Հինգշաբթի, 28.03.2024, 20:14
Ողջունում եմ ձեզ Гость | RSS

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Категории раздела
Հարցում
Ում ստեղծագործություններն են ավելի լավը?
Ընդհանուր պատասխանած: 156
Ով կա կայքում

Կայքում ընդհանուր 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
nwEnt54

Главная » 2011 » Մարտ » 31 » ԿԱՅԱՑԱՎ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
21:15
ԿԱՅԱՑԱՎ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
ԵՊՀ գիտխորհրդի այսօրվա նիստի քննարկմանը ներկայացված առաջին հարցը վերաբերում էր գիտական կոչումներ շնորհելուն: Փակ քվեարկության արդյունքում ԵՊՀ 6 դասախոսներ ստացան դոցենտի կոչում:

ԵՊՀ գիտխորհուրդը հաստատեց ԵՊՀ-ում առկա կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարի համալիր միջոցառումների ծրագիրը: Ռեկտորը տեղեկացրեց, որ գիտխորհրդի անդամները ծրագրի վերաբերյալ խմբագրական դիտողություններն ու առաջարկները կարող են ներկայացնել մինչեւ ապրիլի 6-ը:

Խորհուրդը հաստատեց 2011-2012 ուստարվա բակալավրիատի եւ մագիստրատուրայի ուսման վարձավճարները: Ըստ այդմ` մասնակի բարձրացումներ գրանցվել են միայն որոշ ֆակուլտետների մագիստրատուրայի վարձավճարներում:

ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը ներկայացրեց 2011-2012 ուստարվա ուսումնական գործընթացի պլանավորումը, ապա խորհուրդը հաստատեց առկա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելության կանոնակարգը: Առաջին փոփոխությունը կոչված է համակարգելու մագիստրատուրայի ընդունելությունն այն մասնագիտությունների գծով, որոնք համալսարանում գործում են միայն մագիտրատուրայում: Երկրորդ փոփոխության համաձայն` այսուհետ ԵՊՀ բակալավրիատն ավարտած այն ուսանողները, ովքեր բանակից զորացրվելուց հետո ցանկություն կհայտնեն իրենց կրթությունը շարունակել նույն ֆակուլտետի մագիտրատուրայում, կընդունվեն առանց ընդունելության քննությունների: Իսկ ԿԳՆ-ի կողմից հատկացված անվճար տեղերի համար մրցույթը կիրականացվի բակալավրիատի գնահատականների միջին ցուցանիշի միջոցով:

Կազմակերպչաիրավական խնդիրներից խուսափելու համար ԵՊՀ գիտական խորհուրդը որոշում ընդունեց «Կրեդիտային համակարգով առկա ուսուցմամբ ուսումնական գործընթացի կազմակերպման կարգով» սահմանված միջին որակական գնահատականի (ՄՈԳ) ավարտական շեմային պահանջները կիրարկել 2011-2012 ուստարվա ընդունելությունից սկսած:

Նիստի ընթացքում քննարկվեց նաեւ 2012 թ-ից ԵՊՀ-ում «Կովկասագիտություն» մասնագիտությամբ ընդունելություն կազմակերպելու հարցը: Կովկասագիտության բազային կրթությունը կկազմակերպվի ԵՊՀ պատմության ֆակուլտետում, սակայն կիրականցվի ոլորտում մասնագիտացված այլ ֆակուլտետների հետ համատեղ:

Առանձին հարցով քննարկվեց նաեւ Ակտուար մաթեմատիկայի ամբիոնի եւ «Ակտուար մաթեմատիկա» մասնագիտության վերանվանման հարցը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «ակտուար» բառն ինքնին գոյական է, որով անվանվում է ոլորտի մասնագետը, ԵՊՀ մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետի դեկան Արթուր Սահակյանն առաջարկեց «ակտուար մաթեմատիկա» մասնագիտական տերմինն այսուհետ դարձնել «ակտուարական մաթեմատիկա», եւ նոր անվանումը համալրել եւս մեկ բառով` դարձնելով «ակտուարական եւ ֆինանսական մաթեմատիկա», քանի որ այս մասնագիտությունն իր մեջ ներառում է նաեւ «Ֆինանսական մաթեմատիկա» մասնագիտացումը: Գիտական խորհրդի որոշմամբ` ԵՊՀ-ն առաջիկայում մասնագիտության վերանվանման համար կդիմի ՀՀ ԿԳ նախարարությանը:

Просмотров: 541 | Добавил: ELEN | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Բանասիրական

Copyright MyCorp © 2024