Կիրակի, 18.08.2019, 23:23
Ողջունում եմ ձեզ Гость | RSS

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Категории раздела
Հարցում
Ում ստեղծագործություններն են ավելի լավը?
Ընդհանուր պատասխանած: 156
Ով կա կայքում

Կայքում ընդհանուր 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
nwArchive
Главная » Архив материалов
Կրթաթոշակին կարող են հավակնել բարձր առաջադիմություն ունեցող ԵՊՀ ուսանողները:
ՀՀ Կառավարության որոշմամբ` Հայաստանի երիտասարդական հիմնադրամն իրականացնում է Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում անվճար համակարգում չընդգրկված, բարձր առաջադիմություն եւ հասարակական ակտիվություն ունեցող ուսանողներին կրթաթոշակների տրամադրման գործընթացը:

Լրիվ կամ մասնակի կրթաթոշակների տրամադրումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի ծախսային մասում նախատեսված միջոցների հաշվին: Այս գումարները տրվում են ուսանողներին որպես նյութական օժանդակություն: Գումարը կտրամադրվի թեկնածուին` փոխանցում կատարելով այն բարձրագույն ուսումնական հաստատության բանկային հաշվին, որի ուսանողն է համարվում նա: Կրթաթոշակի տրամադրման չափը սահմանում է մրցութային հանձնաժողովը, իսկ այն տրամադրելու գործառույթներն իրականացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:

Այս կիսա ... Ավելին

Просмотров: 346 | Добавил: Lusinarm | Дата: 06.02.2011 | Комментарии (1)

Հայկական բանակի կազմավորման օրվա խորհուրդն անմասն չէր թողել նաեւ համալսարանականներին: Այսօր ԵՊՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ համալսարանական ուսանողները այցելեցին Եռաբլուր պանթեոն` իրենց հարգանքի տուրքը մատուցելու զոհված հայորդիների հիշատակին:

Տոնական երթը մեկնարկեց ԵՊՀ-ից. համալսարանականները նախ ծաղիկներ դրեցին ԵՊՀ-ի տարածքում գտնվող` Արցախյան ազատամարտում զոհված համալսարանականների հուշարձանին:

«Արցախյան ազատամարտով հիմք դրվեց հայկական բանակին, որի ձեւավորման գործում իրենց ավանդն ու ներդրումն են ունեցել ժամանակի երիտասարդ համալսարանականները: Մենք` որպես համալսարանի լավագույն ավանդույթների կրող ու շարունակող, մեր հոգու պարտքն ենք համարում խոնարհումով հիշել նրանց անմար հիշատակը»,- նշեց ԵՊՀ ՈՒԽ նախագահ Ցոլակ Ակոպյանը:

Այնուհետեւ ուսանողները շարժվեցին դեպի Եռաբլուր: Երթն ուրախ էր, տոնական. ողջ ճանապարհին համալսարանականները խրոխտ հայրենասի ... Ավելին

Просмотров: 287 | Добавил: TIKO | Дата: 31.01.2011 | Комментарии (1)

ՀՀ պաշտպանության նախարարության և Երևանի պետական համալսարանի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ու Ռուս-հայկական սլավոնական համալսարանի միջև ստորագրվել են համագործակցության պայմանագրեր:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ելույթում նշել է, որ ԲՈՒՀ-երի հետ համագործակցության պայմանագրերը ուսանողներին հնարավորություն կտան իրենց ուսումնական պրակտիկան անցկացնել պաշտպանական գերատեսչությունում, իսկ նրանցից լավագույնների համար հնարավոր է լինեն պաշտպանության նախարարությունում աշխատանքային գործունեության հեռանկարներ:

Միջոցառմանը մասնակցող ռեկտորները պաշտպանության նախարարին շնորհակալություն են հայտնել համագործակցության ընդլայնման համար` նշելով, որ այս նախաձեռնությունը կարող է նպաստել, որպեսզի ուսանողներն իրենց ակադեմիական գիտելիքները լրացնեն գործնական հմտություններով և միաժամանակ իրենց գիտելիքներով նպաստեն պաշտպանական գերատեսչության աշխատանքներին ... Ավելին

Прикрепления: Картинка 1
Просмотров: 300 | Добавил: Lusinarm | Дата: 30.01.2011 | Комментарии (0)

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունվարի 29-ին վերընտրվել է Երեւանի պետական համալսարանի խորհրդի նախագահ:

Ինչպես տեղեկացնում են նախագահի մամուլի ծառայությունից, այսօր՝ երկրի նախագահը մասնակցել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) խորհրդի նիստին, որի օրակարգում նոր ձեւավորված խորհրդի կողմից խորհրդի նախագահի եւ քարտուղարի ընտրությունն էր:

Նիստի մասնակիցների կողմից ԵՊՀ խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվել է նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Խորհրդի քվեարկության արդյունքում Սերժ Սարգսյանը վերընտրվել է այդ պաշտոնում:

Խորհրդի քարտուղար է ընտրվել Դավիթ Հայրապետյանը:

Просмотров: 246 | Добавил: Artsvik | Дата: 29.01.2011 | Комментарии (8)

Երեւանի պետական համալսարանի նոր ձեւավորված խորհուրդը, կանոնակարգի համաձայն, նոր ռեկտորի ընտրություններ կհայտարարի մայիսի 29-ից հետո։

Արամ Սիմոնյանը բուհի ռեկտորի պաշտոնը կարող է զբաղեցնել ճիշտ մինչեւ 2011 թվականի մայիսի 29-ը։ Հունվարի 24-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հիշեցրեց ինքը՝ Սիմոնյանը։

«Երբ ժամանակը գա, կընտրվի համապատասխան թեկնածուն, ով էլ կդառնա ԵՊՀ հաջորդ ռեկտորը։ Ինչ վերաբերում է իմ առաջադրմանը, ապա դեռ չեմ որոշել՝ կդնեմ իմ թեկնածությունն այդ ընտրությունների ժամանակ, թե՝ ոչ։ Դրա մասին ավելի ուշ կմտածեմ։ Այժմ զբաղված եմ առօրյա գործերով, մինչ ընտրությունները դեռ ժամանակ կա »,-պարզաբանեց նա։

Անդրադառնալով ԵՊՀ-ում առկա խնդիրներին՝ Արամ Սիմոնյանը առանձնացրեց հատկապես կադրերի երիտասարդացման, կրեդիտային համակարգի կատարելագործման եւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման հարցերը։ «Բուհում կան ամբիոններ ինչպես օրինակ, աշխարհագրությա ... Ավելին

Просмотров: 302 | Добавил: Artsvik | Дата: 29.01.2011 | Комментарии (0)

Չնայած ֆակուլտետի մասնաշենքում ընթանում են վերանորոգման աշխատանքներ, քննաշրջանը դեռ չի ավարտվել, եւ լսարաններից շատերն էլ օգտագործման ենթակա չեն, այնուամենայնիվ չեմպիոնի հետ հանդիպումը կայացավ: Իսկ «միջնորդը» մարզական մեկնաբան Վարդան Թադեւոսյանն էր:

«Ինձ համար շատ հոգեհարազատ է այս ֆակուլտետը: Շատ եմ կարեւորում աշխարհահռչակ մարզիկների հետ ապագա լրագրողների հանդիպումը: Ժամանակին, երբ ես էի ուսանող, մեր մասնաշենքի մոտ գալիս էր 0001 պետհամարանիշով 06 մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը Յուրի Վարդանյանն էր: Ժամ, ժամուկես կանգնում էի մեքենայի մոտ, որ նրան տեսնեի: Եւ չէի պատկերացնում, որ մի օր ես նրա հետ դեմ առ դեմ կնստեմ ու հարցազրույց կանեմ»,- ասում է Վարդան Թադեւոսյանը:

Վիկ Դարչինյանը Հայաստան է ժամանել ընդամենը 2 շաբաթով: Ասում ... Ավելին

Просмотров: 400 | Добавил: TIKO | Дата: 29.01.2011 | Комментарии (0)

Հունվարի 24-ից 26-ը Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների ուսանողական եւ երիտասարդական կազմակերպությունների 6-րդ ֆորումը, որին մասնակցում էին երիտասարդներ ԱՊՀ բոլոր ու Մերձբալթյան երկրներից:

Ֆորումին մասնակցում էր նաեւ Երեւանի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը. այն ներկայացնում էր ՈՒԽ նախագահ Ցոլակ Ակոպյանը: Ի դեպ, ֆորումի օրերը համընկել են նաեւ մի քանի տոների հետ: 2011 թվականի հունվարի 25-ին Մոսկվայի պետական համալսարանը (ՄՊՀ) նշում էր հիմնադրման 256-ամյակը: Ֆորումի անդամները մասնակցել են նաեւ համառուսաստանյան ուսանողության օրվան նվիրված «Տատյանայի օր» կոչվող միջոցառմանը:

2011 թ-ը հոբելյանական է ԵՊՀ գործընկերոջ` Մոսկվայի պետական համալսարանի համար: Այս ... Ավելին
Просмотров: 486 | Добавил: Vahagn | Дата: 29.01.2011 | Комментарии (3)

Հայագիտության թերությունների մասին խոսելիս ԵՊՀ ռեկտորը` իբրեւ գիտնական, առանձնացրեց կովկասագիտության ինստիտուտի բացակայությունը: Այդ ուղղությամբ համալսարանն արդեն քայլեր ձեռնարկել է: 2012 թ-ից ԵՊՀ պատմության ֆակուլտետում պատրաստվելու են կովկասագետներ, ովքեր կտիրապետեն ոչ միայն ժամանակակից վրացերենին եւ ադրբեջաներենին, այլեւ հին վրացերենին, գրաբարին, թուրքերենին, պարսկերենին, հին եւ նոր հունարենին:

«Մեր թուրքագետների մակարդակը թեեւ բավականին բարձր է, բայց նրանց քանակը չի կարող մեզ բավարարել: Մենք պատրաստում ենք նաեւ օսմանագետներ: 3 հոգի այսօր Սանկտ Պետերբուրգի համալսարանում հատուկ ծրագրով մասնագիտանում են օսմանագիտության գծով»,- տեղեկացրեց Արամ Սիմոնյանը:

Ռեկտորը օսմանագետների պատրաստումը կարեւորեց նրան ... Ավելին
Просмотров: 493 | Добавил: Vahagn | Дата: 29.01.2011 | Комментарии (0)

վերջապես ավարտվեցին քնությունները եվ մենք ւնենք 10 օր հանգստանալու ժամանակ:
Просмотров: 690 | Добавил: Vahagn | Дата: 29.01.2011 | Комментарии (25)

« 1 2 ... 9 10 11
Բանասիրական

Copyright MyCorp © 2019