Ով կա կայքում
Կայքում ընդհանուր 1 Հյուրեր 1 Օգտվողներ 0
nwEnt59
|
Главная » 2011 » Ապրիլ » 7 » ԳԱՐՆԱՆ ԱՆՈՒՇ ԱՂՄՈՒԿՈՎ…
21:57 ԳԱՐՆԱՆ ԱՆՈՒՇ ԱՂՄՈՒԿՈՎ… |
Թերևս տրամաբանական է,որ մայր բուհի մայր ֆակուլտետի ուսանողներից շատերն են ստեղծագործում: Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողների մոտ, ովքեր ապրում են հայ մեծ բանասերների ավանդներով ու ոգեշնչվում են նրանցով, ստեղծագործելու տաղանդը երբեմն բնատուր է, երբեմն` ոչ: Բայց, այնուամենայնիվ, մեր ուսանողները ստեղծագործում են շատ գրագետ ու շատ լավ: Ապրիլի 7-ին ֆակուլտետում կայացած "Գարնան անուշ աղմուկով” խորագիրը կրող միջոցառումն էլ կոչված էր բացահայտելու և պրոպագանդելու ֆակուլտետի շնորհալիներին… Կանանց տոնին նվիրված միջոցառման ընթացքում հնչեցին բացառապես մեր ուսանողների ստեղծագործությունները:Միջոցառումը հագեցած էր դերասանական հրաշալի խաղով և հիանալի ասմունքով: Միջոցառումը կազմակերպվել էր հայ բանասիրության ՈՒԳԸ մշակութային հանձնաժողովի կողմից: Մասնակիցների թվում էին ուսանողներ թե՛ առկա, թե՛ հեռակա ուսուցման բաժիններից: Իսկ միջոցառման ստացված լինելը փաստում էին և՛ դասախոսների, և՛ ուսանողների ոգևորությունն ու հիացմունքը: Միջոցառման ավարտին ելույթ ունենալով` դասախոսները շնորհավորեցին ու շնորհակալություն հայտնեցին ուսանողներին և իրենց ուրախությունն արտահայտեցին ուսանողների ոգևորության ու նկատելի ձեռքբերումների համար: Հուսանք, որ Նիկոլա Բուալոյի "Քերթողական արվեստի” ավանդներին հետևող բանասեր-ստեղծագործողների հեղինակային ցերեկույթը կկրի շարունական բնույթ, և մենք ավելի հաճախ առիթներ կունենանք նրանց հրաշալի ստեղծագործությունները ունկնդրելու:
|
|
Категория: ՈՒԳԸ |
Просмотров: 722 |
Добавил: Ripik
| Рейтинг: 5.0/2 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|
| | |