Ով կա կայքում
Կայքում ընդհանուր 1 Հյուրեր 1 Օգտվողներ 0
nwEnt39
|
Главная » 2011 » Մարտ » 5 » ԱՅՍՈՒՀԵՏ ՆԱԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔՈՎ
20:55 ԱՅՍՈՒՀԵՏ ՆԱԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔՈՎ |
ՀՀ ԱԺ-ի եւ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի` մի քանի տարվա պատմություն ունեցող հարաբերություններն այսուհետ ոչ միայն բարեկամական, այլեւ իրավական հիմք ունեն: Երկու կառույցների միջեւ համագործակցության հուշագիրը ստորագրեցին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը եւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը:
Ըստ հուշագրի` համագործակցությունը հիմնականում կդրսեւորվի օրինաստեղծ գործընթացին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մասնակցությամբ: Համալսարանական մասնագետները ստեղծվող նախագծերի վերաբերյալ մասնագիտական եզրակացություններ կներկայացնեն, կիրականացնեն արդեն իսկ գործող իրավական ակտերի մոնիթորինգ:
Գագիկ Ղազինյանը շեշտեց, որ իրականում այս գործընթացն այսօր էլ իրականացվում է, եւ հուշագիրը պարզապես արդեն իսկ առկա բարեկամական հարաբերությունները նոր հարթություն է տեղափոխում: Հուշագրով կշարունակվի նաեւ ԵՊՀ-ի կողմից ԱԺ գրադարանը մասնագիտական գրականությամբ համարելու գործընթացը, որն իրականացվում է արդեն երկու տարի:
«Հուշագրի հիմնական նպատակն է ԵՊՀ-ի ռեսուրսներով աջակցել, որ ԱԺ-ում ընդունվող օրենքները լինեն հնարավորինս որակյալ: Մենք այդ հարցում շահագրգիռ ենք, որովհետեւ մենք անընդհատ առնչվում ենք դրանց ինչպես դասավանդման ընթացքում, այնպես էլ պրակտիկ դաշտում»,- նշեց Գագիկ Ղազինյանը` հույս հայտնելով, որ հուշագիրը նաեւ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներին ԱԺ-ում պրակտիկա անցնելու իրական հնարավորություն կստեղծի:
«Կարծում եմ` համագործակցությունը երկուստեք արդյունավետ կարող է լինել: Օրենքները մինչեւ վերջնական տեսք ստանալը երկար ճանապարհ են անցնում, եւ Իրավագիտության ֆակուլտետի ունեցած փորձն այդ ճանապարհին կարող է խիստ օգտակար լինել ԱԺ-ի համար»,- ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը:
|
|
Просмотров: 537 |
Добавил: Vahagn
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|
| | |