Ուրբաթ, 29.03.2024, 17:43
Ողջունում եմ ձեզ Гость | RSS

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Категории раздела
Հարցում
Ում ստեղծագործություններն են ավելի լավը?
Ընդհանուր պատասխանած: 156
Ով կա կայքում

Կայքում ընդհանուր 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
nwEnt10

Главная » 2011 » Հունվար » 30 » Համագործակցության պայմանագրեր պաշտպանության նախարարության և ԲՈՒՀ-երի միջև
14:38
Համագործակցության պայմանագրեր պաշտպանության նախարարության և ԲՈՒՀ-երի միջև
ՀՀ պաշտպանության նախարարության և Երևանի պետական համալսարանի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ու Ռուս-հայկական սլավոնական համալսարանի միջև ստորագրվել են համագործակցության պայմանագրեր:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ելույթում նշել է, որ ԲՈՒՀ-երի հետ համագործակցության պայմանագրերը ուսանողներին հնարավորություն կտան իրենց ուսումնական պրակտիկան անցկացնել պաշտպանական գերատեսչությունում, իսկ նրանցից լավագույնների համար հնարավոր է լինեն պաշտպանության նախարարությունում աշխատանքային գործունեության հեռանկարներ:

Միջոցառմանը մասնակցող ռեկտորները պաշտպանության նախարարին շնորհակալություն են հայտնել համագործակցության ընդլայնման համար` նշելով, որ այս նախաձեռնությունը կարող է նպաստել, որպեսզի ուսանողներն իրենց ակադեմիական գիտելիքները լրացնեն գործնական հմտություններով և միաժամանակ իրենց գիտելիքներով նպաստեն պաշտպանական գերատեսչության աշխատանքներին:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Прикрепления: Նկար 1
Просмотров: 571 | Добавил: Lusinarm | Теги: պայմանագիր | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Բանասիրական

Copyright MyCorp © 2024