Հինգշաբթի, 25.04.2024, 13:46
Ողջունում եմ ձեզ Гость | RSS

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Категории раздела
Հարցում
Ում ստեղծագործություններն են ավելի լավը?
Ընդհանուր պատասխանած: 156
Ով կա կայքում

Կայքում ընդհանուր 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
nwEnt12

Главная » 2011 » Հունվար » 31 » ՓԱ՜ՌՔ ՔԵԶ, ՀԱ՛Յ ԶԻՆՎՈՐ…
18:03
ՓԱ՜ՌՔ ՔԵԶ, ՀԱ՛Յ ԶԻՆՎՈՐ…
Հայկական բանակի կազմավորման օրվա խորհուրդն անմասն չէր թողել նաեւ համալսարանականներին: Այսօր ԵՊՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ համալսարանական ուսանողները այցելեցին Եռաբլուր պանթեոն` իրենց հարգանքի տուրքը մատուցելու զոհված հայորդիների հիշատակին:

Տոնական երթը մեկնարկեց ԵՊՀ-ից. համալսարանականները նախ ծաղիկներ դրեցին ԵՊՀ-ի տարածքում գտնվող` Արցախյան ազատամարտում զոհված համալսարանականների հուշարձանին:

«Արցախյան ազատամարտով հիմք դրվեց հայկական բանակին, որի ձեւավորման գործում իրենց ավանդն ու ներդրումն են ունեցել ժամանակի երիտասարդ համալսարանականները: Մենք` որպես համալսարանի լավագույն ավանդույթների կրող ու շարունակող, մեր հոգու պարտքն ենք համարում խոնարհումով հիշել նրանց անմար հիշատակը»,- նշեց ԵՊՀ ՈՒԽ նախագահ Ցոլակ Ակոպյանը:

Այնուհետեւ ուսանողները շարժվեցին դեպի Եռաբլուր: Երթն ուրախ էր, տոնական. ողջ ճանապարհին համալսարանականները խրոխտ հայրենասիրական երգեր էին երգում: Տոնական տրամադրությունը շարունակվեց նաեւ պանթեոնում: Ծաղկեպսակներ դնելուց հետո ԵՊՀ ուսանողները միացան երգող «փոքրիկ զինվորների» խմբին:

Մայր բուհի ուսանողների նախաձեռնությանը միացել էր նաեւ ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը:

«Ուսանողների այսօրվա այցը նախորդ սերունդների ավանդույթների փոխանցման եւ պահպանման դրսեւորում է եւ ցույց է տալիս տարբեր սերունդների համալսարանականների միջեւ առկա կապը: Շատ կարեւոր է, որ այսօրվա ուսանողը երախտիքով է հիշում իր նախորդների նվիրումն ու սխրանքները»,- ասում է նա: Պրոռեկտորը համոզված է, որ փոխվում են ժամանակներն ու արժեքների դրսեւորման ձեւերը, բայց այսօրվա համալսարանականի հերոսական ոգին էլ անհրաժեշտության դեպքում անպայման կարթնանա:

Просмотров: 486 | Добавил: TIKO | Теги: զինվոր | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 1
1 ELEN  
0
applause applause applause applause

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Բանասիրական

Copyright MyCorp © 2024