Ով կա կայքում
Կայքում ընդհանուր 1 Հյուրեր 1 Օգտվողներ 0
nwEnt57
|
Главная » 2011 » Ապրիլ » 2 » ԵՊՀ-ում ռումբի մասին կեղծ ահազանգի հեղինակը 2-րդ դասարանցի է
15:44 ԵՊՀ-ում ռումբի մասին կեղծ ահազանգի հեղինակը 2-րդ դասարանցի է |
Պարզվել է, որ Երեւանի պետական համալսարանում մարտի 23-ին ռումբի կեղծ ահազանգի հեղինակը երկրորդ դասարանի աշակերտ է: Ավելի վաղ banaserner.do.am-ը հայտնել էր, որ Երեւանի պետական համալսարանից ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասում մարտի 23-ին ժամը 12:40-ին ահազանգ էր ստացվել, որ մի անհայտ քաղաքացի զանգահարել է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկանին եւ հայտնել, որ ֆակուլտետի շենքում ռումբ է տեղադրված: Ահազանգն ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր էին մեկնել ոստիկանության, ԱԱԾ, պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ եւ պարզվել էր, որ հաղորդումը չի համապատասխանում իրականությանը: Այսօր` ապրիլի 2-ին ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ ՀՀ ոստիկանության եւ ԱԱԾ ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկանի աշխատասենյակի հեռախոսահամարին ռումբի տեղադրման մասին կեղծ ահազանգը իրականացրել է 8 տարեկան, 2-րդ դասարանցի մի աշակերտ: Կատարվում է քննություն:
|
|
Просмотров: 486 |
Добавил: Artsvik
| Рейтинг: 5.0/1 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|
| | |