Ուրբաթ, 29.03.2024, 01:48
Ողջունում եմ ձեզ Гость | RSS

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Категории раздела
Հարցում
Ում ստեղծագործություններն են ավելի լավը?
Ընդհանուր պատասխանած: 156
Ով կա կայքում

Կայքում ընդհանուր 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
nwArchive

Главная » Архив материалов
Մեր հանրապետությունում դիմորդների ընդհանուր թիվը կազմել է 2627 (նրանցից 1600-ը դիմել է ԵՊՀ)` չհաշված արվեստի բուհերը, քանի որ նրանց քննությունները կազմակերպվում են այլ սկզբունքներով: Առաջին անգամ կենտրոնացված քննություններին մասնակցող մասնավոր բուհերի դիմորդների ընդհանուր թիվը 25 էր, իսկ շուրջ 1000 դիմորդ չի հաղթահարել ընդունելության շեմը:

... Ավելին
Категория: ԵՊՀ | Просмотров: 569 | Добавил: Vahagn | Дата: 02.09.2011 | Комментарии (0)

Նախքան դեսպանի գալը ֆակուլտետի ղեկավարությունն ու պրոֆեսորադասախոսական կազմը հասցրել էին դիմավորել առաջին կուրսեցիներին, որոնց թիվն այս տարի այնքան էլ մեծ չէր` ընդամենը 47: 

... Ավելին
Категория: ԵՊՀ | Просмотров: 534 | Добавил: Vahagn | Дата: 02.09.2011 | Комментарии (0)

Օգոստոսի 3-ից արդեն սկսվել է հեռակա ուսուցման համակարգ դիմողների փաստաթղթերի ընդունումը: Օգոստոսի 29-ի դրությամբ 167 ուսանող ցանկանում է սովորել այս համակարգում: Դիմումների ընդունումը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 20-ը: Ըստ Մինչհամալսարանական կրթության վարչության պետ Վաչագան Գալստյանի` առայժմ ամենաքիչ դիմումները ներկայացվել են բնագիտական ֆակուլտետների համար:

... Ավելին
Категория: ԵՊՀ | Просмотров: 705 | Добавил: Vahagn | Дата: 31.08.2011 | Комментарии (0)

Դասաժամերը փոխելու վերաբերյալ հայտարարությունը եղել է դեռեւս հուլիսի 1-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի կողմից: Նրա խոսքով` մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերն ապակենտրոնացնելու եւ երթեւեկությունը թեթեւացնելու նպատակով ԿԳՆ-ն ընդառաջել է Երեւանի քաղաքապետի առաջարկին` իր ենթակայության տակ գտնվող բուհերում փոխել դասերը սկսելու ժամերը:

Ըստ Արմեն Աշոտյանի` այս փոփոխությունը կատարվել է առավոտյան ժամերին տրանսպորտային գերծանրաբեռնվածությունը ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ հանրապետության մյուս քաղաքներում թեթեւացնելու համար:

Ըստ այդմ` 2011-2012 ուստարվա սեպտեմբերի 1-ից ԵՊՀ ուսանողները դասի կհաճախեն հետեւյալ ժամանակացույցով`

I հերթ

1-ին ժամ – 09: ... Ավելին
Категория: ԵՊՀ | Просмотров: 561 | Добавил: Vahagn | Дата: 08.08.2011 | Комментарии (0)

Արդեն երրորդ տարին է, ինչ ԵՊՀ ռուսական կենտրոնը կազմակերպում է ռուսաց լեզվի եւ գրականության դասընթացների շարք 6-10 տարեկան դպրոցական երեխաների համար: Դասընթացները միտված են երեխաների մոտ ռուսերենով հաղորդակցվելու կաշկանդվածությունը վերացնելուն:

«Առաջին տարում մենք ունեինք ընդամենը 8 մասնակից, անցած տարի` 15, իսկ այս տարի երեխաների թիվը հասնում էր 22-ի: Իհարկե էլի ցանկացողներ կային, սակայն մեր լսարանային պայմանները թույլ չէին տալիս ընդունել բոլորին: Դասերի ընթացքում մեզ կամավոր օգնում էին կենտրոնի ամենաակտիվ 5 ուսանողները»,- ուրախությամբ ասաց կենտրոնի տնօրեն Արուսյակ Ներսեսյանը:

... Ավելին
Категория: ԵՊՀ | Просмотров: 508 | Добавил: Vahagn | Дата: 30.07.2011 | Комментарии (0)

Կենտրոն-ամբիոնի բացման վերաբերյալ այսօր փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը եւ Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աչալ Մալհոտրան:

Ըստ հուշագրի` Հայաստան կհրավիրվի հնդիկ մասնագետ, ով 4 տարվա ընթացքում (մեկական կիսամյակ) կդասավանդի Արեւելագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողներին: ԵՊՀ-ն պարտավորվում է ապահովել աշխատանքային եւ կեցության համար անհրաժեշտ պայմաններ, իսկ ֆինանսական խնդիրներով զբաղվելու է Հնդկաստանի Կառավարությունը:

Նորաբաց կենտրոն-ամբիոնում հնդիկ մասնագետի հետ կաշխատեն Արեւելագիտության ֆակուլտետի` հնդկերենի 2 մասնագետները: «Մենք հույս ունենք, որ առաջիկա երկու տարիների ընթացքում կպատրաստենք հատկապես երկրագիտության եւ լեզվի գծով մասնագետներ, որոնք կհամա ... Ավելին
Категория: ԵՊՀ | Просмотров: 395 | Добавил: ELEN | Дата: 27.07.2011 | Комментарии (0)

Սիրելի բանասերներ արդեն գործում է կայքի ֆորումը,որը էլ ավելի կհեշտացնի շփումը և հնարավորություն կտա հայտնաբերել նոր տաղանդներ որոնց գործերը կտեղադրվեն կայքի հատուկ բաժնում և google-ում:Բացվել է նաև ծառայություն որը հնարավորությու կտա կարդալ և ներբռնել ռեֆերատներ(Անվճար)(Դուք կգրեք ձեր  ռեֆերատի թեման ֆորումի համապատասխան բաժնում և որոշ ժամանակ անց կմտնեք կայք և կներբռնեք ձեր ռեֆերատը) :Շուտով կբացվի կայքի գրադարանը:Ձեզանից միայն պահանջվում է լինել ակտիվ:
Категория: 1 կուրս | Просмотров: 479 | Добавил: Vahagn | Дата: 16.06.2011 | Комментарии (0)

Հայաստան էր ժամանել Սովետական միության հերոս, տիեզերագնաց Ալեքսեյ Բալանդինը:

Ռուս տիեզերագնացը հանդիպեց ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողների հետ: Ալեքսեյ Բալանդինը նաեւ Երիտասարդ տիեզերագնացների համառուսաստանյան միության փոխնախագահն է: Նա Հայաստան է ժամանել «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի կազմակերպած ծրագրի շրջանակներում, որին մասնակցում են մոտ 70 երկրներ:

«Քանի որ այս տարի ՄԱԿ-ը ապրիլի 12-ը հայտարարեց Տիեզերագնացի միջազգային օր, մենք` տարբեր երկրների տիեզերագնացներս, այս ծրագրի շրջանակներում որոշեցինք վերականգնել հին ավանդույթները` տիեզերագնացության, տարբեր համալսարանների հետ կապերը վերականգնելու: Այդ կապը այժմ էլ գոյություն ունի, բայց ոչ այնպես, ինչպես նախկինում»,- ասաց Ալեքսեյ Բալանդինը:

Ըստ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովի` ծրագրի ամենակարեւոր մասն այն է, որ դրան մասնակցելու է նաեւ տիեզերագնաց Բալանդին ... Ավելին
Категория: ԵՊՀ | Просмотров: 602 | Добавил: Artsvik | Дата: 14.06.2011 | Комментарии (0)


Երեւանի պետական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար դիմել է միայն նախկին ռեկտոր, այժմ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Սիմոնյանը: Այս մասին հունիսի 10-ին հայտնեցին ԿԳ նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Իսկ ավելի վաղ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով` իր դիմումի համաձայն, Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Ա. Սիմոնյանն ազատվել է ռեկտորի պաշտոնից եւ նշանակվել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) պետք է ներկայացնել 2011թ. մայիսի 11-ից մինչև հունիսի 11-ը, ժամը` 10-ից 13-ը (բացի շաբաթ եւ կիրակի օրերից): Մրցույթը տեղի կունենա 2011 թվականի հունիսի 21-ին, ժամը 11:00-ին` Երեւանի պետական համալսարանում:
Категория: ԵՊՀ | Просмотров: 481 | Добавил: Artsvik | Дата: 12.06.2011 | Комментарии (0)

2011 թվականի հունիսի 1-ին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրահանգով տեղի ունեցավ հերթական հանդիպումը հայ բանասիրության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ֆակուլտետի ուսանողական ակտիվի հետ: Հանդիպման ժամանակ խոսվեց այս տարվա դիմորդների և ընդունելության քննությունների մասին: Այս տարվա դիմորդների թիվը հասնում է ընդամենը 574-ի, այն դեպքում, երբ նախորդ տարիներին դիմորդների թիվը 3000 և ավելի էր: Այս ցուցանիշը նվազագույնը կարելի է համարել: Դա իր հերթին խնդիրներ է առաջացնում համալսարանի և նրա դասախոսների համար: Միջոցառումներ են ձեռնարկվում այդ ուղղությամբ: Լրացուցիչ դասընթացներ են կազմակերպվելու: Խնդիրներից մեկն էլ սերնդափոխության հարցն է: «Դա չի կարող մեզ չհետաքրքրել»,- նշեց ռեկտոր Ա. Սիմոնյանը:
Հանդիպման ժամանակ ռեկտորի և դասախոսների միջև տեղի ունեցավ նաև հարց ու պատասխան:
Категория: ԵՊՀ | Просмотров: 624 | Добавил: kristine | Дата: 03.06.2011 | Комментарии (0)

« 1 2 3 4 5 6 ... 10 11 »
Բանասիրական

Copyright MyCorp © 2024