Հինգշաբթի, 28.03.2024, 12:24
Ողջունում եմ ձեզ Гость | RSS

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Категории раздела
Հարցում
Ում ստեղծագործություններն են ավելի լավը?
Ընդհանուր պատասխանած: 156
Ով կա կայքում

Կայքում ընդհանուր 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
nwEnt53

Главная » 2011 » Մարտ » 31 » Ի՞ՆՉ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ, ԵՐԲ ԼՈՒՍԻՆԸ ՄՈՏԵՑԱՎ ԵՐԿՐԻՆ
21:13
Ի՞ՆՉ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ, ԵՐԲ ԼՈՒՍԻՆԸ ՄՈՏԵՑԱՎ ԵՐԿՐԻՆ
«Ընդամենը գեղեցիկ պատկեր, եթե չլիներ ամպամածությունը»,- պատասխանում է Բյուրականի աստղադիտարանի տնօրենը:
2012 թվականին Երկիրը չի կործանվի, իսկ Արեգակնային համակարգի մոլորակները երբեք չեն հայտնվի նույն գծի վրա: Այս հայտարարությունները գուցե պակաս սենսացիոն են, բայց արժանահավատ, քանի որ այդ մասին վստահեցնում է ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը:

Այսօր ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպման ժամանակ Հայկ Հարությունյանը ներկայացրեց հետաքրքիր դասախոսություն, որի ընթացքում նա պարզաբանեց Լուսնի եւ Երկրի «մերձեցման» պատճառներն ու դրա հետեւանքները: Այն նաեւ ուշագրավ ու յուրօրինակ ճամփորդություն էր դեպի Տիեզերք` գիտական մեկնաբանություններով:

Բանն այն է, որ օրեր առաջ`մարտի 19-ին, Լուսինը մոտեցավ Երկրին 356 577 կմ հեռավորության վրա: Մի շարք մասնագետներ վստահեցնում էին, որ այդ երեւույթը սպառնում է Երկրին բնական աղետներով` հրաբուխների ժայթքում, երկրաշարժեր, ջրհեղեղներ: Շատերն էլ փորձեցին Ճապոնիայի երկրաշարժի պատճառները եւս փնտրել այս երեւույթի մեջ, բայց, ինչպես հավատացնում է Հայկ Հարությունյանը, դա ընդամենը պատահականություն է:

«Լուսնի մոտեցումը Երկրին բնական երևույթ է և սպառնալիք չի ներկայացնում: Այս երեւույթը տեղի է ունենում միջինը 18 տարին մեկ անգամ, եւ հաջորդը կլինի 2034 թվականին: Ավելին` 1912-ին, երբ Լուսինը կրկին մոտեցել էր Երկրին, նրանց միջև հեռավորությունը կազմել է 356 375 հազար կմ»,- նշում է աստղադիտարանի տնօրենը:

Խոսելով Տիեզերքի մասին ուսումնասիրություններից` Հայկ Հարությունյանն ընդգծեց, որ այս ոլորտում Հայաստանը շատ ավելի առաջ է, քան հարեւան երկրները, իսկ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անունն այսօր էլ մեծագույն կշիռ ունի համաշխարհային աստղագիտության ասպարեզում: «Տիեզերքը մի լաբորատորիա է, որում տեղի ունեցող գործընթացները հնարավոր չէ վերարտադրել Երկրի վրա որեւէ լաբորատորիայում,- այսպես է բնորոշում մարդկության համար առեղծվածային Տիեզերքը Հայկ Հարությունյանն ու ավելացնում,- մարդկության հիմնական կործանարար ուժը հենց ինքը` մարդկությունն է, եւ ոչ Տիեզերքը»:

Просмотров: 463 | Добавил: ELEN | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Բանասիրական

Copyright MyCorp © 2024