Չորեքշաբթի, 24.04.2024, 17:42
Ողջունում եմ ձեզ Гость | RSS

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Категории раздела
Հարցում
Ում ստեղծագործություններն են ավելի լավը?
Ընդհանուր պատասխանած: 156
Ով կա կայքում

Կայքում ընդհանուր 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
nwEnt37

Главная » 2011 » Մարտ » 5 » ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
12:23
ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Այսօր «Orange» ընկերությունը մեկնարկեց 2011 թ-ի «Նորարարության մրցույթը» Երեւանի պետական համալսարանի եւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) երեւանյան եւ մարզային մասնաճյուղերի ուսանողների համար: Լավագույնը ճանաչված գաղափարի հեղինակը կմեկնի Ֆրանսիա` 6-ամսյա վճարվող պրակտիկա անցնելով «Orange»-ի գիտահետազոտական լաբորատորիաներից մեկում եւ աշխատելով նորարարական նախագծերի վրա: 

«Հայ երիտասարդներն ունեն նոր գաղափարներ առաջ քաշելու հսկայական պոտենցիալ, ցանկություն եւ գիտելիքներ: Այս երիտասարդներին հաճախ պակասում է միայն մի բան` փոքրիկ հնարավորություն, փայլուն նախագծերի հեղինակը դառնալու եւ իրենց դրսեւորելու համար, եւ մենք ուզում ենք տալ նրանց այդ հնարավորությունը: «Orange Արմենիան» միջազգային մեծ խմբի մասն է կազմում, եւ մեր գործունեությունը Հայաստանում կտա առավելություն հայ ուսանողներին` կատարելագործվելու մեր խմբի բազմաթիվ գիտահետազոտական լաբորատորիաներից մեկում: Վստահ եմ, որ հաղթողը կվերադառնա Հայաստան որպես պատրաստի մասնագետ եւ օգտակար կլինի ինչպես իր համալսարանին, այնպես էլ երկրին»,- ասաց «Orange» ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան այսօր կայացած ասուլիսի ժամանակ: 

Երկու համալսարանների ռեկտորները ողջունել են «Orange»-ի այս նախաձեռնությունը եւ ամեն կերպ աջակցել մրցույթի անցկացմանը` հատկապես կարեւորելով հայ ուսանողների համար այսօրինակ աշխատանքային պրակտիկայի ընձեռած ապագա հնարավորությունները, ինչպես նաեւ հետագայում գիտական աշխատանքի պատրաստվող մասնագետների համար նորանոր հմտությունների ձեռքբերումը:

Մրցույթին մասնակցելու համար պետք է մինչեւ ապրիլի 20-ը մրցույթի ժյուրիին ներկայացնել սեփական նորարարական գաղափարները` գրանցվելով «Orange»-ի պաշտոնական վեբկայքում հատուկ ստեղծված կայքէջում եւ ուղարկելով նախագիծն ու կենսագրությունը:

11 հոգուց կազմված ժյուրին, որի կազմում են «Orange Արմենիայի» հայ եւ արտասահմանցի 7 մասնագետներ, «Orange Lab»-երի 2 ներկայացուցիչ, ինչպես նաեւ մեկական ներկայացուցիչ ԵՊՀ-ից եւ ՀՊՃՀ-ից, կգնահատի ներկայացված գաղափարներն ըստ հետեւյալ չափանիշների` նորարարական, հետաքրքիր, օգտակար եւ հեշտ կիրառվող: 

Գաղափարը պետք է վերաբերի հեռահաղորդակցության ոլորտին (ցանց եւ ինժեներիա, ծրագրային հավելվածներ եւ այլն) եւ ներկայացված լինի անգլերեն կամ ֆրանսերեն: Այս լեզուներից մեկի բավարար տիրապետումը անհրաժեշտ է հետագայում Ֆրանսիայում պրակտիկան անցնելու համար: Մրցույթի հաղթողի անունը մայիսի 20-ին կհրապարակվի «Orange»-ի կայքում:

Մրցույթի մասնակցության մասին մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք այցելել www.orangearmenia.am/innovation-prize/ կայքէջը:
Просмотров: 602 | Добавил: Vahagn | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 2
2 ELEN  
0
cool

1 Vahagn  
0
biggrin biggrin biggrin

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Բանասիրական

Copyright MyCorp © 2024