Ով կա կայքում
Կայքում ընդհանուր 1 Հյուրեր 1 Օգտվողներ 0
nw20110512
|
Главная » 2011 » Մայիս » 12
 Լույս է տեսել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Գեղամ Պետրոսյանի 5-րդ գիրքը: «Հայաստանի Հանրապետության հարաբերությունները Ռուսաստանի հետ (1918-1920 թթ.)» վերտառությամբ գրքի ուղղությամբ հեղինակն աշխատել է շուրջ 10 տարի: Այդ ընթացքում նա ուսումնասիրել է Հայաստանի ազգային արխիվի բազմաթիվ նյութեր, ինչպես նաեւ մոսկովյան արխիվային վավերագրերը: Մայիսի 11-ին Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը: Ներկա էին ոչ միայն ֆակուլտետի դասախոսներն ու ուսանողները, այլեւ պետական կառույցների ներկայացուցիչներ, հեղինակի գրչակից ընկերները, ընտանիքի անդամները: Խոսելով գրքի առավելությունների մասին` պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Վահան Բայբուրդյանն առանձնացրեց հատկապես փաստերի ընտրությունը: «Նա ընթերցողին տալիս է փաստեր եւ թողնում, որ վերջինս հանգի եզրակացությունների, իսկ այդ փաստերի մի մասը հենց Գեղամ Պետրո
...
Ավելին
Категория:
ԵՊՀ
|
Просмотров:
589
|
Добавил:
ELEN
|
Дата:
12.05.2011
|
|
 Այսօր ԵՊՀ-ում անցկացվեց «Արցախյան հիմնահարցի իրավաբանական, քաղաքական եւ պատմական ասպեկտները» խորագրով միջբուհական գիտաժողով: Մասնակցում էին ուսանողներ ոչ միայն Մայր բուհից, այլեւ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական եւ Եվրասիա միջազգային համալսարաններից: Գիտաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես եկան ինը ուսանողներ: Նրանք անդրադարձան Արցախյան հիմնահարցի տարբեր ասպեկտներին` քաղաքական, պատմական եւ իրավաբանական` ներկայացնելով ուշագրավ ու հետաքրքիր փաստագրական տվյալներ: Ուսանողները չվախեցան նաեւ համարձակ, անգամ մեղադրական խոսքեր հնչեցնել ադրբեջանական իշխանությունների եւ նրանց վարած քաղաքականության հասցեին: Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Ասպրամ Կրպեյանը նշեց, որ պատահական չէ, որ գիտաժողովը կազմակերպել են ֆակուլտետի ՈՒԽ-ն եւ ՈՒԳԸ-ն, եւ իզուր չի ընտրված մայիս ամիսը, քանի որ այն հայ ժողովրդի պատմության մեջ հաղթանակների ամիս է: «Եթե ոչ իրավաբա
...
Ավելին
Категория:
ԵՊՀ
|
Просмотров:
645
|
Добавил:
ELEN
|
Дата:
12.05.2011
|
|
 «Կա՛մ ապրում ենք միասին, կա՛մ միասին մեռնում ենք: Եթե ապրելու ենք, պիտի խոսենք». ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր ապագա արեւելագետներն այսպես սկսեցին ազգային մշակույթի եւ պատմության ոգեկոչումը: «Մեզ համար կարեւոր է իմանալ թշնամու լեզուն, բայց առաջնային է սիրել ու գնահատել մերը»,- ասում է ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Գոռ Ավագյանը: Միջոցառման մասնակիցները գեղարվեստորեն ներկայացրին հայոց պատմության դառն էջերը` Տիգրան Մեծից մինչեւ Արցախի հերոսամարտ` հայրենասիրություն արթնացնելով յուրաքանչյուրի սրտում: Ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողները հուզեցին իրենց հայրենասիրական երգերի կատարումներով, պարեցին խրոխտ քոչարի, արեցին ամեն ինչ` հաղորդելու իրենց մեջ ապրող հային: «Ինքս չէի պատկերացնում, որ իմ ֆակուլտետում հայի ոգին այդքան հզոր է, այս մեկ ժամում վերապրեցի այն, ինչ զգում էի մայիսի 9-ին»,- ասում է Արեւելագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ու
...
Ավելին
Категория:
ԵՊՀ
|
Просмотров:
468
|
Добавил:
ELEN
|
Дата:
12.05.2011
|
|
 ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը Սփյուռքի նախարարին ուսանողներին ներկայացրեց որպես Մայր բուհի լավագույն բարեկամի, բոլոր ժամանակների ակտիվ համալսարանականի: «Ես հպարտ եմ, որ համալսարանական եմ, ուրախ, որ իմ գործունեության լավագույն տարիներն անցել են Երեւանի պետական համալսարանում»,- նշեց Հրանուշ Հակոբյանը: Համալսարանի նախկին կոմերիտական միության քարտուղարն ուրախությամբ հիշեց ուսանողության տարիներն ու անկեղծորեն խոստովանեց, որ իր անցած ճանապարհի համար պարտական է նաեւ Մայր բուհին: Նա փաստեց, որ այսօրվա ուսանողներն այդ գեղեցիկ ավանդույթների կրողն ու շարունակողն են: Հրանուշ Հակոբյանը ուսանողներին նախ ներկայացրեց Հայաստան-Սփյուռք գործակցության առանցքում եղած հինգ համահայկական նշանակության հարցերը: «Ղարաբաղն ամեն օր արյուն է տա
...
Ավելին
Категория:
ԵՊՀ
|
Просмотров:
458
|
Добавил:
Artsvik
|
Дата:
12.05.2011
|
| |
|
|
| | |