Ուրբաթ, 19.04.2024, 13:06
Ողջունում եմ ձեզ Гость | RSS

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Категории раздела
Հարցում
Ում ստեղծագործություններն են ավելի լավը?
Ընդհանուր պատասխանած: 156
Ով կա կայքում

Կայքում ընդհանուր 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
nwEnt19

Главная » 2011 » Փետրվար » 12 » ՀՈՒՇԱԳԻՐ` ԵՊՀ ԵՎ ԱՐՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԵՎ
19:06
ՀՈՒՇԱԳԻՐ` ԵՊՀ ԵՎ ԱՐՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԵՎ
Ուսանողական երկու կառույցների նախագահները կնքեցին համագործակցության հուշագիր, որը նախատեսում է փոխադարձ այցեր, փորձի փոխանակում, համատեղ միջոցառումներ եւ ծրագրեր ինչպես ԵՊՀ-ում, այնպես էլ ԱրՊՀ-ում:

ԱրՊՀ ուսանողական վարչության նախագահ Ինգա Ավագյանը օրն անվանեց «տոնական»: Նախորդ տարում իրենց կատարած աշխատանքների շնորհիվ կարողացել են հասնել որոշակի հաջողությունների, իսկ այս համագործակցությունը կօգնի նրանց դրանք կրկնապատկել:

ՈՒԽ նախագահ Ցոլակ Ակոպյանն էլ առանձնացրեց համագործակցության ամենակարեւոր կետը, որը, սակայն, հուշագրում տեղ չէր գտել. «ԼՂՀ մայր բուհի եւ ՀՀ մայր բուհի ուսանողներս այս հուշագրով ցույց ենք տալիս մեր թշնամուն, որ մենք միասնական ենք»:

Սակայն հուշագրի ստորագրումը միակ իրադարձությունը չէր: ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունն արդեն հրատարակել է Արցախի պետական համալսարանում 2010 թ-ի նոյեմբերին անցկացված գիտաժողովի թեզիսների ժողովածուն: Նշենք, որ «ԼՂՀ արդի մարտահրավերներ, զարգացման հեռանկարներ» գիտաժողովին մասնակցում էին 45 ուսանողներ ԵՊՀ-ից եւ ԱրՊՀ-ից: ԵՊՀ պատմության, ժուռնալիստիկայի, տնտեսագիտության, աշխարհագրության եւ երկրաբանության, փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետների խորհուրդների երաշխավորությամբ 28 աշխատանքներ տեղ են գտել ժողովածուի մեջ:

«Կարեւոր է ոչ միայն ներկա խնդիրների քննարկումը, այլեւ ուսանողների առաջարկած լուծման տարբերակները, որոնք նույնպես ներառված են ժողովածուում»,- արդյունքների մասին խոսում է ՈՒԳԸ նախագահ Կառլեն Խաչատրյանը:

Արցախցի ուսանողները համալսարանին նվիրեցին հուշանվեր` «Մենք ենք մեր սարերը» (Տատիկ, պապիկ) արձանիկի տեսքով, որն իր տեղը կգտնի ԵՊՀ պատմության թանգարանում:

Համագործակցությունը պաշտոնապես ամրապնդելուց հետո հյուրերը ԵՊՀ ՈՒԽ-ի մի քանի անդամների հետ հյուրընկալվեցին ռեկտոր Արամ Սիմոնյանին: Նրանք զրուցեցին ինչպես ուսանողներին հուզող խնդիրների, այնպես էլ ապագա համատեղ ծրագրերի մասին:

Պարոն Սիմոնյանը նշեց, որ կուզենար` կապերն ավելի ինտենսիվ դառնային կրթական եւ գիտահետազոտական ոլորտներում: Նա նաեւ ցանկություն հայտնեց վերականգնել մի ավանդույթ, այն է` երկու բուհերի ներկայացուցիչների մասնակցությամբ միջազգային գիտաժողովների կազմակերպումը:

«Մեր համալսարանները շատ վաղուց են համագործակցում` դեռեւս Ղարաբաղյան շարժման տարիներից: Եվ երբ ԱրՊՀ-ն դարձավ համալսարան, ԵՊՀ-ն օգնեց ամբիոնների վերականգնման եւ նորերի ստեղծման գործում»,- նշեց ԵՊՀ ռեկտորը:

Նա հավաստիացրեց, որ այս տարի` գարնանը, համալսարանականների ավանդական ծառատունկը նույնպես Արցախում կկազմակերպվի: Իսկ ուսանողներն առաջարկեցին ներառել նաեւ Շուշին: Խոսվեց մի շարք նոր ծրագրերի մասին, որոնք, սակայն, դեռեւս վերջնական տեսքի չեն բերվել, բայց դրանց իրականացումը «սարերի ետեւում» չէ:

Просмотров: 593 | Добавил: Lusinarm | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 1
1 ELEN  
0
applause applause applause

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Բանասիրական

Copyright MyCorp © 2024