Հինգշաբթի, 25.04.2024, 10:06
Ողջունում եմ ձեզ Гость | RSS

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Категории раздела
Հարցում
Ում ստեղծագործություններն են ավելի լավը?
Ընդհանուր պատասխանած: 156
Ով կա կայքում

Կայքում ընդհանուր 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
nwEnt16

Главная » 2011 » Փետրվար » 8 » ԲՈՒԼՂԱՐԻԱՅՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
22:32
ԲՈՒԼՂԱՐԻԱՅՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԿԳՆ-ն Բուլղարիայում բուհական կրթության 4 կրթաթոշակի համար մրցույթ է հայտարարել:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2011-2012 ուսումնական տարում Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական կրթություն ստանալու համար: Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների եւ բուհերի շրջանավարտները կամ ավարտական կուրսում սովորող ՀՀ այն քաղաքացիները, ովքեր տիրապետում են անգլերենին, ռուսերենին կամ բուլղարերենին:

Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն՝
դիմում՝ մրցույթին մասնակցելու համար, որտեղ պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը,
դիմում-հարցաթերթիկ,
բուլղարական կողմից ներկայացված հարցաթերթիկ,
ինքնակենսագրություն/CV (անգլերեն),
միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի կամ ավարտական դիպլոմի եւ միջուկի պատճենները, իսկ ավարտական կուրսում սովորողները` առաջադիմության թերթիկ (ակադեմիական տեղեկանք)` նոտարի կողմից անգլերեն թարգմանված եւ ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված (ապոստիլ),
անձնագրի պատճեն,
բժշկական տեղեկանք արտերկիր մեկնելու համար՝ նոտարի կողմից անգլերեն թարգմանված եւ ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված (ապոստիլ):
3x4 չափի 2 լուսանկար,
արական սեռի անձինք՝ զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:

Բուհական կրթաթոշակի համար հավակնող դիմորդները պետք է հանձնեն քննություններ 2010 թվականի ՀՀ բուհերի ընդունելության առարկայական ծրագրերին եւ գիտելիքների գնահատման չափանիշներին համապատասխան` ըստ ընտրած մասնագիտության, ինչպես նաեւ անցնեն հարցազրույցի փուլ:

Մրցույթը տեղի կունենա Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան համար 20 միջնակարգ դպրոցում (Այգեստան 9, փ. 4) ս/թ մարտի 10-ից մինչեւ 19-ն ընկած ժամանակահատվածում:

Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել ՀՀ կրթության եւ գիտության նախարարության արտաքին կապերի եւ սփյուռքի վարչություն (ք.Երեւան, Կառավարության 3-րդ շենք,VI-րդ հարկ, 619 սենյակ, հեռ.` 56-23-64,52-52-07) մինչեւ ս/թ. մարտի 1-ը ներառյալ:

Просмотров: 625 | Добавил: Lusinarm | Рейтинг: 1.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Բանասիրական

Copyright MyCorp © 2024