Հինգշաբթի, 18.04.2024, 23:16
Ողջունում եմ ձեզ Гость | RSS

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Категории раздела
Հարցում
Ում ստեղծագործություններն են ավելի լավը?
Ընդհանուր պատասխանած: 156
Ով կա կայքում

Կայքում ընդհանուր 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
nwEnt2

Главная » 2011 » Հունվար » 29 » ԵՊՀ-ՈՒՄ ՆՈՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ
12:11
ԵՊՀ-ՈՒՄ ՆՈՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ
Հայագիտության թերությունների մասին խոսելիս ԵՊՀ ռեկտորը` իբրեւ գիտնական, առանձնացրեց կովկասագիտության ինստիտուտի բացակայությունը: Այդ ուղղությամբ համալսարանն արդեն քայլեր ձեռնարկել է: 2012 թ-ից ԵՊՀ պատմության ֆակուլտետում պատրաստվելու են կովկասագետներ, ովքեր կտիրապետեն ոչ միայն ժամանակակից վրացերենին եւ ադրբեջաներենին, այլեւ հին վրացերենին, գրաբարին, թուրքերենին, պարսկերենին, հին եւ նոր հունարենին:

«Մեր թուրքագետների մակարդակը թեեւ բավականին բարձր է, բայց նրանց քանակը չի կարող մեզ բավարարել: Մենք պատրաստում ենք նաեւ օսմանագետներ: 3 հոգի այսօր Սանկտ Պետերբուրգի համալսարանում հատուկ ծրագրով մասնագիտանում են օսմանագիտության գծով»,- տեղեկացրեց Արամ Սիմոնյանը:

Ռեկտորը օսմանագետների պատրաստումը կարեւորեց նրանով, որ թուրքական արխիվներում եղած փաստաթղթերը հիմնականում օսմաներեն են:
Առաջնահերթությունների շարքում է նաեւ ղփչաղերենի մասնագետների պատրաստումը: Ղազախները ղփչաղներին համարում են իրենց նախնիները, իսկ հայ-ղազախական հարաբերությունները կրթական ոլորտում բավականին սերտ են: Բացի այդ` կա հայատառ ղփչաղերեն գրականություն, որը թարգմանության կարիք է զգում: Նախատեսվում է նաեւ քրդագետների պատրաստում: Հայագիտության զարգացման այս ծրագրին դրական արձագանք է տվել ԿԳ նախարարը:

Պարոն Սիմոնյանը, հակիրճ անդրադառնալով վերջերս ՀՀ ԳԱԱ-ում կայացած ընտրություններին, նշեց, որ իր չընտրվելու պատճառը չի կարող ասել, քանի որ քվեարկությունը փակ է եղել, իսկ իրեն ընդամենը մեկ ձայն է պակասել: «Ինձ թվում է, որ զուտ տարիքային խնդրից ելնելով` պետք է ակադեմիայում ավելի երիտասարդ մարդիկ հայտնվեին, ովքեր այսօր գործող գիտնականներ են: Կարծում եմ` ինչ-որ փոփոխություններ անհրաժեշտ են, նաեւ այս ընտրակարգն է փոփոխության կարիք զգում»,- ավելացրեց նա:

Այս տարի ՀՀ Կառավարությունը հաստատել է ԿԳ նախարարության ներկայացրած հակակոռուպցիոն ծրագիրը: ԵՊՀ ռեկտորը տեղեկացրեց, որ այդ ծրագրի որոշ դրույթներ էլ մշակվել են համալսարանի ներկայացրած առաջարկությունների հիման վրա: ԵՊՀ-ում ստեղծվել է հակակոռուպցիոն մշտական հանձնաժողով, որի անդամները ոչ միայն ԵՊՀ աշխատակիցներ են, այլեւ ուսանողական կառույցների ներկայացուցիչներ:

Կոռուպցիոն ռիսկերը կրճատելու համար էլ քննություններն են ավելի թափանցիկ դարձել: Այսինքն` ցանկացած համալսարանական, այդ թվում եւ ուսանողները, իրավունք ունեն հետեւելու քննությունների ընթացքին հենց քննասենյակում:

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ կոռուպցիայի համար աշխատանքից ազատված աշխատակիցների մասին: Պարոն Սիմոնյանը նշեց, որ այդպիսի դեպքեր եղել են, սակայն քիչ: Բացի այդ` նրանց պետք է պատժեն իրավապահ մարմինները, իսկ ԵՊՀ ղեկավարության խնդիրն է ստեղծել այնպիսի միջավայր, որ այդ ռիսկերը հասցվեն նվազագույնի:

Իսկ համալսարանի առջեւ դրված խնդիրներից ռեկտորն առանձնացրեց 3-ը`աշխատակազմի` երիտասարդ կադրերով համալրումը, կրեդիտային համակարգի կատարելագործումը եւ գիտահետազոտական աշխատանքները կիրառական ոլորտ տեղափոխելը:

Արամ Սիմոնյանն անդրադարձավ նաեւ այս տարի կայանալիք ԵՊՀ ռեկտորի ընտրություններին: Նա նշեց, որ թեկնածուների առաջադրումը տեղի կունենա ավելի ուշ, իսկ ինքը դեռ չի որոշել` կառաջադրվի, թե ոչ:
Просмотров: 835 | Добавил: Vahagn | Теги: Մասնագիտություններ | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Բանասիրական

Copyright MyCorp © 2024