Երեքշաբթի, 19.03.2024, 08:26
Ողջունում եմ ձեզ Гость | RSS

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Категории раздела
Հարցում
Ում ստեղծագործություններն են ավելի լավը?
Ընդհանուր պատասխանած: 156
Ով կա կայքում

Կայքում ընդհանուր 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
page44

Խորիմաստ մտքեր, աֆորիզմներ

1. Նա, ով հավատարիմ ընկեր ունի, կարող է հաշվել, որ ինքը երկու հոգի է:

2. Ոմանք երկրային երջանկությունը կռվով են նվաճում, ուրիշներին նա ինքն է հայտնվում:

3. Անկեղծությունը` սրտաբացություն է: Մարդկանցից քչերի մեջ է դա հանդիպում, և այն համարում ենք անկեղծություն, սոսկ ծածկամտություն է` ուրիշների վստահությունը շահելու համար:

4. Կարեկցանքը վստահություն է առաջացնում, իսկ վստահությունը սրտի բանալին է:

5. Խանդը սնվում է կասկածներով և դառնում է կատաղություն կամ անհետանում, երբ կասկածը փոխվում է վստահություն:

6. Ծիծաղը երջանկության չափանիշ չէ:

7. Կան թեթևամիտ և փուչ մարդիկ, որոնք չեն կարող ոչ մեծ թերություններ ունենալ, ոչ էլ խոշոր արժանիքներ:

8. Նա ով ոչինչ չգիտե, չի կասկածում ոչ մի բանում:

9. Մենք ընդունակ չենք հիշելու այն անգիտությունը, որի մեջ ծնվել ենք, վիճակն այդ ոչ մի հետք իրենից հետո չի թողնում:

10. Անգիտությունը մանկության առավելությունն է:

11. Հաջողությունը հարկավոր է չափել ոչ այնքան դիրքով, որքան մարդ հասել է կյանքում, որքան այն խոչնդոտներով , որպիսիք նա հաղթահարել է հաջողության հասնելիս:

12. Որքան էլ կասկածենք մեր զրուցակցի անկեղծությանը, բայց և այնպես կարծում ենք, թե մեր հանդեպ ավելի անկեղծ են, քան մեկ ուրիշի:

13. Երբ մարդ արել է ամեն բան, ինչ կարող էր, և չնայած հաջողության չի հասել, մի պարսավեք նրան անհաջողության համար:

14. Չափազանց սխալվում են, երբ կարծում են, թե սիրուհուն սիրում են իրենց հանդեպ տածած նրա սիրո համար:

15. Խորհուրդ տալ կարելի է, բայց անհնար է վարվելակերպ ներշնչել:

16. Իրական աշխարհը մեկն է, և դա լիովին բավական է:

17. Ձանձրանում ենք միշտ նրանց հետ, որոնք ձանձրանում են մեզ հետ:

18. Եթե դուք վեճի մեջ պարտություն եք կրում, ձեզ մնում է էլի մի հնարավորություն, հայհոյել ձեր ընդդիմախոսին:

19. Ոչինչ այնքան բնական և այնքան խաբուսիկ չէ, որքան սիրված լինելու հավատը:

20. Խոհեմ զգուշությունն արտահայտվում է ոչ այդքան նրանով, որ մարդ երբեք սխալներ չի կատարում, որքան այն բանով, որ նա թույլ չի տալիս դրանց կրկնությունը:

21. Տեսնելը հեշտ է, դժվար է կանխատեսելը:

22. Այն, ինչ վատ են հասկանում, հաճախ փորձում են բացահայտել այնպիսի բառերի օգնությամբ, որոնց ամենևին չեն հասկանում:

23. Երբ մեկի խելքում բնությունը ճեղքվածք է թողնում, սովորաբար սվաղում է այն ինքնագոհության հաստ շերտով:

24. Եթե հիմարը պատահաբար լավ խորհուրդ տա, ապա հարկ է, որ այն կատարի խելոք մարդը:

Հեղինակներով

Փիլիսոփաների` կյանքի հանդեպ ունեցած սիրո կամ անտարբերության մեջ դրսևորվում է նրանց ինքնասիրությունը, որը նույնքան վիճաբանության ենթակա չէ, որքան համի զգացողությունը կամ գույների ընտրությունը:
ԼառոշՖուկո


Բավական է միայն մարդ դառնա նշանավոր, իսկույն գտնվում են դպրոցում նրա կողքին նստած ինչ-որ մեկը:
Քին Հաբարդ


Խիղճը պատժում է հաճախ նույնիսկ այնտեղ, որտեղ օրենքը դա չի անում:
Պուբլիլիոս Սիրոս


Ամենաարժեքավոր պարգևները նրանք են, որոնք տալիս են պատիվ և ոչինչ ավելին:
Ֆրանս


Գիտելիքները մարդուն կշիռ են տալիս, իսկ արարքները` փայլ: Սակայն մարդկանց մեծամասնությունը կարողանում է միայն փայլել, բայց ոչ կշռադատել:
Կարլեյկ


Երբ արհամհարանքը փոխադարձ է, մի արհամարհանքը չի ոչնչացնում մյուսին, այլ միայն կրկնապատկում է այն:
Տեսբրոն


Ինչ է գիտելիքը: Ոչ այլ ինչ, քան գրանցված փորձ:
Կարլեյկ


Երաժշտությունը մտածել չի կարող, բայց նա կարող է մարմնավորել միտքը:
Վագներ


Գրականությունը հասարակության արտահայտությունն է, ինչպես որ բառը մարդու արտահայտությունն է:
Բոնալդ


Վատն է այն աշակերտը, որը ուսուցչին չի գերազանցել:
Լեոնարդո դա Վինչի


Ով միշտ անում է այն, ինչ ցանկանում է, հազվադեպ է անում այն ինչ պարտավոր է:
Օքսենշյորնա


Մարդկանց իմաստությունը համեմատական է ոչ թե նրանց փորձին, այլ այն ձեռք բերելու նրանց ընդունակությանը:
Բեռնարդ Շոու

Տղամարդիկ ուշադրություն են դարձնում այն բանին, թե ինչ են մտածում իրենց մասին, կանանց համար կարևոր է, թե իրենց մասին ինչ են խոսում:
Մարդկության մեծ մասը ողջերը չեն, այլ մեռածները:
Կանտ


Երբեք մի կռվիր նրա հետ, ով ոչին չունի կորցնելու, դա անհավասար մենամարտ է:
Գրասիան


Ով չի կարողանում խնայել քիչը, նա չի կարող նաև պահել շատը:
Պուբլիլիոս Սիրոս


Ծերերի խրատները նման են ձմեռային արևին` նրանք լուսավորում են, սակայն չեն տաքացնում:
Վովենարգ


Ամեն մի, նույնիսկ ամենալավ քաղաքի ծայրամասում ջրափոս կա:
Քելի


Մարդը միայն իր պատկերացումների մեջ է ամենադժբախտը և ամենաբախտավորը:
ԼառոշՖուկո


Բացատրվել կարելի է նրանց հետ, ովքեր խոսում են ուրիշ լեզվով, միայն ոչ նրանց հետ, ովքեր նույն բառերի մեջ բոլորովին այլ իմաստ են դնում:
Ռոստան


Մարդիկ ծիծաղելի են լինում այն ժամանակ, երբ ուզում կամ ձգտում են լինել ոչ այն, ինչ կան:
Լեոպարդի


Մարդկանց նախատելու իրավունք ունենալու և ապա նրանց ուղղելու համար պետք է նախ և առաջ սիրել մարդկությունը:
Դյուկլո

Եթե գոյություն չունենային այնպիսի կետեր, որտեղ չհատվեին բոլորի շահերը, խոսք անգամ չէր կարող լինել որևէ հասարակության մասին:
Ժան Ժակ Ռուսո


Հասարակության համար մարդը արժեք ունի սոսկ այնքանով, որքանով նա ծառայում է հասարակությանը:
Ֆրանս


Լավ հասարակության մեջ բարի մարդիկ պետք է ծառայեն իբրև օրինակ, իսկ չարերը` իբրև խրատ:
Բոնալդ


Անարգանքը մոռանում են միայն այն ժամանակ, երբ ուրիշ ընտրություն չկա:
Բորել


Կյանքը կարճ է, սակայն ձանձրույթը երկարաձգում է այն:
Ռենար


Բոլոր հանցագործություններն ու բոլոր արատները իրենց ծագումով պարտական են թուլությանը: Եվ այդ պատճառով նրանք արժանի են խղճահարության:
Վինյի


Ցանկության ուժը համեմատական է արգելքի խստությանը:
Բերտրան Ռասել


Ինչքան ավելի բարակ է սառույցը, այնքան ավելի շատ են բոլորն ուզում համոզվել, թե արդյոք այն կդիմանա:
Հենրի Շոու


Նա չէ երջանիկ, ով այդպիսին է թվում ինչ-որ մեկին, այլ նա, ով իրեն զգում է այդպիսին:
Պուբլիլիոս Սիրոս


Կրթությունը գիտելիքների քանակը չէ, այլ լիակատար ըմբռնումն ու հմուտ կիրառումն այն ամենի, ինչ գիտես:
Դիստերվեգ

Դժվար է հավատալ, որ մարդը ձեզ ճշմարիտն է ասում, երբ դուք գիտեք, որ նրա տեղը դուք կստեիք:
Մենկեն


Այն կարծիքները, որոնք մենք հայտնում ենք ուրիշների վերաբերյալ, վկայում են այն մասին, թե ինչ ենք մենք մեզանից ներակայացնում:
Գրաֆ


Զգուշացիր նրանից, ով քո հարվածին չի պատասխանել:
Հենրի Շոու


Պետության ղեկավարին բազմաթիվ մահապատիժները նվազ չափով են խայտառակում, քան բժշկին` բազմաթիվ մահերը:
Սենեկա Կրտեսր


Բանասիրական

Copyright MyCorp © 2024