Հինգշաբթի, 25.04.2024, 02:39
Ողջունում եմ ձեզ Гость | RSS

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Категории раздела
Հարցում
Ում ստեղծագործություններն են ավելի լավը?
Ընդհանուր պատասխանած: 156
Ով կա կայքում

Կայքում ընդհանուր 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
nwEnt96

Главная » 2011 » Հուլիս » 30 » ՌՈՒՍԱՑ ԼԵԶՈՒՆ ԴԱՌՆՈՒՄ Է ԱՎԵԼԻ ՍԻՐՎԱԾ
01:44
ՌՈՒՍԱՑ ԼԵԶՈՒՆ ԴԱՌՆՈՒՄ Է ԱՎԵԼԻ ՍԻՐՎԱԾ
Արդեն երրորդ տարին է, ինչ ԵՊՀ ռուսական կենտրոնը կազմակերպում է ռուսաց լեզվի եւ գրականության դասընթացների շարք 6-10 տարեկան դպրոցական երեխաների համար: Դասընթացները միտված են երեխաների մոտ ռուսերենով հաղորդակցվելու կաշկանդվածությունը վերացնելուն:

«Առաջին տարում մենք ունեինք ընդամենը 8 մասնակից, անցած տարի` 15, իսկ այս տարի երեխաների թիվը հասնում էր 22-ի: Իհարկե էլի ցանկացողներ կային, սակայն մեր լսարանային պայմանները թույլ չէին տալիս ընդունել բոլորին: Դասերի ընթացքում մեզ կամավոր օգնում էին կենտրոնի ամենաակտիվ 5 ուսանողները»,- ուրախությամբ ասաց կենտրոնի տնօրեն Արուսյակ Ներսեսյանը:

Վերջինիս խոսքերով` 22 երեխաները բաժանվել էին երեք խմբերի, որոնք երկու շաբաթվա ընթացքում ամեն օր մեծ հաճույքով հաճախում էին դասերին:
Երեխաները հասցնում էին թե´ ռուսերեն սովորել ու խոսել, թե´ խաղալ իրենց հասակակիցների հետ ու զվարճանալ` միեւնույն ժամանակ միմյանց հետ շփվելով միայն ռուսերենով:

«Այստեղ նոր ընկերներ ձեռք բերեցի, որոնց հետ միայն ռուսերենով էինք խոսում, ինչը շատ լավ էր ու հաճելի: Անցած տարի էլ եմ մասնակցել այս դասընթացներին եւ եթե մյուս տարի էլ լինի, ապա կրկին կգամ»,- նշեց 8-ամյա Ստեփանը, ով մասնակցում էր ԵՊՀ ռուսական կենտրոնում հուլիսի 1-ից մեկնարկած ռուսաց լեզվի եւ գրականության մանկական անվճար դասընթացներին:

Դասընթացների ավարտին Ռուսական կենտրոնի կողմից անակնկալ էր սպասվում: «Երեխաներին ամենասկզբից ասացինք, որ պետք է միայն ռուսերեն խոսել, բոլոր դասերն ու խաղերն էլ էին անցնում ռուսերենով: Մենք նրանց խոստացել էինք, որ եթե միայն ռուսերեն խոսեն, ապա դասընթացների վերջում նվերներ կստանան: Այդպես էլ եղավ. երեխաները շփվում էին միայն ռուսերենով: Մեր առաջնահերթ նպատակը երեխաների խոսակցական լեզուն բացելն էր, պետք էր նրանց ազատել ամեն տեսակ կաշկանդվածությունից»,- ասաց կենտրոնի տնօրենը:

Արուսյակ Ներսիսյանը նշեց նաեւ, որ երկշաբաթյա դասընթացներն անցել են խաղարկային մեթոդով, եւ երեխաների մոտ նույնիսկ ամռան այս տապին հոգնածության ոչ մի նշույլ չէր նկատվում: Դասընթացների շարքը եզրափակվեց այսօր. տեղի ունեցավ միջոցառում, որին ներկա էին նաեւ երեխաների ծնողները: Կենտրոնի կողմից բոլոր մասնակիցներին հանձնվեցին վկայականներ:
Категория: ԵՊՀ | Просмотров: 510 | Добавил: Vahagn | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Բանասիրական

Copyright MyCorp © 2024