Հինգշաբթի, 25.04.2024, 20:32
Ողջունում եմ ձեզ Гость | RSS

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Категории раздела
Հարցում
Ում ստեղծագործություններն են ավելի լավը?
Ընդհանուր պատասխանած: 156
Ով կա կայքում

Կայքում ընդհանուր 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
nwEnt3

Главная » 2011 » Հունվար » 29 » ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՊՀ-ՈՒՄ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ Է
12:20
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՊՀ-ՈՒՄ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ Է
Հունվարի 24-ից 26-ը Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների ուսանողական եւ երիտասարդական կազմակերպությունների 6-րդ ֆորումը, որին մասնակցում էին երիտասարդներ ԱՊՀ բոլոր ու Մերձբալթյան երկրներից:

Ֆորումին մասնակցում էր նաեւ Երեւանի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը. այն ներկայացնում էր ՈՒԽ նախագահ Ցոլակ Ակոպյանը: Ի դեպ, ֆորումի օրերը համընկել են նաեւ մի քանի տոների հետ: 2011 թվականի հունվարի 25-ին Մոսկվայի պետական համալսարանը (ՄՊՀ) նշում էր հիմնադրման 256-ամյակը: Ֆորումի անդամները մասնակցել են նաեւ համառուսաստանյան ուսանողության օրվան նվիրված «Տատյանայի օր» կոչվող միջոցառմանը:

2011 թ-ը հոբելյանական է ԵՊՀ գործընկերոջ` Մոսկվայի պետական համալսարանի համար: Այս տարի նշվում է ռուս մեծ գիտնական Մ. Վ. Լոմոնոսովի 300-ամյակը: Վերջինիս անունով էլ կոչվում է Ռուսաստանի ամենամեծ բուհը: Ցոլակ Ակոպյանի փոխանցմամբ` ֆորումի ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի` հոբելյանին նվիրված միջոցառումներ տեղի կունենան ԱՊՀ երկրների բոլոր բուհերում:

Ֆորումի ընթացքում ԵՊՀ ՈՒԽ նախագահ Ցոլակ Ակոպյանը Մոսկվայի պետական համալսարանի ՈՒԽ-ի հետ կնքել է համագործակցության հուշագիր, որով պարտավորվել են սերտացնել երկու բուհերի ուսանողական կառույցների միջեւ արդեն իսկ ձեւավորված հարաբերությունները: Մասնավորապես այս տարվա ընթացքում ԵՊՀ-ում տեղի կունենան ՄՊՀ-ի ՈՒԽ օրեր, եւ հակառակը: Ցոլակ Ակոպյանը վստահեցրեց, որ մեր բուհի եւ ԱՊՀ երկրների բուհերի ուսանողների միջեւ համագործակցությունը տարիների ավանդույթ ունի. հիմա ժամանակն է կապեր հաստատել եվրոպական ուսանողական կազմակերպությունների հետ եւ փորձել յուրացնել նրանց փորձը:

ԵՊՀ ՈՒԽ նախագահը ֆորումի ընթացքում հանդես է եկել նաեւ զեկույցով, որի ընթացքում ներկայացրել է ԵՊՀ-ի փորձը ուսանողական ինքնակառավարման ասպարեզում: «Այս առումով մեզ մոտ առաջընթացը բավականին մեծ է»,- համոզված է Ցոլակը: Համեմատելով մեր բուհի ՈՒԽ-ի եւ Մոսկվայի պետական համալսարանի ՈՒԽ-ի ակտիվությունը` Ցոլակ Ակոպյանը նկատեց, որ ՄՊՀ-ի ՈՒԽ ակտիվը կազմում է 100-200 ուսանող` 50.000-ից ավելի սովորողների պարագայում, իսկ ԵՊՀ ՈՒԽ ակտիվը` 700 ուսանող, այն դեպքում, երբ մեր ուսանողների թիվը շուրջ 20.000 է: Բացի այդ` նրա դիտարկմամբ` ԱՊՀ երկրների բուհերի ՈՒԽ-ները զբաղվում են հիմնականում ուսանողների սոցիալական խնդիրներով, իսկ ահա Մայր բուհը ուսանողական ինքնակառավարման ցուցանիշով կարող է մրցել եվրոպական բուհերի հետ:
Просмотров: 786 | Добавил: Vahagn | Теги: Ցոլակ | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 3
3 Artsvik  
0
Ահաաաա:Հաստատ: good good good tongue

2 krist  
0
AMENALAV UX NAXAGAH@

1 Artsvik  
1
Նկարում՝ ԵՊՀ ՈՒԽ նախագահ Ցոլակ Ակոպյան:

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Բանասիրական

Copyright MyCorp © 2024