Փարսադանյանը Երեւանի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետի ուսանող էր, երբ բռնկվեց Արցախյան ազատամարտը: «Ես գնում եմ,- միակ նախադասությունը, որ ասաց դեկանատում,- ինձ կանչում են իմ հայրենի հողը, մեր զանգեզուրյան լեռները, որոնք այսօր պաշտպանության կարիք ունեն»: Դեկանը խոժոռված աչքերով նայեց ու ասաց. «Ախր ո՞ւր ես գնում, դու ուսանող ես...»: «Ես իմ քննությունները սահմաններում կհանձնեմ...»,- վճռական հնչեց պատասխանը: Թողեց սիրած աղջկան` իր կուրսընկերուհի Ռուզաննային, ուսումը, զենք վերցրեց ու մեկնեց ռազմի դաշտ:

Արթուրը Հայաստանի լեռնագնացների հավաքականի անդամ էր: 1988 թ.` մի քանի օր շարունակ, ակտիվորեն մասնակցել է Սպիտակի երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելու փրկարարական աշխատանքներին: Ազգային- ազատագրական շար ... Ավելին

Категория: ԵՊՀ | Просмотров: 459 | Добавил: Artsvik | Дата: 23.05.2011 | Комментарии (0)

Մայիսի 20-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ միջբուհական դատախաղ: Բացի ԵՊՀ ուսանողներից` այլ բուհերից դատախաղին մասնակցում էին միայն Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի ուսանողները:

Պետք է բացահայտվեր հասարակ գողության մի դեպք: Դատավարության ընթացքում կողմերը ներկայացնում էին երկու համալսարանների իրավագիտության ֆակուլտետների 3-րդ կուրսերի ուսանողները. ԵՊՀ ուսանողները պաշտպանում, իսկ հյուրերը մեղադրում էին «հանցագործին»: Դատը վարում էր ՀՀ դատավոր Վազգեն Ռշտունին:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Գոհար Հակոբյանը նշեց, որ խաղերն անցկացվում են տարին մեկ անգամ. ամեն տարի հրավիրվում են տարբեր համալսարանների ուսանողներ, որոնց պատրաստվելու համար տրվում է մոտ մե ... Ավելին

Категория: ԵՊՀ | Просмотров: 477 | Добавил: Artsvik | Дата: 23.05.2011 | Комментарии (0)

Այս տարի «Քվանտ» վարժարանը նշում է իր հիմնադրման 20-ամյա տարեդարձը:
Երիտասարդ կրթական հաստատություն, որը, սակայն, կարճ ժամանակամիջոցում հասցրեց դառնալ ոչ միայն Հայաստանի առաջատար դպրոցներից մեկը, այլեւ հանրակրթության ոլորտում նորարարական-գիտական կենտրոն, որտեղ մշակվող եւ ներդրվող կրթական նոր տեխնոլոգիաների շնորհիվ ակնառու հաջողություններ են ձեռք բերվել ե՛ւ կրթության ու դաստիարակության, ե՛ւ որակյալ շարունակական կրթության ասպարեզներում: Դրա վառ ապացույցը նաեւ նախկին քվանտական ԵՊՀ ուսանողներն են:

Իսկ այսօր արդեն «Քվանտ»-ն առաջին եւ միակ հայկական դպրոցն է ամբողջ աշխարհում, որ դարձել է հանրակրթության ոլորտի միջազգային ամենահզոր կազմակերպության` IB-ի (International Baccalaureate) անդամ: 2011 թ-ի սեպտեմբերին վարժարանն իր 21-րդ ուսումնական տարին կսկսի` թեւակոխելով զարգացման նոր` միջազգային փուլ: Այս ամենում, ինչպես միջոցառման ընթացքում իրենք` քվանտա ... Ավելին

Категория: ԵՊՀ | Просмотров: 517 | Добавил: Artsvik | Дата: 23.05.2011 | Комментарии (0)

Այս անգամ էլ ՀՀ մշակույթի նախարարն էր հյուրընկալել ուսանողներին:

Բանն այն է, որ մայիսի 10-ին, երբ նախարար Հասմիկ Պողոսյանը հանդիպում էր ունեցել համալսարանի ուսանողների հետ, մնացել էին անավարտ կամ մինչեւ վերջ չքննարկված մի շարք հարցեր: Ուստի մայիսի 19-ին, հանդիպում էր կազմակերպվել հենց նախարարությունում:

ԵՊՀ-ում կայացած նախորդ հանդիպման ընթացքում ուսանողներին մտահոգել էին հայկական հեռուստաեթերում մշակութային տարրի թերությունները, երբեմն նաեւ դրա բացակայությունը կամ խեղաթյուրումը: Շեշտը դրվել էր մասնավորապես սերիալների որակի եւ քանակի վրա, որոնք նույնպես լսարանի վրա մեծ ազդեցություն ունեն: Իսկ նախարարությունը` որպես երկրի մշակութային քաղաքականությունն իրականացնող գլխավոր կառույց, որոշակի առումով պետք է նաեւ վերահսկողություն իրականացնի հեռուստաեթերի` մշակութային արժեքների մատուցման կամ սերմանման վրա:

Այդ կապակցությամբ նախարարը նշեց, որ ... Ավելին

Категория: ԵՊՀ | Просмотров: 456 | Добавил: Artsvik | Дата: 23.05.2011 | Комментарии (0)

Այսօր տեղի ունեցավ Ուսխորհրդի ընդլաjնված նիստ, որի ժամանակ ամփոփվեցին այս տարվա ընթացքում կատարված ամբողջ աշխատանքները: Եղան նաև նոր առաջարկներ` կապված գալիք տարվա հետ:
Նիստի ընթացքում նաև պարգևատրվեցին ֆակուլտետների ամենաակտիվ և աչքի ընկած ուսանողները` իրենց հետ տանելով փոքրիկ հուշանվերներ:
Իսկ մեր ֆակուլտետից ԱՄԵՆԱԱԿՏԻՎԸ ճանաչվեց 1-ին կուրսի ուսանող ՎԱՀԱԳՆ ՔԱՐԱՄՅԱՆԸ:
Փիլիսոփայության և ռոմանո-գերմանական ֆակուլտետների ուսխորհրդի նախագահները պարգևատրվեցին փոքրիկ հուշամեդալներով:
Категория: ՈՒԽ | Просмотров: 548 | Добавил: ELEN | Дата: 19.05.2011 | Комментарии (0)

Մայր բուհում տոնական տրամադրություն էր: Բոլոր համալսարանականները միմյանց շնորհավորում էին ԵՊՀ հիմնադրման 92-ամյակի կապակցությամբ:

Մեկ կարեւոր իրադարձություն եւս ԵՊՀ-ականներին պահում էր բարձր տրամադրության մեջ. բուհը հյուրընկալել էր կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ, Կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանին: Վերջինս նաեւ ԵՊՀ հիմներգի հեղինակն է: Կոմպոզիտորի հեղինակային համերգը կազմակերպել էր «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը:

«Յոթ տարի առաջ` այս օրը, մեր միավորումը նախաձեռնեց համալսարանի հիմներգի ստեղծումը: Մաեստրոն մեծ պատասխանատվությամբ ու սիրով կատարեց մեր խնդրանքը եւ ամենեւին էլ պատահական չէ, որ հատկանշական այս օրը մեր ուսանողները հյուրընկալում են հենց նրան»,- ասաց միավորման նախագահ Արսեն Քարամյանը:

Ռոբերտ Ամիրխանյանը հպարտությամբ նշեց, որ չնայած ինքը չի սովորել ԵՊՀ-ում, բայց իրեն հա ... Ավելին

Категория: ԵՊՀ | Просмотров: 586 | Добавил: ELEN | Дата: 17.05.2011 | Комментарии (0)

Լույս է տեսել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Գեղամ Պետրոսյանի 5-րդ գիրքը: «Հայաստանի Հանրապետության հարաբերությունները Ռուսաստանի հետ (1918-1920 թթ.)» վերտառությամբ գրքի ուղղությամբ հեղինակն աշխատել է շուրջ 10 տարի: Այդ ընթացքում նա ուսումնասիրել է Հայաստանի ազգային արխիվի բազմաթիվ նյութեր, ինչպես նաեւ մոսկովյան արխիվային վավերագրերը:

Մայիսի 11-ին Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը: Ներկա էին ոչ միայն ֆակուլտետի դասախոսներն ու ուսանողները, այլեւ պետական կառույցների ներկայացուցիչներ, հեղինակի գրչակից ընկերները, ընտանիքի անդամները:

Խոսելով գրքի առավելությունների մասին` պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Վահան Բայբուրդյանն առանձնացրեց հատկապես փաստերի ընտրությունը: «Նա ընթերցողին տալիս է փաստեր եւ թողնում, որ վերջինս հանգի եզրակացությունների, իսկ այդ փաստերի մի մասը հենց Գեղամ Պետրո ... Ավելին

Категория: ԵՊՀ | Просмотров: 535 | Добавил: ELEN | Дата: 12.05.2011 | Комментарии (0)

Այսօր ԵՊՀ-ում անցկացվեց «Արցախյան հիմնահարցի իրավաբանական, քաղաքական եւ պատմական ասպեկտները» խորագրով միջբուհական գիտաժողով: Մասնակցում էին ուսանողներ ոչ միայն Մայր բուհից, այլեւ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական եւ Եվրասիա միջազգային համալսարաններից:

Գիտաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես եկան ինը ուսանողներ: Նրանք անդրադարձան Արցախյան հիմնահարցի տարբեր ասպեկտներին` քաղաքական, պատմական եւ իրավաբանական` ներկայացնելով ուշագրավ ու հետաքրքիր փաստագրական տվյալներ: Ուսանողները չվախեցան նաեւ համարձակ, անգամ մեղադրական խոսքեր հնչեցնել ադրբեջանական իշխանությունների եւ նրանց վարած քաղաքականության հասցեին:

Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Ասպրամ Կրպեյանը նշեց, որ պատահական չէ, որ գիտաժողովը կազմակերպել են ֆակուլտետի ՈՒԽ-ն եւ ՈՒԳԸ-ն, եւ իզուր չի ընտրված մայիս ամիսը, քանի որ այն հայ ժողովրդի պատմության մեջ հաղթանակների ամիս է: «Եթե ոչ իրավաբա ... Ավելին

Категория: ԵՊՀ | Просмотров: 590 | Добавил: ELEN | Дата: 12.05.2011 | Комментарии (1)

« 1 2 3 4 5 6 7 ... 10 11 »
Բանասիրական

Copyright MyCorp © 2024