Ուրբաթ, 26.04.2024, 22:44
Ողջունում եմ ձեզ Гость | RSS

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Категории раздела
Հարցում
Ում ստեղծագործություններն են ավելի լավը?
Ընդհանուր պատասխանած: 156
Ով կա կայքում

Կայքում ընդհանուր 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
nwEnt4

Главная » 2011 » Հունվար » 29 » ՎԻԿ ԴԱՐՉԻՆՅԱՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ
13:12
ՎԻԿ ԴԱՐՉԻՆՅԱՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ
Չնայած ֆակուլտետի մասնաշենքում ընթանում են վերանորոգման աշխատանքներ, քննաշրջանը դեռ չի ավարտվել, եւ լսարաններից շատերն էլ օգտագործման ենթակա չեն, այնուամենայնիվ չեմպիոնի հետ հանդիպումը կայացավ: Իսկ «միջնորդը» մարզական մեկնաբան Վարդան Թադեւոսյանն էր:

«Ինձ համար շատ հոգեհարազատ է այս ֆակուլտետը: Շատ եմ կարեւորում աշխարհահռչակ մարզիկների հետ ապագա լրագրողների հանդիպումը: Ժամանակին, երբ ես էի ուսանող, մեր մասնաշենքի մոտ գալիս էր 0001 պետհամարանիշով 06 մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը Յուրի Վարդանյանն էր: Ժամ, ժամուկես կանգնում էի մեքենայի մոտ, որ նրան տեսնեի: Եւ չէի պատկերացնում, որ մի օր ես նրա հետ դեմ առ դեմ կնստեմ ու հարցազրույց կանեմ»,- ասում է Վարդան Թադեւոսյանը:

Վիկ Դարչինյանը Հայաստան է ժամանել ընդամենը 2 շաբաթով: Ասում է` կարոտում է: Գալիս է այստեղ, դրական լիցքեր ստանում եւ գնում` հաջորդ մենամարտին պատրաստվելու: Ի դեպ, այս տարի նրա առաջին մենամարտը տեղի կունենա ապրիլ ամսին: Ֆակուլտետի ղեկավարությունը եւ ուսանողները Վիկին ուղղելու բազում հարցեր ունեին:

Քանի որ նա արդեն հայտարարել է, որ ռինգում կմնա եւս մի քանի տարի եւ կսկսի այլ գործունեություն ծավալել, ուստի ուսանողներին հետաքրքիր էր, թե այդ գործունեության շրջանակում արդյոք ներառված է նաեւ Հայաստանը:

«Իհարկե` այո՛: Այս պահին էլ Սպիտակում գործում է մարզադպրոց: Ունենք մարզիչներ, բայց` ոչ այնպիսին, ինչպես պետք է: Հիմա դրանով շատ զբաղվելու ժամանակ չեմ ունենում, ամեն 3-4 ամիսը մեկ մրցումներ եմ ունենում: Բայց միշտ կապի մեջ ենք: Մարզագույքով օգնում եմ դպրոցին: Մի քանի տարուց ուզում եմ նաեւ Երեւանում ակումբ բացել, որպեսզի երեխաներն իմանան, որ իրենց ուժով կարող են գումար վաստակել ու ապահովել իրենց եւ իրենց հարազատների բարեկեցությունը»,- ասում է Վիկը:

Նա խոսեց նաեւ այն մասին, որ այսուհետ հանդես է գալու Հայաստանի դրոշի ներքո: Ու չնայած դրանից որոշ վնասներ է կրել, սակայն պնդում է, որ ինքը շատ լավ գիտակցում էր` ինչ քայլի է գնացել: Վիկը նաեւ ուսանողների հետ կիսվեց իր մարզական փորձով, խոսեց լավ ու վատ հակառակորդների, ինչու չէ, նաեւ որոշ «խոհանոցային գաղտնիքներ» բացահայտեց:

«Ամենալավ հակառակորդս եղել է կոլումբիացի Պաչեկոն: Նա շատ տաղանդավոր բռնցքամարտիկ է: Այդ ժամանակ` 2004 թ-ին, 33 մենամարտ էր անցկացրել, չուներ պարտություն, իսկ 25-ը նոկաուտով էր հաղթել: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանելիս 6 անգամ նոկաուտով էր հաղթել: Իսկ ես… կարծես սոված գայլին ռինգ էին թողել: Ես նրան 11-րդ ռաունդում նոկաուտով հաղթեցի: Մինչեւ հիմա էլ դա հիշում են»,- իրեն բնորոշ հանգստությամբ ու համեստությամբ պատմում է չեմպիոնը:

Նա Ժուռնալիստիկայի ֆակուլտետ դատարկաձեռն չէր եկել: Ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանին իր մակագրությամբ բռնցքամարտիկի փոքրիկ ձեռնոցներ նվիրեց, ուսանողներին էլ` պաստառ` իր լուսանկարով ու դարձյալ իր մակագրությամբ:

Իսկ պարոն Մարտիրոսյանը, ով չեմպիոնի հետ զրույցի անմիջական մասնակիցն էր, խոստացավ, որ դրանք իրենց հատուկ տեղը կգտնեն իր աշխատասենյակում, քանի որ ամեն մեկի համար մեծ հպարտություն է այդպիսի հայրենակից ունենալը:

Վարդան Թադեւոսյանն էլ խոստացավ, որ այդպիսի մարզիկների հետ հանդիպումները ֆակուլտետում պարբերական բնույթ կկրեն: Իսկ Վիկի հետ ուսանողները կրկին հանդիպելու հնարավորություն կունենան ապրիլին` նրա հերթական մարտից հետո:

Просмотров: 577 | Добавил: TIKO | Теги: Վիկ | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Բանասիրական

Copyright MyCorp © 2024