Հինգշաբթի, 25.04.2024, 14:47
Ողջունում եմ ձեզ Гость | RSS

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Категории раздела
Հարցում
Ում ստեղծագործություններն են ավելի լավը?
Ընդհանուր պատասխանած: 156
Ով կա կայքում

Կայքում ընդհանուր 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
nwEnt6

Главная » 2011 » Հունվար » 29 » Արամ Սիմոնյանը դեռ չի որոշել՝ կառաջադրվի՞ ԵՊՀ ռեկտորի պաշտոնում, թե՝ ոչ
14:54
Արամ Սիմոնյանը դեռ չի որոշել՝ կառաջադրվի՞ ԵՊՀ ռեկտորի պաշտոնում, թե՝ ոչ
Երեւանի պետական համալսարանի նոր ձեւավորված խորհուրդը, կանոնակարգի համաձայն, նոր ռեկտորի ընտրություններ կհայտարարի մայիսի 29-ից հետո։

Արամ Սիմոնյանը բուհի ռեկտորի պաշտոնը կարող է զբաղեցնել ճիշտ մինչեւ 2011 թվականի մայիսի 29-ը։ Հունվարի 24-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հիշեցրեց ինքը՝ Սիմոնյանը։

«Երբ ժամանակը գա, կընտրվի համապատասխան թեկնածուն, ով էլ կդառնա ԵՊՀ հաջորդ ռեկտորը։ Ինչ վերաբերում է իմ առաջադրմանը, ապա դեռ չեմ որոշել՝ կդնեմ իմ թեկնածությունն այդ ընտրությունների ժամանակ, թե՝ ոչ։ Դրա մասին ավելի ուշ կմտածեմ։ Այժմ զբաղված եմ առօրյա գործերով, մինչ ընտրությունները դեռ ժամանակ կա »,-պարզաբանեց նա։

Անդրադառնալով ԵՊՀ-ում առկա խնդիրներին՝ Արամ Սիմոնյանը առանձնացրեց հատկապես կադրերի երիտասարդացման, կրեդիտային համակարգի կատարելագործման եւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման հարցերը։ «Բուհում կան ամբիոններ ինչպես օրինակ, աշխարհագրության, երկրաբանության, բանասիրության եւ այլն, ուր դասախոսում են մեծամասամբ 80-անց մասնագետներ։ Նրանց չափազանց դժվար է համոզել, որ իրենց տված գիտելիքների որակն այլեւս չի համապատասխանում ժամանակի պահանջներին։ Բայց տարեց մասնագետները մեր միակ խնդիրը չեն, ԵՊՀ-ն ունի այնպիսի աշխատակիցներ, ովքեր չեն տիրապետում համակարգչին եւ օտար լեզուներին, աղոտ պատկերացում ունեն անգամ հայերենի մասին։ Բուհի կադրային երիտասարդացմանն ուղղված քայլերն, ընդհանուր առմամբ, անբավարար են»,- եզրափակեց Սիմոնյանը՝ միաժամանակ մխիթարելով, որ սոցիոլոգիայի, ռոմանո-գերմանական եւ մի շարք այլ ամբիոններում երիտասարդ դասախոսներ, այնուամենայնիվ, կան։

Անդրադառնալով ԵՊՀ հակակոռուպցիոն մշական հանձնաժողովի գործունեությանը՝ բուհի ռեկտորն ասաց, որ այդ կառույցը հետամուտ է բացահայտելու ուսումնական հաստատությունում առկա կաշառակերության դեպքերը «Օրինակ, 2010 թվականի ընթացքում կաշառակերության կասկածանքով մեր համալսարանից հեռացվել է 2 դասախոս։ Դեպքերի բացահայտմանը մեծապես օգնում են նաեւ ուսանողները։ Նրանց շրջանում 10 տարի անընդմեջ անցկացվող անանուն հարցումները բավական արդյունավետ են»,-պատմեց Սիմոնյանը:

Просмотров: 560 | Добавил: Artsvik | Теги: Ռեկտոր | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Բանասիրական

Copyright MyCorp © 2024