Ով կա կայքում
Կայքում ընդհանուր 1 Հյուրեր 1 Օգտվողներ 0
nw20110603
|
Главная » 2011 » Հունիս » 03
 2011 թվականի հունիսի 1-ին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրահանգով տեղի ունեցավ հերթական հանդիպումը հայ բանասիրության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ֆակուլտետի ուսանողական ակտիվի հետ: Հանդիպման ժամանակ խոսվեց այս տարվա դիմորդների և ընդունելության քննությունների մասին: Այս տարվա դիմորդների թիվը հասնում է ընդամենը 574-ի, այն դեպքում, երբ նախորդ տարիներին դիմորդների թիվը 3000 և ավելի էր: Այս ցուցանիշը նվազագույնը կարելի է համարել: Դա իր հերթին խնդիրներ է առաջացնում համալսարանի և նրա դասախոսների համար: Միջոցառումներ են ձեռնարկվում այդ ուղղությամբ: Լրացուցիչ դասընթացներ են կազմակերպվելու: Խնդիրներից մեկն էլ սերնդափոխության հարցն է: «Դա չի կարող մեզ չհետաքրքրել»,- նշեց ռեկտոր Ա. Սիմոնյանը: Հանդիպման ժամանակ ռեկտորի և դասախոսների միջև տեղի ունեցավ նաև հարց ու պատասխան:
Категория:
ԵՊՀ
|
Просмотров:
711
|
Добавил:
kristine
|
Дата:
03.06.2011
|
| |
|
|
| | |