Ով կա կայքում
Կայքում ընդհանուր 1 Հյուրեր 1 Օգտվողներ 0
nwEnt33
|
Главная » 2011 » Փետրվար » 28 » Հանուն Ճանաչման
|
ՄԱԿ-ի երևանյան գրասենյակն էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ներքո համախմբված երիտասարդների վերջնակետը, ուր անկախ իրենց քաղաքական հայացքներից երիտասարդները երթով , ինչպես նաև «Ճանաչում» ու «Դատապարտում» կարգախոսներով հասան կեսօրից հետո:
Նպատակը, որ համախմբել էր նրանց, 1988-1990թթ. Սումգայիթի ջարդերի բարձրաձայնումն էր ու իրավական գնահատական տալու անհրաժեշտությունը:
Տերյան փողոցից ՄԱԿ գրասենյակ հասած շուրջ 40 երիտասարդական կազմակերպությունների անդամները պահանջում են դատապարտել ադրբեջանցիների կողմից ծրագրված հայերի կոտորածները` հիշատակելով Նյուրնբերգյան գործընթացները. «Պահանջում ենք, որպեսզի միջազգային հանրությունը ու կազմակերպությունները դատապարտեն 1988-1990 թթ.հայերի դեմ իրականացված Ցեղասպանությունը և դրան տան քաղաքական գնահատական, քանզի դրա չդատապարտումը կծնի նոր Ցեղասպանություններ և այլ ռազմական հանցագործություններ: Հատկապես, երբ Ադրբեջանն այսօր էլ չի հրաժարվել ռազմական հռետորաբանությունից և փնտրում է Ղարաբաղյան հիմնահարցի ռազմական ճանապարհով լուծման ուղիներ»,- ասված է երիտասարդների ընդունած հայտարարության տեքստում:
|
|
Просмотров: 532 |
Добавил: Vahagn
| Рейтинг: 5.0/1 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|
| | |