Ով կա կայքում
Կայքում ընդհանուր 1 Հյուրեր 1 Օգտվողներ 0
nwEnt99
|
Главная » 2011 » Սեպտեմբեր » 2 » ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐԸ ԳԵՐՄԱՆԻԱՅԻՑ ԷԻՆ
18:19 ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐԸ ԳԵՐՄԱՆԻԱՅԻՑ ԷԻՆ |
Նախքան դեսպանի գալը ֆակուլտետի ղեկավարությունն ու պրոֆեսորադասախոսական կազմը հասցրել էին դիմավորել առաջին կուրսեցիներին, որոնց թիվն այս տարի այնքան էլ մեծ չէր` ընդամենը 47:
Նրանց ներկայացվեց ֆակուլտետը, մասնագիտական որոշ առանձնահատկություններ` նշելով, որ մնացածն էլ իրենց համար կբացեն իրենք` ուսանողները:
Իսկ դեսպան պարոն Մարտիրոսյանը հանդիպեց ֆակուլտետի դեկանի, ամբիոնի վարիչների, ինչպես նաեւ մի շարք դասախոսների հետ: Նա նշեց, որ իր համար շատ հաճելի անակնկալ էր, երբ իմացավ, որ իրեն ԵՊՀ են գործուղել, քանզի ինքն էլ այստեղի շրջանավարտ է:
Քանի որ Արմեն Մարտիրոսյանը եվրոպական երկրում ներկայացնում է Հայաստանը, ուստի հանդիպումը միայն շնորհավորանքներով չսահմանափակվեց: Ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը կարեւորեց հատկապես գերմանական բուհերի եւ ընդհանրապես Գերմանիայի հետ համագործակցությունը: Եվ չնայած մեր երկրում կան գերմանական կրթական որոշ ծրագրեր, սակայն դրանք բավարար չեն հարաբերությունները սերտացնելու համար:
Հարցերի շրջանակը շատ ավելի լայն էր, քան ուսումնական խնդիրները: Դրանք վերաբերում էին հայ-գերմանական դիվանագիտական հարաբերություններին, միջազգային տնտեսության մեջ հայկական տնտեսության դերին, որոնց թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական կողմերը քննարկվեցին:
|
|
Категория: ԵՊՀ |
Просмотров: 607 |
Добавил: Vahagn
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|
| | |