Ուրբաթ, 19.04.2024, 02:26
Ողջունում եմ ձեզ Гость | RSS

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Категории раздела
Հարցում
Ում ստեղծագործություններն են ավելի լավը?
Ընդհանուր պատասխանած: 156
Ով կա կայքում

Կայքում ընդհանուր 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
nwEnt14

Главная » 2011 » Փետրվար » 6 » ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
13:02
ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Կրթաթոշակին կարող են հավակնել բարձր առաջադիմություն ունեցող ԵՊՀ ուսանողները:
ՀՀ Կառավարության որոշմամբ` Հայաստանի երիտասարդական հիմնադրամն իրականացնում է Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում անվճար համակարգում չընդգրկված, բարձր առաջադիմություն եւ հասարակական ակտիվություն ունեցող ուսանողներին կրթաթոշակների տրամադրման գործընթացը:

Լրիվ կամ մասնակի կրթաթոշակների տրամադրումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի ծախսային մասում նախատեսված միջոցների հաշվին: Այս գումարները տրվում են ուսանողներին որպես նյութական օժանդակություն: Գումարը կտրամադրվի թեկնածուին` փոխանցում կատարելով այն բարձրագույն ուսումնական հաստատության բանկային հաշվին, որի ուսանողն է համարվում նա: Կրթաթոշակի տրամադրման չափը սահմանում է մրցութային հանձնաժողովը, իսկ այն տրամադրելու գործառույթներն իրականացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:

Այս կիսամյակի համար դիմումներն ու անհրաժեշտ փաստաթղթերը մրցութային հանձնաժողովի քարտուղարությանը պետք է ներկայացվեն մինչեւ 2011 թ. փետրվարի 18-ը` ամեն օր` բացի շաբաթ եւ կիրակի օրերից, ժամը 10.00-17.00 (ընդմիջման ժամն է` 13.00-14.00):

Յուրաքանչյուր հայտատուի փաստաթղթերում պետք է ներառվեն.

անձնագրի պատճեն եւ 1 լուսանկար (3x4),
տեղեկանք հայտատուի տարածաշրջանի սոցիալական ապահովության մարմինների կողմից,
ստուգման գրքույկի պատճեն` հաստատված դեկանի կողմից,
ուսխորհրդի կամ ուսումնական խորհրդարանի կողմից տրված բնութագիր ուսանողի հասարակական ակտիվության մասին (ուսխորհրդի նախագահի ստորագրությամբ),
դեկանատի կողմից տրված առաջադիմության թերթիկի պատճեն եւ տեղեկանք ուսանողի վարքագծի մասին,
լրացված հայտը եւ դիմումը:

Կրթաթոշակների տրամադրման մրցույթի ընթացակարգի մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ www.heh.am կայքում:

Просмотров: 558 | Добавил: Lusinarm | Рейтинг: 1.0/1
Всего комментариев: 1
1 Vahagn  
1
biggrin

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Բանասիրական

Copyright MyCorp © 2024