ԵՊՀ ՍՈՎՈՐՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Երևանի պետական համալսարանի սովորողը (ուսանողը, ասպիրանտը) իրավունք ունի`
- իր հայեցողությամբ, ըստ հակումների և պահանջմունքների, ընտրելու մասնագիտություն, ուսուցման ձևը, զբաղվելու հետազոտություններով, ցանկացած կրթական աստիճանում ընդհատելու կամ շարունակելու բարձրագույն և հետբուհական մասնագիտության կրթությունը,
- ստանալու գիտության, տեխնիկայի և մշակույթի ժամանակակից մակարդակին համապատասխանող գիտելիքներ, հաճախելու ԵՊՀ-ում կարդացվող դասախոսություններին, 
- ընտրելու տվյալ մասնագիտության կամ մասնագիտացման ուսուցման համար ոչ պարտադիր դասընթացներ, որոնք տրամադրում է համապատասխան ֆակուլտետը (ուսումնական ստորաբաժանումը) և այլն, 
- մասնակցելու իր կրթության բովանդակության ձևավորմանը (ուսումնական դասընթացների և մասնագիտացման ընտրությանը)՝ պահպանելով բարձրագույն մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների պահանջները, 
- մասնակցելու ուսուցման որակն ապահովող գործառույթներին և գնահատելու պրոֆեսորադասախոսական կազմի գործունեության արդյունավետությունը, 
- բացի ընտրած մասնագիտության դասընթացներից՝ յուրացնելու ուսումնական ցանկացած այլ դասընթաց, որը դասավանդվում է ԵՊՀ-ում՝ ըստ սահմանված կարգի, 
- հիմնական մասնագիտական ուսուցումը համատեղելու երկրորդ մասնագիտական ուսուցման հետ և ստանալու 2 որակավորման աստիճան, 
- ընդգրկվելու և մասնակցելու ԵՊՀ-ի համապատասխան կառավարման մարմինների աշխատանքներին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ԵՊՀ-ի կանոնադրությամբ սահմանված կարգով, 
- օգտվելու ԵՊՀ-ի գրադարանից, լաբորատորիաներից, տեղեկատվական պահոցներից, ուսումնական, գիտական, բուժական, մարզական և այլ ստորաբաժանումների ծառայություններից, 
- ըստ նախասիրությունների՝ մասնակցելու ԵՊՀ-ում անցկացվող ուսանողական գիտահետազոտական աշխատանքներին, սեմինարներին և գիտաժողովներին, 
- ստեղծելու ուսանողական հասարակական կազմակերպություններ ուսանողական կյանքի հարցերի լուծման համար, 
- միավորվելու ուսանողական խորհուրդներում, ուսանողական գիտական ընկերություններում և ուսանողական այլ կազմակերպություններում, 
- բողոքարկելու ԵՊՀ-ի ղեկավարության հրամաններն ու կարգադրությունները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, 
- օգտվելու ուսման տարեկան վաձի մասամբ կամ լրիվ փոխհատուցման իրավունքից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, 
- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ԵՊՀ-ի կողմից սահմանված կարգով ստանալու սահմանված չափի, ներառյալ անվանական, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից նշանակված կրթաթոշակը, դրամաշնորհը, ինչպես նաև ուսանողական վարկը, 
- ծանոթանալու ԵՊՀ-ի կանոնադրությանը և այլ նորմատիվ փաստաթղթերի, 
- բարձրագույն ուսումնական հաստատության հետ կնքելու պայմանագիր ուսումնառության պայմանների մասին, 
- լիազորված մարմնի սահմանած կարգով անհրաժեշտության դեպքում ստանալու ակադեմիական արձակուրդ՝ մինչև մեկ տարի ժամկետով՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի, 
- ուսուցման առկա ձևով սովորելու դեպքում տվյալ ուսումնական տարվա ընթացքում առնվազն 2 անգամ գտնվելու արձակուրդում՝ ոչ պակաս, քան 7 շաբաթ ընդհանուր տևողությամբ, 
- հանրակացարանի առկայության և բնակելի տարածքի կարիք ունենալու դեպքերում ԵՊՀ-ի սահմանած կարգով հանրակացարանում ստանալու համապատասխան տեղ, 
- փոխադրվելու մեկ այլ բարձրագույն ուսումնական հաստատություն՝ ներառյալ օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունները, 
- ուսման բարձր առաջադիմության և գիտահետազոտական աշխատանքներին մասնակցելու համար ստանալու բարոյական և (կամ) նյութական խրախուսանք՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ԵՊՀ-ի կողմից սահմանված կարգով,