Շաբաթ, 20.04.2024, 17:12
Ողջունում եմ ձեզ Гость | RSS

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Категории раздела
Հարցում
Ում ստեղծագործություններն են ավելի լավը?
Ընդհանուր պատասխանած: 156
Ով կա կայքում

Կայքում ընդհանուր 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
nwEnt70

Главная » 2011 » Մայիս » 5 » Արտերկրում ուսանել ցանկացող ուսանողներն այսօր ստացան իրենց հարցերի պատասխանները:
22:03
Արտերկրում ուսանել ցանկացող ուսանողներն այսօր ստացան իրենց հարցերի պատասխանները:
ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված քննարկման ընթացքում Կրթական խորհրդատվական կենտրոնի գլխավոր խորհրդատու Գայանե Գրիգորյանը ուսանողներին ներկայացրեց ԱՄՆ-ում կրթություն ստանալու վերաբերյալ մի շարք տեղեկություններ:

Բակալավրի, մագիստրոսի, դոկտորի աստիճան ստանալու կամ գիտահետազոտական աշխատանքներ կատարելու համար ուսանողները կարող են օգտվել Կրթական խորհրդատվական կենտրոնի գրադրանից, նաեւ ստանալ անվճար խորհրդատվություն:

Կրթական խորհրդատվական կենտրոնը Հայաստանում հիմնադրվել է 1992 թ-ին. այն ֆինանսավորվում եւ ղեկավարվում է «Միջազգային կրթական ամերիկյան խորհուրդներ» կազմակերպության կողմից:

ԱՄՆ-ում կրթություն ստանալ ցանկացող ուսանողները կարող են դիմել ԱՄՆ-ի պետական ու մասնավոր համալսարաններ: Պետական համալսարանները ֆինասնավորվում են իրենց երկրի պետական բյուջեից. ընտրության ժամանակ նախապատվությունը տալիս են նախ իրենց երկրի ուսանողներին, ապա այլ երկրներից դիմած անձանց: Մասնավոր համալսարանների հիմնական աղբյուրը հիմնադրամները, նվիրատվություններն ու մասնավոր անձինքն են. այստեղ ուսման վարձն ավելի թանկ է, սակայն այլ երկրների ուսանողներն ավելի շատ հնարավորություն ունեն սովորելու:

Ուսանողներից մեկի այն հարցին, թե որակական ինչ տարբերություն կա մասնավոր ու պետական բուհերի միջեւ, տիկին Գեւորգյանը պատասխանեց, որ հիմքում որակյալ կրթություն ապահովելն է եւ խորհուրդ տվեց դիմել միանգամից 4 բուհ` 2 պետական եւ 2 մասնավոր` նկատի ունենալով տարբեր բուհերի առանձնահատկությունները, ինչի արդյունքում այս կամ այն բուհ ընդունվելու հավանականությունը մեծանում է:

Ամերիկյան յուրաքանչյուր համալսարան ունի ուսանողներին ընտրելու իր չափանիշը, ընդ որում` կրթական տարբեր մակարդակներում չափանիշները տարբեր են, օրինակ` դոկտորանտուրայում մեծ ուշադրություն են դարձնում ավագ սերնդի գիտնականների տված երաշխավորական նամակին:

Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Գեղամ Քոչարյանը ցանկանում է ուսումը շարունակել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում: Նրա կարծիքով` ԱՄՆ-ում ուսանելը կնպաստի իր կրթական որակի բարձրացմանը եւ բարձր վարձատրվող աշխատանք ունենալու հնարավորություն կստեղծի:

Категория: ԵՊՀ | Просмотров: 426 | Добавил: ELEN | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Բանասիրական

Copyright MyCorp © 2024