Երեքշաբթի, 23.04.2024, 21:50
Ողջունում եմ ձեզ Гость | RSS

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Категории раздела
Հարցում
Ում ստեղծագործություններն են ավելի լավը?
Ընդհանուր պատասխանած: 156
Ով կա կայքում

Կայքում ընդհանուր 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
nwEnt91

Главная » 2011 » Հուլիս » 27 » ԱՅԺՄ ՀՆԴԿԱԿԱՆՆ ՈՒ ՀՆԴԿԵՐԵՆԸ ԵՊՀ-ՈՒՄ
11:39
ԱՅԺՄ ՀՆԴԿԱԿԱՆՆ ՈՒ ՀՆԴԿԵՐԵՆԸ ԵՊՀ-ՈՒՄ
Կենտրոն-ամբիոնի բացման վերաբերյալ այսօր փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը եւ Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աչալ Մալհոտրան:

Ըստ հուշագրի` Հայաստան կհրավիրվի հնդիկ մասնագետ, ով 4 տարվա ընթացքում (մեկական կիսամյակ) կդասավանդի Արեւելագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողներին: ԵՊՀ-ն պարտավորվում է ապահովել աշխատանքային եւ կեցության համար անհրաժեշտ պայմաններ, իսկ ֆինանսական խնդիրներով զբաղվելու է Հնդկաստանի Կառավարությունը:

Նորաբաց կենտրոն-ամբիոնում հնդիկ մասնագետի հետ կաշխատեն Արեւելագիտության ֆակուլտետի` հնդկերենի 2 մասնագետները: «Մենք հույս ունենք, որ առաջիկա երկու տարիների ընթացքում կպատրաստենք հատկապես երկրագիտության եւ լեզվի գծով մասնագետներ, որոնք կհամալրեն այդ շարքերը: Չեմ բացառում, որ դեսպանատան աջակցությամբ կունենանք նաեւ հրավիրյալ այլ մասնագետներ»,- հուշագրի ստորագրումից հետո հայտարարեց Արամ Սիմոնյանը:

Նախատեսվում է, որ առաջիկայում մագիստրոսական այդ ծրագրով կսովորեն 10 ուսանողներ, սակայն զուտ լեզուն սովորելու համար կարող են դիմել նաեւ այլ ֆակուլտետների ուսանողները: Այս տարի կդասավանդվեն միայն լեզու եւ մշակույթ, իսկ հետագայում հնդկագիտության ուսումնասիրությունն ավելի կխորացվի:

Հուշագրի ստորագրմանը ներկա էին նաեւ ներկայացուցիչներ Հայաստանում Հնդկաստանի դեսպանատնից, ինչպես նաեւ ՀՀ ԱԳ եւ ԿԳ նախարարություններից:

Հայաստանում Հնդկաստանի դեսպանը հույս հայտնեց, որ հուշագրի ստորագրումը կնպաստի ոչ միայն բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը, այլեւ լավ խթան կլինի միջմշակութային ու հաղորդակցության եւ երկու երկրների տուրիզմի զարգացման համար. «Շատերը Հնդկաստանի մասին գիտեն միայն բոլիվուդյան ֆիլմերից, սակայն իրական Հնդկաստանին եւ մշակույթին, կարծում եմ, ավելի լավ կծանոթանան այստեղ»:
Категория: ԵՊՀ | Просмотров: 397 | Добавил: ELEN | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Բանասիրական

Copyright MyCorp © 2024