Ուրբաթ, 29.03.2024, 18:56
Ողջունում եմ ձեզ Гость | RSS

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Категории раздела
Հարցում
Ում ստեղծագործություններն են ավելի լավը?
Ընդհանուր պատասխանած: 156
Ով կա կայքում

Կայքում ընդհանուր 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
nwEnt76

Главная » 2011 » Մայիս » 12 » ՃԱՆԱՉԵ´ՆՔ ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐՊԵՍԶԻ ԱՅՆ ՉԽԵՂԱԹՅՈՒՐՎԻ
20:46
ՃԱՆԱՉԵ´ՆՔ ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐՊԵՍԶԻ ԱՅՆ ՉԽԵՂԱԹՅՈՒՐՎԻ
Այսօր ԵՊՀ-ում անցկացվեց «Արցախյան հիմնահարցի իրավաբանական, քաղաքական եւ պատմական ասպեկտները» խորագրով միջբուհական գիտաժողով: Մասնակցում էին ուսանողներ ոչ միայն Մայր բուհից, այլեւ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական եւ Եվրասիա միջազգային համալսարաններից:

Գիտաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես եկան ինը ուսանողներ: Նրանք անդրադարձան Արցախյան հիմնահարցի տարբեր ասպեկտներին` քաղաքական, պատմական եւ իրավաբանական` ներկայացնելով ուշագրավ ու հետաքրքիր փաստագրական տվյալներ: Ուսանողները չվախեցան նաեւ համարձակ, անգամ մեղադրական խոսքեր հնչեցնել ադրբեջանական իշխանությունների եւ նրանց վարած քաղաքականության հասցեին:

Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Ասպրամ Կրպեյանը նշեց, որ պատահական չէ, որ գիտաժողովը կազմակերպել են ֆակուլտետի ՈՒԽ-ն եւ ՈՒԳԸ-ն, եւ իզուր չի ընտրված մայիս ամիսը, քանի որ այն հայ ժողովրդի պատմության մեջ հաղթանակների ամիս է: «Եթե ոչ իրավաբանները, ապա ուրիշ ո՞վ պետք է ուսումնասիրություններ կատարի այս հարցի հանգուցալուծմանը հասնելու համար: Կարծում եմ` այսպիսի գիտաժողովներ պետք է ավելի հաճախ կազմակերպվեն, որպեսզի զարկ տան գիտական մակարդակում երիտասարդ մասնագետների կողմից կատարվող հետազոտություններին, իսկ հարցը մշտապես բարձրաձայնվի եւ արդիական մնա»:

Իրավագիտության ֆակուլտետը Արցախյան հիմնահարցի կարգավորման իրավական ենթատեքստով բազմիցս կազմակերպել է միջոցառումներ, սակայն այսօրվա գիտաժողովը նախորդներից տարբերվում էր նրանով, որ այս անգամ կազմակերպիչները փորձել են մեկ գիտաժողովում համախմբել պատմաբաններին, իրավագետներին եւ քաղաքագետներին, որպեսզի հարցն ամբողջական քննարկում եւ վերլուծություն ստանա:

Նմանաբնույթ միջոցառումները համարելով ուսուցողական եւ անհրաժեշտ ապագա մասնագետին գիտության բնագավառում հաստատուն քայլեր կատարելու համար` Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Տիգրան Խաչատրյանը նշեց, որ մեր պատմությունն անհրաժեշտ է ճանաչել, որպեսզի հակառակորդն այն չխեղաթյուրի. դա պետք է մեզ` հակահարված տալու ադրբեջանցի պատմաբաններին:

Ի սկզբանե նախատեսված էր խրախուսական մրցանակներ հանձնել երեք լավագույն աշխատանքների համար: Սակայն միջոցառման վերջում ժյուրիի անդամները` ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի միջազգային պայմանագրերի բաժնի վարիչ Վլադիմիր Վարդանյանը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի եվրոպական եւ միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ Վիգեն Քոչարյանը եւ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ Մենուա Սողոմոնյանը, կանգնելով դժվար ընտրության առջեւ, ի վերջո առանձնացրին լավագույն հինգ զեկուցումները` նրանց հեղինակներին նվիրելով գրքեր, իսկ միջոցառման բոլոր մասնակիցներին` պատվոգրեր:

Категория: ԵՊՀ | Просмотров: 586 | Добавил: ELEN | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
1 Արմինե Հարությունյան  
0
Խդրում եմ ներկայացված նյութերը տեղադրեք Ձեր կայքում, ես շատ էի ուզում ալ, բայց չկարողացա, գոնե նյութերը լինեն հնարավոր լինի կարդալ : Շնորհակալ եմ:

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Բանասիրական

Copyright MyCorp © 2024