Ով կա կայքում
Կայքում ընդհանուր 1 Հյուրեր 1 Օգտվողներ 0
nwEnt47
|
Главная » 2011 » Մարտ » 21 » ՄԱՐԶԱԿԱՆ ԵՌՕՐՅԱԿ` ՈՒՍԱՆՈՂ
15:15 ՄԱՐԶԱԿԱՆ ԵՌՕՐՅԱԿ` ՈՒՍԱՆՈՂ |
ԵՊՀ ՈՒԽ սպորտի հանձնաժողովի նախաձեռնությամբ Իջեւանի մասնաճյուղի եւ Մայր բուհի ուսանողների միջեւ անցկացվեցին մի շարք մրցումներ: Նշենք, որ ի սկզբանե նախատեսված էր ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղում անցկացնել նաեւ ինտելեկտուալ եւ մշակութային բնույթի միջոցառումներ, սակայն ինչ-ինչ պատճառներով դրանց իրականացումը հետաձգվեց:
Մրցաշարի սկիզբն ազդարարեց ինտելեկտուալ մարզաձեւը` շախմատը: Թիմերը բաղկացած էին 3 տղաներից եւ մեկական աղջիկներից: Արդյունքում 3:1 հաշվով հաղթանակ տարավ ԵՊՀ-ի` Երեւանից մեկնած թիմը:
Երկրորդ օրը խաղահրապարակում հանդիպեցին վոլեյբոլիստ տղաները: Բավականին բարձր լարվածությամբ անցած խաղում միավորների փոքրիկ տարբերությամբ` 3:2 հաշվով, հաղթանակը շնորհվեց իջեւանցի համալսարանականներին:
«Մեր թիմը ձեւավորվել է վերջերս: Մոտ մեկ ամիս է` մարզվում ենք: Խաղամակարդակը դեռ այնքան էլ բարձր չէ, բայց եթե շարունակենք մարզվել, լավ արդյունքների կհասնենք: Այսօր մրցակիցն ուժեղ էր, բայց խաղն այդքան էլ բարդ չէր»,- նշում է Իջեւանի թիմի անդամ Ռազմիկ Հովսեփյանը:
ԵՊՀ-ի թիմի ավագ եւ խաղերի կազմակերպիչ Արսեն Ազարյանն ասում է, որ թեեւ իրենք պարտվեցին, բայց մասնաճյուղի թիմն արժանի մրցակից էր, չնայած պրոֆեսիոնալիզմը շատ բարձր չէր:
Իսկ այսօր մրցաշրջանը փակեցին աղջիկները` վոլեյբոլիստուհիները: Մասնաճյուղի մարզադահլիճում կայացած խաղում նախորդ օրվա պարտության դիմաց աղջիկները «ռեւանշ» վերցրին: Հաղթեց ԵՊՀ-ի թիմը:
Քանի որ նախաձեռնությունն իրականացվում էր զուտ համագործակցությունը սերտացնելու նպատակով, խաղերին մասնակցեցին ոչ թե նշված մարզաձեւերի հավաքական թիմերը, այլ ուսանողներ, ովքեր խաղալու ցանկություն էին հայտնել: Ինչեւէ, անկախ ցուցանակին գրանցված արդյունքներից, ուսանողները ստացան ամենակարեւորը` համագործակցության նոր հնարավորություններ:
|
|
Просмотров: 489 |
Добавил: Vahagn
| Рейтинг: 5.0/1 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|
| | |