Հինգշաբթի, 25.04.2024, 08:51
Ողջունում եմ ձեզ Гость | RSS

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Категории раздела
Հարցում
Ում ստեղծագործություններն են ավելի լավը?
Ընդհանուր պատասխանած: 156
Ով կա կայքում

Կայքում ընդհանուր 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
nwEnt131

Главная » 2011 » Հոկտեմբեր » 7 » Հարցազրույց ՈՒԳԸ նախագահի հետ
13:11
Հարցազրույց ՈՒԳԸ նախագահի հետ

Ուսանողներն ընդդեմ աղանդների

 

Հոկտեմբերի 4-ին Հայ բանասիրության ֆակուլտետի ՈւԳԸ-ն կազմակերպել էր քննարկում` <<Ուսանողներն ընդդեմ աղանդների>> խորագրով: Քննարկմանը ներկա էր Տեր Եսայի քահանա Արթենյանը, ով մեծ սիրով պատասխանում էր ուսանողների հարցերին: Քահանան խոսեց աղանդավորական այն կազմակերպությունների մասին, որոնք ավելի մեծ տարածում ունեն և առավել վտանգավոր են:

Քննարկման կազմակերպման և նպատակների մասին հարցերին պատասխանեց ՈՒԳԸ նախագահ Թամարա Պողոսյանը:

 

- Ինչի՞ց  ծնվեց  քահանային Հայ բանասիրության ֆակուլտետ հրավիրելու և ուսանողների ուշադրությունը աղանդավորության երևույթի վրա կենտրոնացնելու գաղափարը:

 

-Գաղափարը ծնվեց մեր հերթական նիստի ժամանակ, երբ մեր խմբի անդամներից մեկը` Ավետիսյան Սյուզաննան, առաջարկեց կազմակերպել քննարկում: Վերջին շրջանում ուսանողների մեջ տարբեր հարցեր էին ծագել` կապված աղանդավորական շարժման հետ: Սյուզաննան հանձն առավ լինել միջոցառման պատասխանատուն, հրավիրեց քահանային:

 

-Ո՞րն էր հանդիպման նպատակը:

 

- Պայքարն աղանդների դեմ: Քանի որ ուսանողների մոտ բազում հարցեր էին առաջացել, մենք որոշեցինք, որ հարցերին սպառիչ պատասխան կարող են տալ հենց այս բնագավառի մարդիկ: Դրա համար հրավիրեցինք Տեր Եսայի քահանային:

 

- Հանդիպումն արդարացրե՞ց ուսանողների սպասումները:

 

-Քննարկումը շատ բուռն ընթացավ: Հնչեցին ուսանողների հարցերը, կարծիքները, խոսեց նաև մեր ֆակուլտետի դասախոս Ա. Տեր-Մինասյանը, առաջարկեց աղանդների դեմ պայքարի իր տարբերակը: Քննարկմանը  ներկա էին նաև Աստվածաբանության ֆակուլտետի ուսանողները: Հարցերի միայն մի մասը հնչեց ժամանակի սղության պատճառով:Ուսանողները գոհ էին հանդիպումից:Ըստ քահանայի՝ նման հանդիպումներ կկազմակերպվեն նաև այլ ֆակուլտետների հետ:

Ծովինար Յոլչյան՝ հատուկ banaserner.do.am-ի համար

Категория: ՈՒԳԸ | Просмотров: 1181 | Добавил: Vahagn | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
1 Artsvik  
0
hands hands clap clap

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Բանասիրական

Copyright MyCorp © 2024