Ուրբաթ, 29.03.2024, 18:27
Ողջունում եմ ձեզ Гость | RSS

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Категории раздела
Հարցում
Ում ստեղծագործություններն են ավելի լավը?
Ընդհանուր պատասխանած: 156
Ով կա կայքում

Կայքում ընդհանուր 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
nwEnt88

Главная » 2011 » Հունիս » 14 » ՌՈՒՍ ՏԻԵԶԵՐԱԳՆԱՑԸ ԵՊՀ-ՈՒՄ
16:53
ՌՈՒՍ ՏԻԵԶԵՐԱԳՆԱՑԸ ԵՊՀ-ՈՒՄ
Հայաստան էր ժամանել Սովետական միության հերոս, տիեզերագնաց Ալեքսեյ Բալանդինը:

Ռուս տիեզերագնացը հանդիպեց ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողների հետ: Ալեքսեյ Բալանդինը նաեւ Երիտասարդ տիեզերագնացների համառուսաստանյան միության փոխնախագահն է: Նա Հայաստան է ժամանել «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի կազմակերպած ծրագրի շրջանակներում, որին մասնակցում են մոտ 70 երկրներ:

«Քանի որ այս տարի ՄԱԿ-ը ապրիլի 12-ը հայտարարեց Տիեզերագնացի միջազգային օր, մենք` տարբեր երկրների տիեզերագնացներս, այս ծրագրի շրջանակներում որոշեցինք վերականգնել հին ավանդույթները` տիեզերագնացության, տարբեր համալսարանների հետ կապերը վերականգնելու: Այդ կապը այժմ էլ գոյություն ունի, բայց ոչ այնպես, ինչպես նախկինում»,- ասաց Ալեքսեյ Բալանդինը:

Ըստ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովի` ծրագրի ամենակարեւոր մասն այն է, որ դրան մասնակցելու է նաեւ տիեզերագնաց Բալանդինը: «Այն, որ այսօր հանդիպումներ են կայանում նրա հետ, հայկական գիտության եւ տեխնիկայի զարգացման շնորհիվ է»,- ասաց Կրիվոպուսկովը:

Այդ ամենը հաշվի առնելով` «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն որոշել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողներից նոր կադրեր պատրաստել: Կվերապատրաստվեն աստղաֆիզիկոսները, որոնք պետք է աշխատեն տիեզերագնացության ոլորտում: Այս ծրագիրը կզարգանա ե´ւ Հայաստանում, ե´ւ Ռուսաստանում:

Երիտասարդ տիեզերագնացների համառուսաստանյան միության նախագահ Իվան Մուրավյովը, ով նույնպես ժամանել է Հայաստան, խոսեց Տիեզերագնացության առաջին համաշխարհային օլիմպիադայի մասին, որը կազմակերպել էր այդ միությունը:

Երկու ամիս առաջ Փարիզում տեղի ունեցած օլիմպիադայի եզրափակիչ փուլում հաղթել էին Հայաստանի ներկայացուցիչները: Օլիմպիադան նվիրված էր առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի հիշատակին:

«Օլիմպիադայի կազմակերպման նպատակը երիտասարդների շրջանում ռուս եւ համաշխարհային տիեզերագնացության ձեռքբերումները տեսանելի դարձնելն էր: Դրան մասնակցում էր 50.000 երիտասարդ, որոնցից 20-ին հրավիրեցին Փարիզ` եզրափակիչ փուլին մասնակցելու: Հայ երիտասարդներն իրենց փայլուն դրսեւորեցին եւ հաղթեցին»,- ասաց Իվան Մուրավյովը:
Категория: ԵՊՀ | Просмотров: 603 | Добавил: Artsvik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Բանասիրական

Copyright MyCorp © 2024