Հինգշաբթի, 25.04.2024, 09:52
Ողջունում եմ ձեզ Гость | RSS

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Категории раздела
Հարցում
Ում ստեղծագործություններն են ավելի լավը?
Ընդհանուր պատասխանած: 156
Ով կա կայքում

Կայքում ընդհանուր 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
nwEnt50

Главная » 2011 » Մարտ » 23 » ԲԱՐԵՎ, ԵՎՐՈՊԱ
20:37
ԲԱՐԵՎ, ԵՎՐՈՊԱ
Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Բարեւ, Եվրոպա» գրքի շնորհանդեսը:
Եվրասիա համագործակցության հիմնադրամի, Եվրամիության հայաստանյան գրասենյակի եւ ԵՊՀ ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ «Բարեւ, Եվրոպա» գիրքը ներկայացվեց Երեւանի պետական համալսարանի ուսանողներին: Շնորհանդեսի կապակցությամբ ուսանողների հետ հանդիպման էր եկել նաեւ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լյուցենբերգերը:

Եվրասիա համագործակցության հիմնադրամի հրատարակած «Բարեւ, Եվրոպա» գրքում ներկայացված են Եվրոպական միության ստեղծման պատմությունը, զարգացման ընթացքն ու նպատակները: Հիմնադրամի ներկայացուցիչ, գրքի համահեղինակ Միքայել Հովհաննիսյանի խոսքերով` գիրքը նկարագրում է եվրոպական ինտեգրման գաղափարախոսության էությունն ու արժեհամակարգը, որ ընկած է Եվրոպայի միավորման հիմքում: Գրքում պարզաբանվում է նաեւ Եվրամիության կառուցվածքը, թե այն ի վերջո կազմակերպություն, պետություն, գրասենյա՞կ, թե՞ մեկ այլ կառույց է:

ԵՊՀ ուսանողներին այդ ամենը բացատրեց նաեւ Ռաուլ դե Լյուցենբերգերը. «Շատերին է հետաքրքրում, թե ինչու է կոչվում Եվրամիության պատվիրակություն եւ ոչ թե Եվրոպական միության դեսպանատուն կամ միջազգային գրասենյակ, ինչպես, օրինակ, ՄԱԿ-ի գրասենյակն է: Դեսպանատուն չէ, քանի որ այն ներկայացնում է պետություն, իսկ Եվրոպական միությունը պետություն չէ, եւ իհարկե գրասենյակ չէ, քանի որ այն միջազգային կառույց չէ: Եվրամիությունը յուրատեսակ կառույց է, որի անդամ պետություններն իրենց որոշակի լիազորությունները պատվիրակել են Եվրամիությանը»:

Հանդիպման ընթացքում ուսանողները Եվրամիության դեսպանին ուղղեցին մի շարք հարցեր վիզային ռեժիմին անցնելու, Հայաստանի անվտանգության, Եվրամիության ծրագրերում կամավորների, մասնավորապես ուսանողների ներգրավվածության վերաբերյալ:

Այն հարցին, թե արդյոք հնարավոր է Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը, դեսպանը պատասխանեց, որ նախեւառաջ ՀՀ քաղաքացիները պետք է հավատան այդ հնարավորությանը: Իսկ ուսանողներ եւ կամավորներ հաճախ են ներգրավվում Եվրոպական միության կողմից իրականացվող ծրագրերում, չնայած որ սկսնակներին եւ կամավորներին ծրագրերում ներգրավվելու հնարավորությունները սահմանափակ են:

Եվրասիա համագործակցության հիմնադրամն իրականացնում է «Երիտասարդական բանկ» ծրագիրը, ֆինանսավորում է երիտասարդների ներկայացրած ծրագրերը: Պարբերաբար հետեւելով մրցույթների հայտարարություններին` երիտասարդները կարող են իրականություն դարձնել իրենց գաղափարները, հատկապես նրանք, որոնք առնչվում են եվրոպական արժեքների տարածմանը, ներմուծմանը, իրազեկության բարձրացմանը:

Հանդիպմանը ներկա էր նաեւ ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ով ողջունելով ներկաներին, նշեց, որ բարձրագույն կրթության ոլորտում եվրոպական ինտեգրման գործընթացը դիտարկվում է որպես առանցքային եւ առաջնային ուղղություն. «Նույն բոլոնյան գործընթացը եւ ընդհանրապես եվրոպական շարժունակության տարբեր ծրագրերը կարեւոր լիցքեր են հաղորդում մեր բարձրագույն կրթական համակարգին, ինչպես նաեւ աջակցում են մեր ներքին կրթական չափանիշների զարգացմանը»:

Просмотров: 533 | Добавил: ELEN | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Բանասիրական

Copyright MyCorp © 2024