Հինգշաբթի, 25.04.2024, 11:14
Ողջունում եմ ձեզ Гость | RSS

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Категории раздела
Հարցում
Ում ստեղծագործություններն են ավելի լավը?
Ընդհանուր պատասխանած: 156
Ով կա կայքում

Կայքում ընդհանուր 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
nwArchive

Главная » Архив материалов

Ապրիլի 26-ին Հայ բանասիրության ֆակուլտետի դահլիճում տեղի կունենա ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 96-ամյա տարելիցին նվիրված <<Չընդունել` նշանակում է թույլատրել>> խորագիրը կրող միջոցառում: Եկեք ևս մեկ անգամ ապացուցենք, որ հիշում ենք և չենք մոռանա…

Просмотров: 951 | Добавил: Vahagn | Дата: 22.04.2011 | Комментарии (0)

Ապրիլի 20-ին կայացավ Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողական խորհրդի հեթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր: ԵՊՀ-ի ուսխորհրդի հանձնաժողովներում ներգրավված ուսանողները ներկայացրին իրենց կատարած և կատարվելիք աշխատանքները: Խոսվեց նաև ՄԵԾ ԵՂԵՌՆԻ իննսունվեցամյա տարելիցին նվիրված միջոցառման մասին, որ կազմակերպում են Հայ բանասիրության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողները: Այս միջոցառման վերաբերյալ տեղեկություններ BANASERNER.DO.AM-ը Ձեզ դեռ կհայտնի:
Категория: ՈՒԽ | Просмотров: 570 | Добавил: ELEN | Дата: 20.04.2011 | Комментарии (0)

Իրենց բնակարանների պաշտոնական նորամուտն էին տոնում 315 ընտանիքներ: ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից իրականացված «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» ծրագրի շրջանակում կառուցված բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը:

«Մենք այսօր ունենք մեր սեփական տունն ու անկախությունը, իսկ սեփականություն ունենալն անկախության եւ ազատության խորհրդանիշն է: Բայց հիմա ոչ միայն մենք ենք անկախ, այլեւ մեր երեխաները, այսինքն` նրանք ունեն իրենց ազատության հանգրվանը, օթեւանն ... Ավելին
Просмотров: 472 | Добавил: Vahagn | Дата: 11.04.2011 | Комментарии (0)

Բարև ձեզ: Այժմ մենք գտնվում ենք Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքում, և իմ կողքին է կանգնած Հայ բանասիրության ֆակուլտետի սպորտի պատասխանատու Էմին Մարտիրոսյանը:

Banaserner.do.am: ... Ավելին

Просмотров: 656 | Добавил: Vahagn | Дата: 09.04.2011 | Комментарии (5)

Ապրիլի 6-ին կայացավ ԵՊՀ-ի միջբուհական ֆուտբոլային առաջնության վիճակահանությունը: Շատերն էին խոսում ֆավորիտների մասին`առանձնացնելով Տնտեսագիտության և Միջազգային հարաբերությունների ֆակուլտետները: Բայց սա ֆուտբոլ է, և այստեղ ամենինչ հնարավոր է` առավել ևս, որ անցկացվում է առաջին անգամ:
Մայր բուհը ներկայացնողների միջև մեծ ֆուտբոլ փոքր դաշտում: Իրար դեմ դուրս կգան 12 հզոր թիմեր` հավասարները հավասարների դեմ, և կհաղթի նա, ով հավատում է իր ուժերին:
Հայ բնասիրության թիմը մեծ ուրախությամբ էր լցված վիճակահանությունից հետո: Հուսանք, որ այդպես կլինի նաև առաջնությունից հետո: Բանասիրականի տասնվեց տղաներից ընտրվեցին տասը, և այդ տղաների փոքր խումբը պատրաստ է արժանի պայքար ցույց տալ հակառակորդներին:
Դե ինչ. 10 ընկեր, 10 համակուրսեցի ընդդեմ 110 ֆուտբոլիստների: Պայքարը թեժ է լինելու, բայց չէ՞ որ մերոնք դուրս են գալու մեր ֆակուլտետի պատիվը բարձր պահելու համար: ... Ավելին
Категория: ՈՒԽ | Просмотров: 637 | Добавил: Vahagn | Дата: 07.04.2011 | Комментарии (2)

Թերևս տրամաբանական է,որ մայր բուհի մայր ֆակուլտետի ուսանողներից շատերն են ստեղծագործում: Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողների մոտ, ովքեր ապրում են հայ մեծ բանասերների ավանդներով ու ոգեշնչվում են նրանցով, ստեղծագործելու տաղանդը երբեմն բնատուր է, երբեմն` ոչ: Բայց, այնուամենայնիվ, մեր ուսանողները ստեղծագործում են շատ գրագետ ու շատ լավ:
Ապրիլի 7-ին ֆակուլտետում կայացած "Գարնան անուշ աղմուկով” խորագիրը կրող միջոցառումն էլ կոչված էր բացահայտելու և պրոպագանդելու ֆակուլտետի շնորհալիներին… Կանանց տոնին նվիրված միջոցառման ընթացքում հնչեցին բացառապես մեր ուսանողների ստեղծագործությունները:Միջոցառումը հագեցած էր դերասանական հրաշալի խաղով և հիանալի ասմունքով:
Միջոցառումը կազմակերպվել էր հայ բանասիրության ՈՒԳԸ մշակութային հանձնաժող ... Ավելին
Категория: ՈՒԳԸ | Просмотров: 650 | Добавил: Ripik | Дата: 07.04.2011 | Комментарии (0)

Ինչպես գիտենք ամեն տարի Երևանի պետական համալսարանը կազմակերպում է միջֆակուլտետային ֆուտբոլային խաղեր: Այս տարին ևս բացառություն չէ: Եվ չնայած բանասիրական ֆակուլտետում տղաների քչությանը` մեր ֆակուլտետը ևս ասպարեզ է հանել իր տղաներին, որոնց ավագն է Դիմաքսյան Դավիթը: Թիմի անդամներն են`
1. Դիմաքսյան Դավիթ (1-ին կուրս)
2. Քարամյան Վահագն (1-ին կուրս)
3. Ղարիբյան Արարատ (1-ին կուրս)
4. Մխիթարյան Մխիթար (1-ին կուրս)
5. Ամիրջանյան Վահագ (1-ին կուրս)
6. Աբրահամյան Արթուր (1-ին կուրս)
7. Գասպարյան Սիփան (1-ին կուրս)
8. Գևորգյան Արթուր (2-րդ կուրս)
9. Թաշչյան Արսեն (2-րդ կուրս)
10. Փոթոյան Հայկ (4-րդ կուրս)
Категория: ՈՒԽ | Просмотров: 780 | Добавил: ELEN | Дата: 03.04.2011 | Комментарии (0)

Պարզվել է, որ Երեւանի պետական համալսարանում մարտի 23-ին ռումբի կեղծ ահազանգի հեղինակը երկրորդ դասարանի աշակերտ է:

Ավելի վաղ banaserner.do.am-ը հայտնել էր, որ Երեւանի պետական համալսարանից ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասում մարտի 23-ին ժամը 12:40-ին ահազանգ էր ստացվել, որ մի անհայտ քաղաքացի զանգահարել է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկանին եւ հայտնել, որ ֆակուլտետի շենքում ռումբ է տեղադրված:

Ահազանգն ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր էին մեկնել ոստիկանության, ԱԱԾ, պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ եւ պարզվել էր, որ հաղորդումը չի համապատասխանում իրականությանը:

Այսօր` ապրիլի 2-ին ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ ՀՀ ոստի ... Ավելին

Просмотров: 427 | Добавил: Artsvik | Дата: 02.04.2011 | Комментарии (0)

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 1-ին ընդունել է Երեւանի պետական համալսարանի պատվիրակությանը` բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանի գլխավորությամբ:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից banaserner.do.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂՀ-ում բարձրագույն կրթության զարգացման, Հայաստանի եւ Արցախի մայր բուհերի համագործակցությանը վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը կարեւորել է Երեւանի պետական համալսարանի հետ կապերի խորացման եւ ԼՂՀ կյանքում նրա ընդգրկվածության շարունակական ընդլայնման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, ԱրՊՀ ռեկտոր Ստեփան Դադայանը:

Просмотров: 440 | Добавил: Artsvik | Дата: 02.04.2011 | Комментарии (0)

ԵՊՀ գիտխորհրդի այսօրվա նիստի քննարկմանը ներկայացված առաջին հարցը վերաբերում էր գիտական կոչումներ շնորհելուն: Փակ քվեարկության արդյունքում ԵՊՀ 6 դասախոսներ ստացան դոցենտի կոչում:

ԵՊՀ գիտխորհուրդը հաստատեց ԵՊՀ-ում առկա կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարի համալիր միջոցառումների ծրագիրը: Ռեկտորը տեղեկացրեց, որ գիտխորհրդի անդամները ծրագրի վերաբերյալ խմբագրական դիտողություններն ու առաջարկները կարող են ներկայացնել մինչեւ ապրիլի 6-ը:

Խորհուրդը հաստատեց 2011-2012 ուստարվա բակալավրիատի եւ մագիստրատուրայի ուսման վարձավճարները: Ըստ այդմ` մասնակի բարձրացումներ գրանցվել են միայն որոշ ֆակուլտետների մագիստրատուրայի վարձավճարներում:

ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը ներկայացրեց 2011-2012 ուստարվա ուսումնական գործընթացի պլանավորումը, ապա խորհուրդը հաստատեց առկա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելության կանոնակարգը: Առաջին փոփոխո ... Ավելին

Просмотров: 545 | Добавил: ELEN | Дата: 31.03.2011 | Комментарии (0)

« 1 2 ... 5 6 7 8 9 10 11 »
Բանասիրական

Copyright MyCorp © 2024