Արդեն երրորդ տարին է, ինչ ԵՊՀ ռուսական կենտրոնը կազմակերպում է ռուսաց լեզվի եւ գրականության դասընթացների շարք 6-10 տարեկան դպրոցական երեխաների համար: Դասընթացները միտված են երեխաների մոտ ռուսերենով հաղորդակցվելու կաշկանդվածությունը վերացնելուն:
«Առաջին տարում մենք ունեինք ընդամենը 8 մասնակից, անցած տարի` 15, իսկ այս տարի երեխաների թիվը հասնում էր 22-ի: Իհարկե էլի ցանկացողներ կային, սակայն մեր լսարանային պայմանները թույլ չէին տալիս ընդունել բոլորին: Դասերի ընթացքում մեզ կամավոր օգնում էին կենտրոնի ամենաակտիվ 5 ուսանողները»,- ուրախությամբ ասաց կենտրոնի տնօրեն Արուսյակ Ներսեսյանը: