Ուրբաթ, 29.03.2024, 15:18
Ողջունում եմ ձեզ Гость | RSS

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Категории раздела
Հարցում
Ում ստեղծագործություններն են ավելի լավը?
Ընդհանուր պատասխանած: 156
Ով կա կայքում

Կայքում ընդհանուր 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
nwEnt52

Главная » 2011 » Մարտ » 26 » 320 ԱՇԱԿԵՐՏՆԵՐ ԱՐԺԱՆԱՑԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ
09:37
320 ԱՇԱԿԵՐՏՆԵՐ ԱՐԺԱՆԱՑԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ
ԵՊՀ-ն ամփոփեց 2011 թ-ի դպրոցական օլիմպիադայի արդյունքները:
Այսօր ԵՊՀ մեծ դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ-ի կողմից կազմակերպվող 2011 թ-ի դպրոցական օլիմպիադայի արդյունքների ամփոփումն ու պարգեւատրման պաշտոնական արարողությունը:

Պարգեւատրման պաշտոնական արարողությունից առաջ դահլիճում հավաքված դպրոցականներին, նրանց ծնողներին եւ ուսուցիչներին ողջունեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Վերջինս խիստ կարեւորեց այն հանգամանքը, որ չնայած մեծ դժվարություններին` ԵՊՀ-ին, այնուամենայնիվ, ԿԳ նախարարության եւ դպրոցների օգնությամբ հաջողվել է վերականգնել օլիմպիադայի ավանդույթը:

«Օլիմպիադան օգնում է մեր աշակերտներին զգալ առողջ մրցակցության հատիկը, ավելի խնամքով վերաբերվել մասնագիտության ընտրության հարցին: Սա ոչ միայն ԵՊՀ-ավագ դպրոց կապի ամրապնդման միջոց է, այլեւ հրաշալի առիթ աշակերտ-ծնող-ուսուցիչ եռակողմ աշխատանքի արդյունքների ամփոփման համար»,- նշեց ԵՊՀ ռեկտորը` հույս հայտնելով, որ տարիների ընթացքում օլիմպիադայի մասնակիցների թիվն էլ ավելի կաճի, իսկ աշխարհագրությունն ավելի կընդլայնվի:
Հիշեցնենք, որ արդեն 3-րդ տարին անընդմեջ իրականացվող օլիմպիադան այս տարի անցկացվել է մարտի 19-ին Հայաստանի միաժամանակ երեք քաղաքներում` Երեւանում (Երեւանի պետական համալսարան), Գյումրիում («Պրոգրես» համալսարան) եւ Իջեւանում (ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղ): 14 հանրակրթական առարկաների գծով անցկացված մրցույթին մասնակցել է 1619 դպրոցական` ՀՀ 8 մարզերի 137 դպրոցներից: 968 աշակերտ մրցույթին մասնակցել է ԵՊՀ-ում: 464 դպրոցական հայտագրվել է Գյումրիում, իսկ 187-ը` Իջեւանում:

Օլիմպիադայի արդյունքների համաձայն` պատվոգրերի եւ գովասանագրերի են արժանացել 320 դպրոցականներ: 1-ին կարգի մրցանակի են արժանացել 20, 2-րդ կարգի` 42, իսկ 3-րդ կարգի` 85 դպրոցականներ: Գովասանագրերի են արժանացել 173 աշակերտներ: Այս տարի ամենից ակտիվ են եղել «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի մրցույթի մասնակիցները` 289 աշակերտ, 2-րդ տեղում «Անգլերենն» է, 3-րդը` «Մաթեմատիկան»:

«Ես շատ ուրախ եմ: Կարծում եմ` այս օլիմպիադայում ունեցած հաղթանակը հրաշալի սկիզբ է լուրջ կրթական եւ գիտական նվաճումների համար»,- պարգեւատրումից հետո խոստովանեց «Հայ ժողովրդի պատմություն» առարկայի 1-ին կարգի մրցանակակիր, Վաղարշապատի համար 10 դպրոցի XI դասարանի աշակերտ Խաչիկ Լնդյանը:

Միջոցառումից անմիջապես հետո ԵՊՀ որոշ ֆակուլտետներում անցկացվեց «Բաց դռների օր», որի շրջանակում աշակերտները հնարավորություն ստացան այցելելու ֆակուլտետներ եւ հանդիպելու դեկանների ու

Просмотров: 446 | Добавил: ELEN | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Բանասիրական

Copyright MyCorp © 2024