Ով կա կայքում
Կայքում ընդհանուր 1 Հյուրեր 1 Օգտվողներ 0
nwEnt48
|
Главная » 2011 » Մարտ » 21 » ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԱՄՓՈՓՎՈՒՄ ԵՆ
15:18 ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԱՄՓՈՓՎՈՒՄ ԵՆ |
Մարտի 19-ին Հայաստանի միաժամանակ երեք քաղաքներում կայացավ ԵՊՀ-ի կողմից անցկացվող դպրոցականների` 2011 թ-ի հանրապետական օլիմպիադան:
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնած ամենամյա օլիմպիադան անցկացվում է արդեն 3-րդ անգամ: 11-րդ դասարանի աշակերտների համար նախատեսված օլիմպիադայի հիմնական նպատակը դպրոցականների մասնագիտական կողմնորոշումն ու ավագ դպրոց-ԵՊՀ կապն ամրապնդելն է:
Միաժամանակ Երեւանում (Երեւանի պետական համալսարան), Գյումրիում («Պրոգրես» համալսարան) եւ Իջեւանում (ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղ) մեկնարկած օլիմպիադային ընդհանուր առմամբ մասնակցում էր 1601 դպրոցական` ՀՀ 8 մարզերի 137 դպրոցներից: 950 աշակերտ մրցույթին մասնակցել է ԵՊՀ-ում: 485 դպրոցական հայտագրվել է Գյումրիում, իսկ 166-ը` Իջեւանում:
Արդեն ավանդույթ դարձած օլիմպիադան այս տարի անցկացվել է 14 հանրակրթական առարկաների գծով (մաթեմատիկա, ֆիզիկա, ինֆորմատիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, հայ ժողովրդի պատմություն, մարդու իրավունքներ եւ ժողովրդավարություն, հայոց լեզու եւ գրականություն, ռուսաց լեզու, ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, ստեղծագործական աշխատանք):
Օլիմպիադայի արդյունքների ամփոփումն ու պարգեւատրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա մարտի 25-ին: Միջոցառումից անմիջապես հետո ԵՊՀ ֆակուլտետներում կմեկնարկի «Բաց դռների օր», որի շրջանակում աշակերտները կհանդիպեն ֆակուլտետների դեկանների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ:
|
|
Просмотров: 641 |
Добавил: Vahagn
| Рейтинг: 5.0/1 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|
| | |