Երեքշաբթի, 19.03.2024, 12:52
Ողջունում եմ ձեզ Гость | RSS

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Категории раздела
Հարցում
Ում ստեղծագործություններն են ավելի լավը?
Ընդհանուր պատասխանած: 156
Ով կա կայքում

Կայքում ընդհանուր 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
page46

Եղիշե Չարենց

Մեծանուն հայ պոետ Եղիշե Չարենցը (իսկական անունը Եղիշե Աբրահամի Սողոմոնյան), ծնվել է 1897թ մարտի 25-ին` Կարս քաղաքում` բազմազավակ հայի ընտանիքում: 
1908թ Չարենցն ընդունվել է Կարսի վարժարան, ուր 1910թ դպրոցական "Գարուն” խորագրով ալմանախում հրատարակվել են տարվա եղանակներին նվիրված նրա բանաստեղծությունները: Ստանալով հնգամյա կրթություն` արդեն ձեւավորվող պոետն իր գիտելիքները հարստացրել է անդադար կարդալու միջոցով: 
1914թ Կարսում լույս է տեսել գրողի "Չարենց” գրական կեղծանունով "Տխուր ու գունատ աղջկա 3 երգերը…” բանաստեղծությունների ժողովածուն: 
Ազգային ազատագրական պայքարն եւ Առաջին Աշխարհամարտը երիտասարդ Չարենցի մեջ սպանում են պատանեկան երազները: Նա կամավորական է գրվում եւ միանում Արեւմտյան Հայաստանը զավթիչներից ազատելու շտապող մարտիկներին: 
Պատերազմի սարսափները Չարենցին զրկում են նաեւ ռոմանտիկ երեւակայությունից: Այդ տարիներին նա ստեղծում է իր լավագույն գործերից մեկը` "Դանթեական առասպելը”, որում նկարագրում էր 20-րդ դարասկզբի պատերազմի սարսափները:
1915թ Չարենցը մեկնում է Մոսկվա` Շանյավսկու համալսարանում ուսումը շարունակելու նպատակով: 
1918թ հայոց հողում թուրքական հարձակումներից փրկվելու համար Չարենցի ընտանիքը ժամանակավորապես գաղթում է Մայկոպ: Չարենցն այնտեղ միանում է ընտանիքին եւ տեղում մասնակիցն է դառնում հյուսիսային Կովկասի քաղաքական իրադարձություններին:
1919թ վերադառնում է Երեւան եւ սկսում դասավանդել դպրոցում: Այդ տարի Թիֆլիսում լույս է տեսնում "Ամբոխները խելագարված” հանճարեղ պոեմը:
1921թ Չարենցն ամուսնանում է Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հետ: Վերջինս ծանր հղիության հետեւանքով 1927թ մահանում է: Կնոջ հիշատակին Չարենցը բազմաթիվ բանաստեղծություններ է գրել:
1931թ նորից է ամուսնանում: Շատ չանցած կինը` Իզաբելա Նյազովան նրան դուստր է ծնում, որին Արփենիկ են կոչում, իսկ 1935թ ծնվում է նրանց 2-րդ դուստրը` Անահիտը: 
1936թ հուլիս- օգոստոս ամիսներին սկսվում են հայ մտավորականության ձերբակալությունները: Չարենցին սեպտեմբերին տնային կալանքի են ենթարկում` մեղադրելով ահաբեկչության եւ ազգայնականության մեջ: 
Բոլոր գրախանութներից վերացնում են նրա գրքերը, իսկ նորերի հրատարակումը` դադարեցնում: 
Սկսում են ճնշումները ընտանիքի հանդեպ: Շատ չանցած հանճարեղ բանաստեղծին ձերբակալում են եւ հակասովետական գործունեություն իրականացնելու շինծու մեղադրանք ներկայացնում:
Կինը փորձում է օգնել Չարենցին: Նամակ-խնդրանք է գրում կառավարության, որ վերջինս հաշվի առնի գրողի ոչ միայն անմեղությոնը, այլեւ առողջական վատ վիճակը: Սակայն այդ ամենը ոչ միայն դրական արդյունք չեն տալիս, այլեւ Իզաբելայի դեմ է անդրադառնում: 
1937թ նոյեմբերին նրան նույնպես ձերբակալում են:
Շատ չանցած, 1937թ նոյեմբերի 27-ին Չարենցն իր մահկանացուն է կնքում երեւանյան բանտերից մեկի հիվանդանոցում: 
Պաշտոնական վարկածով դիահերձումը ցույց է տվել, որ մահվան պատճառը չափազանց տկարացած առողջական վիճակն է եղել, ինչի համար հիմք են ծառայել բազմաթիվ հիվանդությունները: Չարենցի վերջին հանգրվանը հայտնի չէ: Ըստ վարկածներից մեկի, նա թաղվել այնտեղ, ուր այժմ կառուցված է Հանճարեղ պոետի հուշարձան համալիրը: 
1974թ-ից Երեւանի նրա բնակարանը բացվել է որպես տուն-թանգարան:

Բանասիրական

Copyright MyCorp © 2024