Ուրբաթ, 29.03.2024, 05:13
Ողջունում եմ ձեզ Гость | RSS

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Категории раздела
Հարցում
Ում ստեղծագործություններն են ավելի լավը?
Ընդհանուր պատասխանած: 156
Ով կա կայքում

Կայքում ընդհանուր 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
nwEnt72

Главная » 2011 » Մայիս » 10 » ՄԱՅԻՍԻ 9-Ը ԵՊՀ-Ի ԲԱԿՈՎ ԷԼ ԱՆՑԱՎ
17:37
ՄԱՅԻՍԻ 9-Ը ԵՊՀ-Ի ԲԱԿՈՎ ԷԼ ԱՆՑԱՎ
Չնայած մայիսի 9-ը աշխատանքային օր չէր, սակայն ԵՊՀ-ի բակում վաղ առավոտյան եռուզեռ էր: Ընդունված ավանդույթի համաձայն` այս տարի նույնպես համալսարանականները «Հաղթանակ» զբոսայգի գնալուց առաջ ծաղիկներ դրեցին ԵՊՀ-ի տարածքում գտնվող հուշարձանների մոտ:

Արդեն «Հաղթանակ» զբոսայգում «Կատյուշայի», «День победы»-ի եւ «Հայկական բանակ»-ի հնչյունների ներքո համալսարանականները ծաղկեպսակ դրեցին անմար կրակի մոտ: Այդքանով, սակայն, ամեն ինչ չավարտվեց: Չէ՞ որ մեզ համար այս օրը ուրիշ նշանակություն էլ ունի. 19 տարի առաջ ազատագրվեց Շուշին:

«Ցավոք, այս տոնը մեր երիտասարդությունը չի ընկալում այնպես, ինչպես ռուսները: Այստեղ նաեւ քարոզչության դերն է կարեւոր, քանի որ ռուսական մամուլում խոսվում է միայն այն մասին, որ պատերազմում մասնակցել ու հաղթել են սլավոնական ժողովուրդները, եւ ոչ մի խոսք կովկասյան ժողովուրդների մասին»,- նշում է ՈՒԽ նախագահ Ցոլակ Ակոպյանը:

ԵՊՀ ուսանողական խորհուրդը «Հաղթանակ» զբոսայգուց ուղեւորվեց դեպի Եռաբլուր, որտեղ ամփոփված են Արցախյան ազատամարտում զոհվածների աճյունները: Սա այն եզակի առիթներից է, որ նահատակված տղաներին այցելության են գնում ուրախ դեմքերով ու բարձր տրամադրությամբ:

«Բոլորս էլ հպարտ ենք, որ այսպիսի տոն ունենք, եւ որ այն ավելի նշանավորվեց Շուշիի ազատագրմամբ, ինչը մեր նորօրյա պատմության ամենապայծառ էջերից մեկն է,- ասում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Ալեքսանդր Սարգսյանը եւ ավելացնում:- Չեմ ուզում ասել, որ հայերը պատերազմող ժողովուրդ են, բայց որ ամեն վայրկյան պատրաստ են պաշտպանելու իրենց հողն ու հայրենիքը, փաստ է` ապացուցված պատմությամբ»:

Категория: ԵՊՀ | Просмотров: 513 | Добавил: Artsvik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Բանասիրական

Copyright MyCorp © 2024