Ով կա կայքում
Կայքում ընդհանուր 1 Հյուրեր 1 Օգտվողներ 0
nwEnt75
|
Главная » 2011 » Մայիս » 12 » ԻՄԱՆԱԼ ԹՇՆԱՄՈՒ ԼԵԶՈՒՆ, ԲԱՅՑ ՍԻՐԵԼ ՄԵՐԸ
20:44 ԻՄԱՆԱԼ ԹՇՆԱՄՈՒ ԼԵԶՈՒՆ, ԲԱՅՑ ՍԻՐԵԼ ՄԵՐԸ |
«Կա՛մ ապրում ենք միասին, կա՛մ միասին մեռնում ենք: Եթե ապրելու ենք, պիտի խոսենք». ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր ապագա արեւելագետներն այսպես սկսեցին ազգային մշակույթի եւ պատմության ոգեկոչումը: «Մեզ համար կարեւոր է իմանալ թշնամու լեզուն, բայց առաջնային է սիրել ու գնահատել մերը»,- ասում է ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Գոռ Ավագյանը: Միջոցառման մասնակիցները գեղարվեստորեն ներկայացրին հայոց պատմության դառն էջերը` Տիգրան Մեծից մինչեւ Արցախի հերոսամարտ` հայրենասիրություն արթնացնելով յուրաքանչյուրի սրտում: Ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողները հուզեցին իրենց հայրենասիրական երգերի կատարումներով, պարեցին խրոխտ քոչարի, արեցին ամեն ինչ` հաղորդելու իրենց մեջ ապրող հային: «Ինքս չէի պատկերացնում, որ իմ ֆակուլտետում հայի ոգին այդքան հզոր է, այս մեկ ժամում վերապրեցի այն, ինչ զգում էի մայիսի 9-ին»,- ասում է Արեւելագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Դիանա Եղիազարյանը: Իսկ միջոցառման ավարտին ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանը կրկնապատկեց ուսանողների ոգեւորությունը. «Խոնարհվում եմ ձեր առջեւ, որ սիրում եք ձեր ազգն ու զինվորագրվում»:
|
|
Категория: ԵՊՀ |
Просмотров: 472 |
Добавил: ELEN
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|
| | |