Ուրբաթ, 19.04.2024, 06:35
Ողջունում եմ ձեզ Гость | RSS

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Категории раздела
Հարցում
Ում ստեղծագործություններն են ավելի լավը?
Ընդհանուր պատասխանած: 156
Ով կա կայքում

Կայքում ընդհանուր 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
nwEnt35

Главная » 2011 » Մարտ » 2 » Կրթատոշակին արժանացան 94 առաջին կուրսեցիներ
16:58
Կրթատոշակին արժանացան 94 առաջին կուրսեցիներ
Գիտելիքահեն տնտեսություն եւ գիտելիքահեն հասարակություն. սրանք այն երկու համոզմունքներն են, որոնց համար ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը թեեւ շատ է արժանացել քննադատության, բայց որոնց իրավացիության մեջ վարչապետը վստահ է: «Ժամանակակից աշխարհը ինտելեկտի մրցակցության աշխարհ է: Ես համոզված եմ, որ սրան այլըտրանք չկա»,- այսօր ԵՊՀ-ում կայացած հանդիպման ժամանակ հայտարարեց Տիգրան Սարգսյանը` խորհուրդ տալով, որ ուսանողների ձգտումը դեպի գիտելիքը երբեւէ չպակասի:

Հանրապետության վարչապետն ու Կրթության եւ գիտության նախարարն այսօր Մայր բուհ էին այցելել հաճելի արարողության համար: Նրանք 100-120 հազ. դրամի չափով միանվագ կրթաթոշակներ հանձնեցին ՀՀ պետական բուհերի 572 առաջին կուրսեցիների: Անվճար համակարգում չընդգրկված, բայց գերազանց առաջադիմություն ունեցող առաջին կուրսեցիների համար նախատեսված կրթաթոշակների մրցույթին մասնակցել է շուրջ 800 ուսանող: ԵՊՀ-ից կրթաթոշակներ ստացան 94 առաջին կուրսեցիներ, որոնցից 14-ը` 120.000, 80-ը` 100.000 դրամի չափով:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ներկաներին շնորհավորեց նախ գարնան գալու կապակցությամբ, այնուհետեւ վարչապետի այցելության եւ կրթաթոշակների տրամադրման համար: Ռեկտորը նաեւ հույս հայտնեց, որ վերջինը ձեռք կբերի ավանդույթի բնույթ: 

«Մեր հույսը պետք է կապենք աղջիկների հետ»,- նկատելով կրթաթոշակ ստացողների մեջ արական սեռի ուսանողների սակավությունը` նշեց ՀՀ վարչապետը: Նա նաեւ իր մտահոգությունը հայտնեց տղաների առաջադիմության վերաբերյալ` վստահեցնելով, որ այս հարցն առաջիկայում կդառնա լուրջ քննարկումների առարկա: 

Վարչապետը խոստացավ, որ առաջիկայում կհանդիպի ուսանողների հետ եւ նրանց հետ կքննարկի երիտասարդությանը հուզող խնդիրները: Իսկ այս հանդիպմանը նա հասցրեց պատասխանել միայն երկու ուսանողի կողմից բարձրացված հարցերին:

ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Գոռ Ավագյանին հուզում էր բուհերում կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրը: Տիգրան Սարգսյանը վստահեցրեց, որ կոռուպցիայի դեմ պայքարում ուսանողական կառույցների հետ համագործակցությունն իր համար աքսիոմա է: «Ցանկացած նախաձեռնություն, որ կլինի ուսանողների կողմից, ստանալու է մեր աջակցությունը»,- հայտարարեց ՀՀ վարչապետը:
Просмотров: 837 | Добавил: Vahagn | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 2
2 Vahagn  
0
smile tongue tongue tongue

1 Artsvik  
0
applause applause applause

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Բանասիրական

Copyright MyCorp © 2024