Ով կա կայքում
Կայքում ընդհանուր 1 Հյուրեր 1 Օգտվողներ 0
nwEnt107
|
Главная » 2011 » Հոկտեմբեր » 1 » «ԿԻՆՈԱՇՈՒՆԸ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
13:12 «ԿԻՆՈԱՇՈՒՆԸ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ |
Հայաստանի ազգային կինոկենտրոնը եւ ՀՀ մշակույթի նախարարությունը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 28-ը անցկացնում են «Կինոաշուն» ամենամյա փառատոնը: Այս փառատոնի շրջանակներում էլ ԵՊՀ մշակույթի կենտրոնի կինոակումբը կազմակերպում է կինոդիտումներ: Ուսանողները հնարավորություն կունենան դիտելու ութ հայկական վավերագրական կինոնկարներ:
Երեկ` սեպտեմբերի 28-ին, կայացավ առաջին դիտումը: Էկրանին էր Արման Երիցյանի, Իննա Սահակյանի «Վերջին լարախաղացը» ֆիլմը, որի նկարահանումներն ավարտվել են 2007 թ-ին: Ներկա էին տարբեր ֆակուլտետների ուսանողներ, կինոակումբի անդամներն ու ցուցադրվող ֆիլմի ռեժիսոր Լիա Սահակյանը: «Ֆիլմը շատ հետաքրքիր էր, մտածելու առիթ էր տալիս ու նաեւ շատ կոլորիտային էր»,- ասում է Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Լուսինե Ոսկանյանը:
Ֆիլմը մեռնող արվեստի վերջին կրողը համարվող պատանի լարախաղացի մասին է: Նկարահանումները տեւել են երկու տարուց ավելի: «Մեզ համար կարեւոր էր, որ թեման արծարծված չլիներ ու մի կարեւոր խնդիր բերեր իր հետ: Նկարահանումները բավականին բարդ էին, բայց ընթացքում շատ կապվեցինք հերոսների հետ»,- ասում է ֆիլմի ռեժիսոր Լիա Սահակյանը:
«Ինձ համար այսօր կարեւոր է ձեր վերաբերմունքը այս կարգի ֆիլմերի նկատմամբ, որովհետեւ դուք այս խնդիրների վաղվա տերերն եք: Սա ձեզ համար լավ հնարավորություն է ծանոթանալու հայ արդի կինոարվեստին»,- հանդիսատեսին դիմելով` նշեց Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը:
Նույն փառատոնի շրջանակներում Ազգային կինոկենտրոնը նաեւ հայտարարում է մրցույթ` ֆիլմերի «Լավագույն գրախոսական» անվանակարգում: Ցուցադրվող ֆիլմերի մասին ուսանողների գրած գրախոսականներից երեք լավագույնները կարժանանան դրամական պարգեւների (50.000-ական, 70.000-ական եւ 100.000-ական դրամ):
|
|
Категория: ԵՊՀ |
Просмотров: 649 |
Добавил: Vahagn
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|
| | |