Շաբաթ, 27.04.2024, 01:04
Ողջունում եմ ձեզ Гость | RSS

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Категории раздела
Հարցում
Ում ստեղծագործություններն են ավելի լավը?
Ընդհանուր պատասխանած: 156
Ով կա կայքում

Կայքում ընդհանուր 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
nwCat7

Главная » ԵՊՀ
Արդեն երրորդ տարին է, ինչ ԵՊՀ ռուսական կենտրոնը կազմակերպում է ռուսաց լեզվի եւ գրականության դասընթացների շարք 6-10 տարեկան դպրոցական երեխաների համար: Դասընթացները միտված են երեխաների մոտ ռուսերենով հաղորդակցվելու կաշկանդվածությունը վերացնելուն:

«Առաջին տարում մենք ունեինք ընդամենը 8 մասնակից, անցած տարի` 15, իսկ այս տարի երեխաների թիվը հասնում էր 22-ի: Իհարկե էլի ցանկացողներ կային, սակայն մեր լսարանային պայմանները թույլ չէին տալիս ընդունել բոլորին: Դասերի ընթացքում մեզ կամավոր օգնում էին կենտրոնի ամենաակտիվ 5 ուսանողները»,- ուրախությամբ ասաց կենտրոնի տնօրեն Արուսյակ Ներսեսյանը:

... Ավելին
Категория: ԵՊՀ | Просмотров: 511 | Добавил: Vahagn | Дата: 30.07.2011 | Комментарии (0)

Կենտրոն-ամբիոնի բացման վերաբերյալ այսօր փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը եւ Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աչալ Մալհոտրան:

Ըստ հուշագրի` Հայաստան կհրավիրվի հնդիկ մասնագետ, ով 4 տարվա ընթացքում (մեկական կիսամյակ) կդասավանդի Արեւելագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողներին: ԵՊՀ-ն պարտավորվում է ապահովել աշխատանքային եւ կեցության համար անհրաժեշտ պայմաններ, իսկ ֆինանսական խնդիրներով զբաղվելու է Հնդկաստանի Կառավարությունը:

Նորաբաց կենտրոն-ամբիոնում հնդիկ մասնագետի հետ կաշխատեն Արեւելագիտության ֆակուլտետի` հնդկերենի 2 մասնագետները: «Մենք հույս ունենք, որ առաջիկա երկու տարիների ընթացքում կպատրաստենք հատկապես երկրագիտության եւ լեզվի գծով մասնագետներ, որոնք կհամա ... Ավելին
Категория: ԵՊՀ | Просмотров: 398 | Добавил: ELEN | Дата: 27.07.2011 | Комментарии (0)

Հայաստան էր ժամանել Սովետական միության հերոս, տիեզերագնաց Ալեքսեյ Բալանդինը:

Ռուս տիեզերագնացը հանդիպեց ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողների հետ: Ալեքսեյ Բալանդինը նաեւ Երիտասարդ տիեզերագնացների համառուսաստանյան միության փոխնախագահն է: Նա Հայաստան է ժամանել «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի կազմակերպած ծրագրի շրջանակներում, որին մասնակցում են մոտ 70 երկրներ:

«Քանի որ այս տարի ՄԱԿ-ը ապրիլի 12-ը հայտարարեց Տիեզերագնացի միջազգային օր, մենք` տարբեր երկրների տիեզերագնացներս, այս ծրագրի շրջանակներում որոշեցինք վերականգնել հին ավանդույթները` տիեզերագնացության, տարբեր համալսարանների հետ կապերը վերականգնելու: Այդ կապը այժմ էլ գոյություն ունի, բայց ոչ այնպես, ինչպես նախկինում»,- ասաց Ալեքսեյ Բալանդինը:

Ըստ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովի` ծրագրի ամենակարեւոր մասն այն է, որ դրան մասնակցելու է նաեւ տիեզերագնաց Բալանդին ... Ավելին
Категория: ԵՊՀ | Просмотров: 606 | Добавил: Artsvik | Дата: 14.06.2011 | Комментарии (0)


Երեւանի պետական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար դիմել է միայն նախկին ռեկտոր, այժմ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Սիմոնյանը: Այս մասին հունիսի 10-ին հայտնեցին ԿԳ նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Իսկ ավելի վաղ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով` իր դիմումի համաձայն, Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Ա. Սիմոնյանն ազատվել է ռեկտորի պաշտոնից եւ նշանակվել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) պետք է ներկայացնել 2011թ. մայիսի 11-ից մինչև հունիսի 11-ը, ժամը` 10-ից 13-ը (բացի շաբաթ եւ կիրակի օրերից): Մրցույթը տեղի կունենա 2011 թվականի հունիսի 21-ին, ժամը 11:00-ին` Երեւանի պետական համալսարանում:
Категория: ԵՊՀ | Просмотров: 486 | Добавил: Artsvik | Дата: 12.06.2011 | Комментарии (0)

2011 թվականի հունիսի 1-ին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրահանգով տեղի ունեցավ հերթական հանդիպումը հայ բանասիրության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ֆակուլտետի ուսանողական ակտիվի հետ: Հանդիպման ժամանակ խոսվեց այս տարվա դիմորդների և ընդունելության քննությունների մասին: Այս տարվա դիմորդների թիվը հասնում է ընդամենը 574-ի, այն դեպքում, երբ նախորդ տարիներին դիմորդների թիվը 3000 և ավելի էր: Այս ցուցանիշը նվազագույնը կարելի է համարել: Դա իր հերթին խնդիրներ է առաջացնում համալսարանի և նրա դասախոսների համար: Միջոցառումներ են ձեռնարկվում այդ ուղղությամբ: Լրացուցիչ դասընթացներ են կազմակերպվելու: Խնդիրներից մեկն էլ սերնդափոխության հարցն է: «Դա չի կարող մեզ չհետաքրքրել»,- նշեց ռեկտոր Ա. Սիմոնյանը:
Հանդիպման ժամանակ ռեկտորի և դասախոսների միջև տեղի ունեցավ նաև հարց ու պատասխան:
Категория: ԵՊՀ | Просмотров: 630 | Добавил: kristine | Дата: 03.06.2011 | Комментарии (0)

Տարվա այս ժամանակահատվածը յուրաքանչյուր համալսարանականի համար առավել պատասխանատու է, քանի որ ավարտվում է ուսումնական եւս մեկ տարի, բայց չէ՞ որ վերջապես սկսվում է այդքան սպասված ամառային արձակուրդը: Դե իսկ հանգիստն առավել հաճելի է լինում, երբ կիսամյակն ավարտում ես բարձր գնահատականներով, իսկ եթե այդ ամենին էլ գումարվում են ֆակուլտետի տարվա լավագույն ուսանողի կոչումն ու այդ կապակցությամբ ստացած ԵՊՀ բրոնզե մեդա՞լը…

Այս տարի արդեն 11-րդ անգամ ընտրվեցին Մայր բուհի լավագույն ուսանողները: Հիշեցնենք, որ ավանդույթի համաձայն` մրցանակաբաշխությունն անցկացվում է ԵՊՀ գիտական խորհրդի կողմից հաստատված կանոնակարգով: «ԵՊՀ լավագույն ուսանող» մրցանակաբաշխության երեք հավակնորդները առաջադրվում են ֆակուլտետների կողմից: Նրանք պետք է ունենան գերազանց առաջադիմություն, ներգրավված լինեն գիտական աշխատանքներում եւ մասնակցեն ներհամալսարանական ուսանողական կյանքին: Առաջադրվ ... Ավելին
Категория: ԵՊՀ | Просмотров: 607 | Добавил: ELEN | Дата: 01.06.2011 | Комментарии (0)

Այս տարի լրանում է աշխարհահռչակ կոմպոզիտոր, դաշնակահար, Խորհրդային Միության եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի 90-ամյակը: Բաբաջանյանական այս տարին կոմպոզիտորի արվեստի սիրահարները տոնում են մեծ շուքով:

«Մենք երգում ենք Բաբաջանյան». այսպես էր կոչվում ամենամյա ուսանողական մրցույթը, որի գալահամերգը կայացավ մայիսի 1-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում: Մրցույթը կազմակերպվել էր «Առնո Բաբաջանյանի հիշատակին» միջազգային հիմնադրամի եւ «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոնի կողմից: Մասնակցում էին տարբեր բուհերի ուսանողներ` Երեւանից, Գավառից, Գյումրիից, Վանաձորից եւ Արցախից:

Այս տարի Երեւանի պետական համալսարանից մրցույթին մասնակցում էին ԵՊՀ մշակույթի կենտրոնի չորս սաներ: Նրանցից ... Ավելին
Категория: ԵՊՀ | Просмотров: 609 | Добавил: Artsvik | Дата: 25.05.2011 | Комментарии (0)

Արթուր Փարսադանյանը Երեւանի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետի ուսանող էր, երբ բռնկվեց Արցախյան ազատամարտը: «Ես գնում եմ,- միակ նախադասությունը, որ ասաց դեկանատում,- ինձ կանչում են իմ հայրենի հողը, մեր զանգեզուրյան լեռները, որոնք այսօր պաշտպանության կարիք ունեն»: Դեկանը խոժոռված աչքերով նայեց ու ասաց. «Ախր ո՞ւր ես գնում, դու ուսանող ես...»: «Ես իմ քննությունները սահմաններում կհանձնեմ...»,- վճռական հնչեց պատասխանը: Թողեց սիրած աղջկան` իր կուրսընկերուհի Ռուզաննային, ուսումը, զենք վերցրեց ու մեկնեց ռազմի դաշտ:

Արթուրը Հայաստանի լեռնագնացների հավաքականի անդամ էր: 1988 թ.` մի քանի օր շարունակ, ակտիվորեն մասնակցել է Սպիտակի երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելու փրկարարական աշխատանքներին: Ազգային- ազատագրական շար ... Ավելին

Категория: ԵՊՀ | Просмотров: 460 | Добавил: Artsvik | Дата: 23.05.2011 | Комментарии (0)

Մայիսի 20-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ միջբուհական դատախաղ: Բացի ԵՊՀ ուսանողներից` այլ բուհերից դատախաղին մասնակցում էին միայն Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի ուսանողները:

Պետք է բացահայտվեր հասարակ գողության մի դեպք: Դատավարության ընթացքում կողմերը ներկայացնում էին երկու համալսարանների իրավագիտության ֆակուլտետների 3-րդ կուրսերի ուսանողները. ԵՊՀ ուսանողները պաշտպանում, իսկ հյուրերը մեղադրում էին «հանցագործին»: Դատը վարում էր ՀՀ դատավոր Վազգեն Ռշտունին:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Գոհար Հակոբյանը նշեց, որ խաղերն անցկացվում են տարին մեկ անգամ. ամեն տարի հրավիրվում են տարբեր համալսարանների ուսանողներ, որոնց պատրաստվելու համար տրվում է մոտ մե ... Ավելին

Категория: ԵՊՀ | Просмотров: 481 | Добавил: Artsvik | Дата: 23.05.2011 | Комментарии (0)

Այս տարի «Քվանտ» վարժարանը նշում է իր հիմնադրման 20-ամյա տարեդարձը:
Երիտասարդ կրթական հաստատություն, որը, սակայն, կարճ ժամանակամիջոցում հասցրեց դառնալ ոչ միայն Հայաստանի առաջատար դպրոցներից մեկը, այլեւ հանրակրթության ոլորտում նորարարական-գիտական կենտրոն, որտեղ մշակվող եւ ներդրվող կրթական նոր տեխնոլոգիաների շնորհիվ ակնառու հաջողություններ են ձեռք բերվել ե՛ւ կրթության ու դաստիարակության, ե՛ւ որակյալ շարունակական կրթության ասպարեզներում: Դրա վառ ապացույցը նաեւ նախկին քվանտական ԵՊՀ ուսանողներն են:

Իսկ այսօր արդեն «Քվանտ»-ն առաջին եւ միակ հայկական դպրոցն է ամբողջ աշխարհում, որ դարձել է հանրակրթության ոլորտի միջազգային ամենահզոր կազմակերպության` IB-ի (International Baccalaureate) անդամ: 2011 թ-ի սեպտեմբերին վարժարանն իր 21-րդ ուսումնական տարին կսկսի` թեւակոխելով զարգացման նոր` միջազգային փուլ: Այս ամենում, ինչպես միջոցառման ընթացքում իրենք` քվանտա ... Ավելին

Категория: ԵՊՀ | Просмотров: 519 | Добавил: Artsvik | Дата: 23.05.2011 | Комментарии (0)

« 1 2 3 4 »
Բանասիրական

Copyright MyCorp © 2024