Ով կա կայքում
Կայքում ընդհանուր 1 Հյուրեր 1 Օգտվողներ 0
nw20110323
|
Главная » 2011 » Մարտ » 23
Համալսարանականները եւս մեկ անգամ վերահաստատեցին ազգային մեծ մտածողի հետնորդը լինելու իրենց կոչումը: 2011 թ-ը հոբելյանական է հայ ազգի համար. լրանում է մեծանուն հայ ազգային, պետական, քաղաքական, ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի 125-ամյակը: Հոբելյանն այսօր «հասել էր» նաեւ Մայր բուհ, որտեղ էլ Ուսանողական խորհրդի եւ Մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ մշակութային մեծ միջոցառում: Օգտագործելով միջոցառման առիթը` ԵՊՀ ՈՒԽ նախագահ Ցոլակ Ակոպյանը ուսանողության անունից այսօր նաեւ հայտարարություն տարածեց, որում մասնավորապես ասվում է. «Մենք` Երևանի պետական համալսարանի ուսանողներս, մեր խիստ մտահոգությունն ենք հայտնում վերջին ժամանակներում ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ-ադրբեջանական սահմանում հաճախակի դարձած զինադադարի խախտման դեպքերի կապակցությամբ, որի ընթացքում զոհվում են մեր ընկերներն ու եղբայրները: Խոր
...
Ավելին
Просмотров:
531
|
Добавил:
ELEN
|
Дата:
23.03.2011
|
|
 Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Բարեւ, Եվրոպա» գրքի շնորհանդեսը: Եվրասիա համագործակցության հիմնադրամի, Եվրամիության հայաստանյան գրասենյակի եւ ԵՊՀ ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ «Բարեւ, Եվրոպա» գիրքը ներկայացվեց Երեւանի պետական համալսարանի ուսանողներին: Շնորհանդեսի կապակցությամբ ուսանողների հետ հանդիպման էր եկել նաեւ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լյուցենբերգերը: Եվրասիա համագործակցության հիմնադրամի հրատարակած «Բարեւ, Եվրոպա» գրքում ներկայացված են Եվրոպական միության ստեղծման պատմությունը, զարգացման ընթացքն ու նպատակները: Հիմնադրամի ներկայացուցիչ, գրքի համահեղինակ Միքայել Հովհաննիսյանի խոսքերով` գիրքը նկարագրում է եվրոպական ինտեգրման գաղափարախոսության էությունն ու արժեհամակարգը, որ ընկած է Եվրոպայի միավորման հիմքում: Գրքում պարզաբանվում է նաեւ Եվրամիության կառուցվածքը, թե այն ի վերջո կազմակերպություն, պետություն, գրասենյա՞կ, թե՞ մ
...
Ավելին
Просмотров:
586
|
Добавил:
ELEN
|
Дата:
23.03.2011
|
|
 Երեւանի պետական համալսարանի անվտանգության ծառայության պետը այսօր` մարտի 23-ին, ժամը 12:50-ի սահմաններում ահազանգել է ոստիկանության Կենտրոնականի բաժնի Նորք-Մարաշի բաժանմունք եւ հայտնել, որ քիմիայի ֆակուլտետի դեկանի հեռախոսին զանգ է ստացվել, որ ֆակուլտետում ռումբ է տեղադրված և պայթելու է: Ինչպես հայտնի է, ֆակուլտետի ուսանողներին տարհանել են, դեպքի վայր են ժամանել Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները` վարժեցրած շներով, Երեւանի փրկարարական վարչության աշխատակիցները` վարչության պետի գլխավորությամբ: Այս պահին քիմիայի ֆակուլտետում որոնողական աշխատանքներ են կատարվում: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության օպերատիվ-քննչական խումբը:
Просмотров:
578
|
Добавил:
Artsvik
|
Дата:
23.03.2011
|
| |
|
|
| | |