Ուրբաթ, 26.04.2024, 23:51
Ողջունում եմ ձեզ Гость | RSS

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Категории раздела
Հարցում
Ում ստեղծագործություններն են ավելի լավը?
Ընդհանուր պատասխանած: 156
Ով կա կայքում

Կայքում ընդհանուր 4
Հյուրեր 4
Օգտվողներ 0
nwEnt27

Главная » 2011 » Փետրվար » 21 » ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ը` ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻ ՕՐ
20:37
ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ը` ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻ ՕՐ
Այս տարի արդեն հինգերորդ անգամ փետրվարի 21-ը Հայաստանի Հանրապետությունում պետականորեն կնշվի որպես Մայրենի լեզվի օր: Կրթության և գիտության նախարարության Լեզվի պետական տեսչության պետ Լավրենտի Միրզոյանն այսօր նշեց, որ Մայրենի լեզվի օրվա առթիվ մի շարք միջոցառումներ են նախատեսված անցկացնել ոչ միայն Հայաստանում, այլ նաև ԼՂՀ-ում:

Մայրենի լեզվի օրվան նվիրված միջոցառումներից է նաև միմյանց գիրք նվիրելու օրը, որը նշվելու է վաղը` փետրվարի 19-ին: Օրվան նվիրված միջոցառումների շրաջանակներում ԵՊՀ-ում փետրավարի 20-ին Ռոմանոգերմանական բանասիրության ֆակուլտետում կանցկացվի «Չմոռանաս քո մայրենի լեզուն» խորագրով կլոր սեղան,Հետաքրքիր միջոցառում կանցկացնի նաև Հայ բանասիրության ֆակուլտետը: Իսկ փետրավարի 21-ին մեծ միջոցառում է կազմակերպվելու Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում:

Լ. Միրզոյանը հայտնեց, որ ԼՂՀ-ում Մայրենի լեզվի օրը նշվելու է փետրվարի 25-ին, այդ կապակցությամբ Լեզվի պետական տեսչության պատվիրակությունը կայցելի ԼՂՀ և Շուշիի ու Վան գյուղի դպրոցներին կնվիրի շուրջ 1000 անում գրականություն:

Ըստ Լեզվի պետական տեսչության պետի, ոչ միայն այդ օրը պետք է հայերի համար մայրենի լեզվի օր նշվի, այլ ամեն օր մեզ համար մայերենի լեզվի տոն պետք է լինի: «Մայրենի լեզվի պահպանությանը ոչ միայն Լեզվի պետական տեսչությունը պետք է տեր կանգնի, այլ հանրությունը, քանի որ մայրենի լեզվի պահպանությունը սկսվում է ընտանիքից, դպրոցից և բակից»,- հավելեց նա:

Լ. Միրզոյանը մտահոգությամբ նշեց, որ այսօր դպրոցներում գրեթե բոլոր աշակերտները դասարանում հաղորդակցվում են գրական հայերենով, իսկ միջանցքներում` ժողովրդախոսակցական լեզվով, որը մեծ մտահոգություն է:

Նրա խոսքով, Լեզվի պետական տեսչությունը բազմաթիվ ուսումնասիրություններ է կատարել և պարզել, որ դեռևս բազմաթիվ մտահոգող հարցեր կան մայրենի լեզվի պահպանման, տարածման և զարգացման գործում: Նա նշեց, որ Լեզվի պետական տեսչությունը խրախուսում է այն կազմակերպություններին կամ անհատներին, ովքեր իրենց ամենօրյա գործունեության ընթացքում նպաստում են մայրենի լեզվի զարգացմանը և պահպանմանը:

Լեզվի պետական տեսչության աշխատակիցները ուսումնասիրել են եթերի, մամուլի և հրատարակչության լեզուն: «Կան բազմաթիվ գրքեր, որոնցում առկա են բազմաթիվ ուղղագրական սխալներ, սակայն դրանց կողքին կան նաև հրաշալի հրատարկություններ»,-հավելեց նա:

Լ. Միրզոյանը պատվոգիր հանձնեց Լեզվի պետական տեսչության կողմից 2008 թվականի լավագույն հրատարակություն ճանաչված ՀՀ Ազգային ատլասի Բ հատորի խմբագիր Մանուկ Վարդանյանին, Լեզվի պետական տեսչության կողմից նաև 2008 թ լավագույն լեզվաբանական հետազոտություն ճանաչված Հայոց լեզվի բարբառային ատլասի հեղինակ, ԳԱԱ թղթակից անդամ Արտեմ Սարգսյանին: Հայոց լեզվի պահպանման, տարածման ու զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար պատվոգրի արժանացան «Դիպված» հաղորդաշարի հեղինակ Զավեն Հարությունյանը և Երևանի Ավ, Իսահակյանի անվան գրադարանի տնօրեն Հ. Կարապետյանը:
Просмотров: 1639 | Добавил: Vahagn | Рейтинг: 1.0/1
Всего комментариев: 9
9 ELEN  
0
applause applause applause

8 SRBUHI PETROSYAN (UX NAXAGAH)  
0
Հարգելի՛ համալսարանականներ, երկար մտածում էի, ինքս ինձ ասում էի,- Ի՞նչ գրեմ, որ ազդեցիկ լինի, մարդկանց վրա այնպես ազդի, որ սկսեն մտածել մեր մայրենի լեզվի վիճակի մասին և անպայմա՛ն իրենց պարտական զգան, ավելի շատ նվիրվելու նրան,- ինչն է պակասում, չեմ հասկանում, ամեն տեսակ հնարավորություն կա մեր հրաշալի լեզվով, օտարի համար անհասկանալի խոսելու, բայց կարծես մենք ինքներս ձգտում ենք, որ օտարները մեր խոսքի հնարավորին չափ մեծ մասը հասկանան, իսկ օտար լեզու չիմացող հայերն էլ գնան, օտար լեզուներ սովորեն, որպեսզի հայերեն հասկանան:
Ես հասկացա, որ ինձնից առաջ շատերն են ասել այն, ինչ հնարավոր է ասել: Այնպիսի մարդիկ են ասել, որ նրանց չլսողն ինձ երբեք չի լսի: Ես ով եմ, որ չափվեմ նրանցից որևէ մեկի հետ: Ահա այս մտքերի մեջ որոշեցի մեր մեծերից մեկի՝ Շիրազի խոսքերը կրկնել, կարծում եմ Շիրազը դեմ չէր լինի, որ ես իր խոսքերով ձեզ դիմեմ:
Տեսե՛ք նա իր «Բիբլիականում» ինչ է ասում, որ մենք չենք լսում:
«....Ասաց ու ելավ Մասիս լյառն ի վեր արարողը մեծ,
Նայեց կակաչին, որ կռահելով՝ ոչ թե կարկամեց,
Այլ վիզն երկարեց, ասաց սրտադող.
- Գլուխս կտրե, բայց լեզուս ինձ թող,
Անլեզու կյանքս ինչպե՞ս կարկաչի...
Բայց աստված պոկեց լեզուն կակաչի
Եվ ապա պոկեց լեզուն էլ վարդի՝
Երկուսը մեկեց, որ երգը հորդի.
Մի նուրբ ու անմար բոցի պես բերեց
Առաջին մարդու համր ու լեզվազուրկ բերանը դրեց,
Որ կակաչի պես սա էլ քնքշանա և հավերժ խոսի,
Բայց այս մարդն իսկույն վեր նայեց՝ դեպի ջահը Մասիսի,
Աստըծուն թողած իր լեռանն ասաց. «Մա, Մասիս, մարե,
Քո ձյունն իմ սրտի սև կրակն արդյոք ե՞րբ պիտի մարե».
«Մարե» խոսքն այնքան սրտաձայն ասաց, այնպես հառաչեց,
Որ ներեց նրան փառքերից փախչող արարողը մեծ,
Համբուրեց նույնիսկ, թողեց այս մարդուն Մասիսի վրա,
Մայր Արաքսն ի վեր և աստ արմատվեց իր ցեղն հնօրյա,
Հավերժ բազմացավ, դարձավ Հայաստան մշտամեղեդի:
Եվ հրամայեց արարողը մեծ.
- Ո՛վ իմ վշտաշիվ.
Քեզ լեզու տվի, որ քո երկիրը լցնես քո բանիվ,
Որ քեզ էլ չասեն՝ «դու ով ես, ես ով»:
Բազմացիր դու էլ քո անզույգ լեզվով,
Բազմացիր, քանզի քո կակաչ ծաղկի սևն էլ ինձ վկա՝
Սև շատ է գալու քո գլխին և քո Մասիսին հսկա:
- Ավա՜ղ... Թոթովեց այս կակաչամարդն իր արարիչին,
Այս խոսքը եղավ իր խոսքն առաջին...
Ահա թե ինչու կորցրեց կակաչն իր մեղրալեզուն,
Բայց կակաչի տեղ՝ իր խինդ ու վշտից իմ ազգն է խոսում:
«Հուր-հավիտյան է իր կակաչ լեզվով հայը խոսելու,
Լոկ իր լեզվով է իր գալիքների վիշտը կիսելու,
Միակ մայր լեզվով իր բիբլիական,
Թեկուզ ծաղիկներն՝ օր մի խոլական
Աստվածընդդեմ էլ՝ սատանայախաբ անաստվածանան,
Հայ լեզվով քնեն՝ հայ լեզվով պիտի հայերն արթնանան,
Գեղգեղան, ինչպես իմ հավքերի մեջ՝ սոխակն իր լեզվով,
Արծիվն՝ իր լեզվով, անգղն՝ իր լեզվով:
Թեկուզ կակաչի սրտի սևն հորդե՝ ծածկե իր կարմրին՝
Վերջ չի գա, Հայկոս, քո կակաչախոս ազգին ու գրին,
Բարբառես պիտի կակաչի կարմիր և թե թուխ լեզվով,
Թեպետ շատ պիտի խոնարհվես, ինչպես կակաչն իր սևով,
Եվ դարը մի հեղ դու պիտ մազե կամուրջով անցնես,
Մերթ այս կակաչի թերթիկների պես դու հեշտիվ ցրվես,
Մերթ բացվես՝ իր քույր վարդերի նման,
Մերթ բոցվես-բացվես, այսպես՝ հավիտյան:
Քո լեզվաբույրով, զույգը չունեցող քո լեզվով անզույգ,
Ինչպես անզույգ է ամեն մի ծաղիկն աստվածամասունք,
Անզույգ, ինչպես վարդն, ինչպես շուշաններն իմ այս ձյունասիփ,
Ինչպես հասմիկներն, ինչպես շուշաններն իմ այս ոսկեբիբ:
Անզույգ, ինչպես ցեղն հորոտ-մորոտի այս իմ երկնագույն,
Անզույգ, աննման, ինչպես մայիսյանն այս ոսկեհանգույն,
Ինքնանաս, որ քեզ չխաբի գալիք ոչ մի նենգ հման...»:
Այսպես արարեց և հավերժորեն հայ կնքեց հային,
Հայ կնքեց հավերժ հայ ավազանում իր աստվածային՝
Հավերժամռունչ մայր Արաքսի մեջ,
Ուր գահն է Նոյան՝ ուր Մասիսն է պերճ....»:

7 SRBUHI PETROSYAN (UX NAXAGAH)  
0
Այս օտար աշխարհի ցրտերում,
Եկ սիրենք մեր լեզուն ջերմորեն,
Եկ վառենք ու վառվենք ՀԱՅԵՐԵՆ:

6 SRBUHI PETROSYAN (heraka UX naxagah)  
0
LAV ER!!!!

5 ELEN  
0
evil evil evil evil

4 Vahagn  
0
wacko wacko wacko wacko wacko angry angry happy happy happy happy icecream icecream icecream holiday holiday wine wine

3 ELEN  
0
tongue tongue tongue tongue tongue

2 Vahagn  
0
biggrin biggrin biggrin

1 ELEN  
0
book applause book applause book applause roll rah

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Բանասիրական

Copyright MyCorp © 2024